fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ես Նաիրա Զոհրաբյանն եմ…

Երբ ես 18 տարեկան էի… հավատում էի, որ ամենացանկալի երազանքները իրականանում են։

Իսկ հիմա դարձել եմ ավելի… իրատես ու վստահ եմ, որ երազանքները հաստատ իրականանում են։

Ուստի․․․ պետք չէ մտածել, թե երազելով ու գնալով դեպի ձեր երազանքը դուք կորցնում ենք ամենաթանկը՝ ժամանակը։ Ոչ։ Դուք գնում եք դեպի ձեր երազանքը, հանուն որի արժե կորցնել անդառնալի բանը՝ ժամանակը։

Կյանքում լինում են վճռորոշ պահեր․․․ որոնք մեկ ակնթարթում մեծ սերը դարձնում են մեծ արհամարհանք։

Թեպետ․․․ մարդու կյանքը կարող է փոխել մեկ բառը, մեկ հայացքը,  մեկ հանդիպումն ու միակ մարդը։

Քաղաքականությունը նման է․․․ խելագար մարաթոնի, որը չունի կանոններ։

Իսկ կինը քաղաքական դաշտում կարող է․․․ անել այն, ինչ չեն կարող բոլոր տղամարդիկ միասին վերցրած, կամ՝ առանձին-առանձին։

Պետք չէ թերագնահատել կանանց․․․ ուժերը ոչ մի ոլորտում, քանզի իրական կինը հարատեւ մրրիկ է։

Ուստի․․․ վախեցեք հարատեւ մրրիկներից եւ մի փորձեք սանձել մրրիկը։ Դա դեռ ոչ մեկին եւ ոչ մի ժամանակում չի հաջողվել։

Իմ միջի քաղաքական գործիչը․․․ երբեմն ուզում է ամեն ինչ ու բոլորին ուղարկել գրողի ծոցը։ Պարզապես՝ գրողի ծոցի տեղը դեռ չեմ գտել։

Հեղափոխությունը փոխեց շատ բաներ, բայց․․․ ես դեռ շարունակում եմ վախենալ մեծ հիասթափությունից։

Իմ պատկերացրած բարգավաճ Հայաստանը․․․ այն Հայաստանն է, երբ քաղաքացին չի իմանա ո՞վ է իր երկրի նախագահը, վարչապետը, նախարարը եւ երթուղայիններում ու «բեսեդկաներում» քաղաքականությունից չեն խոսի ու ինձ չեն տա հավերժական հարցը՝ «Բա մեր երկրի վերջը ի՞նչ ա լինելու»։

Եւ պետք է հավատալ, որ իմ օր․․․ ինձ այդ հարցը չեն տա։ Պարզապես, փողոցում կասեն՝ բարեւ ու կանցնեն։

Բայցեւայնպես․․․ ես համառ լավատես եմ, իմ առջեւ միշտ մեծ, երբեմն անհնարին երազանքներ եմ դնում, որովհետեւ ինձ համար «հնարավորը» միշտ քիչ է։ Ինձ երբեմն օդի պես անհրաժեշտ է լինում «անհնարինը»։

Իմ միջի հեղափոխականը․․․ ավելի լավ է իմ միջի հեղափոխականի մասին լռեմ, քանզի դա դիվայինի, ռադիումի, պոլոնիումի եւ Մենդելեեւի աղյուսակի բոլոր վտանգավոր տարրերի մի անհասկանալի ու բարդ ալքիմիա է, որից  ես ինքս երբեմն վախենում եմ։ Անկեղծ։

Ազգային Ժողովը տեղ է․․․ որտեղ պատահական մարդը հավակնում է դառնալ համազգային աղետ։

Ես դեռ մեկ տարի առաջ չէի պատկերացնում․․․ որ կարող եմ լինել հանդուրժող անգամ անհուսալի իդիոտների հանդեպ։

Բայց այսօր, փաստորեն․․․ ինձ նման էմոցիոնալ  մարդուն չի կարող հունից հանել անգամ ամենաանհուսալի իդիոտը։

Իմ միջի լավատեսը․․․ կին է, ով գիտի, որ այս աշխարհից մենք մեզ հետ տանելու ենք միայն հիշողությունները մեր սիրելիների մասին։

Հայաստանին այսօր ամենաշատը պակասում է․․․ հանդուրժողականություն եւ բարություն։

Իսկ ես վստահ եմ, որ վաղվա Հայաստանում․․․ չի լինելու սեփական պարտությունից հուսահատ՝ հայհոյող եւ չարացած կին ու տղամարդ։

Իմ միջի պայքարողը․․․ երբեք հանձնվել չգիտի։

Երեւանը քաղաք է, որը․․․ պետք է սիրել ու փայփայել, ու առանց որի ես շնչահեղձ եմ լինում։

Ուստի, պետք է լինել․․․ սեփական քաղաքի ֆանատիկը՝ Երեւանի համար անելու անհնարինը։

Քաղաքապետ, թե սովորական քաղաքացի․․․ մենք պիտի հասկանանք ու սովորենք, որ Երեւանը սկսվում է մեզանից յուրաքանչյուրի տան մուտքից ու բակից, ու որ Երեւանը մեր տունն է եւ վերջ։

Իսկ ես վստահ եմ, որ․․․ Երեւանը  դառնալու է մայրաքաղաք, ուր բերելու են աշխարհի բոլոր ճանապարհները։ Այնպես, որ հավերժական Հռոմը մի քիչ նախանձի։

Իսկ իմ Երեւանը ինձ միշտ պատմում է․․․ իմ մեծ սիրո պատմությունը։

Գիտեք, ամենեւին էլ հեշտ չէ․․․ միշտ ուժեղ լինել։ Ես երբեմն անասելի հոգնում եմ ուժեղ լինելուց։ Այնքան եմ հոգնում, որ սկսում եմ նախանձել ամեն մի անլուրջ բանից լաց լինող կանանց։

Իսկ սերը․․․ տրվում է միայն հոգով ուժեղներին։ Իրապես սիրել կարող են միայն ուժեղ, տաղանդավոր եւ ինչ-որ տեղ մի քիչ խելագար մարդիկ։  Ես այդպիսին եմ։

Ու այսօր էլ ինձ ուժ է տալիս․․․ իմ կյանքի մեծ սերը։ Ես անսահման երջանիկ  կին եմ, որովհետեւ ինձ սիրել է ամենահզոր, ամենատաղանդավոր ու ամենահետաքրքիր տղամարդը։

Լինում են կորուստներ․․․ որոնք անհրաժեշտ են, եւ որոնք քեզ ավելի ուժեղ են դարձնում։ Ես չեմ ներում դավաճանությունը, որովհետեւ ներել՝ կնշանակի երկրորդ փամփուշտը տալ նրան, ով առաջին անգամ քեզ վրա կրակելուց վրիպել է։ Ոստի՝ նման մարդկանց «կորուստները» ինձ ավելի են ուժեղացնում։

Բայց կյանքն ունի այնքան անակնկալներ․․․ որ ես խելագարվում եմ ամեն լուսաբացի ու նոր օրվա համար։

Ես հավատում եմ, որ․․․ կյանքը հրաշալի է, ես սիրում եմ կյանքը, իմ սիրելիներին ու ամեն օր Աստծուն ասում եմ՝ «Շնորհակալ եմ, Տեր»։

Ու երբեք չեմ կորցնում․․․ լավատեսությունն առ այն, որ ամեն ինչ, գրողը տանի, հաստատ  լավ է լինելու։

Իմ միջի կինը․․․ բարդ ալքիմիա է, որի մասին ճիշտը լռելն է։

Ես Նաիրա Զոհրաբյանն եմ, ես․․․ ամեն առավոտ ինքս ինձ ասում եմ՝ «Աղջիկ ջան, ուշքի արի» ու գնում եմ առաջ։

 

կարդացեք նաև՝

Ես Սամվել Սևադան եմ․․․

Ես Վարդա Ավետիսյանն եմ…

Ես Աշոտ Բլեյանն եմ…

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Գոհար Գասպարյանն եմ…

Ես Լևոն Շահնուրն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 


Ես Սմբատ Հովհաննիսյանն եմ․․․

Էյնշտեյնի և Չապլինի զրույց-նամակները [ևս մի քանի զավեշտալի պատմություն Էյնշտեյնի կյանքից]

Ես Հովիկ Չարխչյանն եմ…

Զրույց Gucci-ի ցուցադրության մասնակից՝ հայ մոդել Արմինե Հարությունյանի հետ

Ես Հարություն Մնացականյանն եմ․․․

Ես Սամվել Սևադան եմ․․․

Ես Աշոտ Բլեյանն եմ…

քաղաքային քրոնիկոն [մատերիալ հավաքող Աննայից]

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ

Ես Մհեր Արշակյանն եմ…

Զրուցեցինք «Քաոս» հեռուստասերիալի ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Հարցազրույց. Կարպիս Փաշոյան