fbpx

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Երբ ես 18 տարեկան էի… Բրյուսովի համալսարանում տեղի ունեցավ իմ առաջին սթենդափը։ Մի ահագին լավ կատակ կար ապարանցիների մասին., մի խոսքով հրաշալի անցավ։ Հետո ասացին, որ պրոռեկտորներից մեկը Ապարանից է։

ԱրմՔոմեդին սիրվեց, որովհետև… անսպասելի էր, տարբերվում էր խոսքով ու ոճով։

Մենք ամենևին էլ նպատակ չունենք… Հայաստանում արգելել պասուց դոլման։ Բայց պասուց դոլմա մատուցելու համար տուգանքներ մտցնելը վատ չէր լինի։

Քաղաքականությունն իրականում… ծիծաղաշարժ պահերից է բաղկացած։ Դրանք պետք է մի տեղ հավաքել ու ցուցադրել։

Իսկ ես սիրում եմ ֆիլմեր դիտել… որ պոպքորն ուտելու առիթ լինի։

Սերգեյը լավ տղա է… բայց գտնում է, որ Բյանկան լավ երգչուհի է։

Կինս ինձ միշտ ասում է… Նարեկ համեղ ես պատրաստում, բայց տարին մեկ։

Հայր լինելը… ամենապատասխանատու գործն է, որ մարդ կարող է անել։

Իսկ հայ լինելը… կայֆ է։

Հումորով հնարավոր է… դադարեցնել շռայլ պետական ծախսեր, օրինակ 30 000 դոլարի կոնյակների բաժանում կամ 350 000 եվրո արժողությամբ բիոզուգարանների ներմուծում։

Բայց ես չեմ կարողանում հասկանալ… Թաթուլի ֆենոմենը։

Այսօր բոլորը փորձում են սրամտել… ու դա շատ լավ է, սկսում ենք կյանքին թեթև նայել՝ իմաստնանում ենք։

Է, ինչևէ… մնաս բարով։

Իսկ թքած պետք է ունենալ հենց նրբորեն… որ նա, ում վրա թքած ունես, չնկատի։

Ու քանի որ ես ծնվել եմ Հայաստանում… ես պետք է բարձրանամ ծառ ու թութ քաղեմ։

«Քաղաքականությունն ու հումորը մեկ-մեկ ընկերանում են»… արտահայտությունը գիտաֆանտաստիկ ժանրից է։

Սերը նման չէ… էն հայտնի Love is ծամոնին։ Պետքա նաև վիզ դնել։

Ես միշտ հավատացել եմ… որ Գալուստ Սահակյանը նուրբ կայֆավատ է լինում լրագրողների վրա։

Թեպետ հիմա… առաջին կասկածներն են մոտս առաջանում։

Մեզ այսօր շատերն են ճանաչում… որպես ճշգրիտ քաղաքական կանխատեսումներ անողներ։ «Առաջին դեմք» ֆիլմից արդեն 5 տեսարան իրականացել է։

Այդ պատճառով էլ… մեկ-մեկ լսեք էլի ինչ ենք կանխատեսում։ Էդ անտերները անընդհատ իրականանում են։

Հայերը միշտ ամեն ինչ գիտեն… ուստի մենք ապրում ենք 3 մլն պոտենցիալ վարչապետերի ու 2 999 999 խելացի խորհուրդ տվողների երկրում։

Իսկ հարսանիքն էլ պետք է չաղ, մեծ ու… ինչ-որ խայտառակ հիշվող պահ ունենա։

Գրքեր կարդալն անհրաժեշտ է գոնե… ինչ-որ չափով դամբուլից տարբերվելու համար։

Իմ կարդացած վերջին գիրքը… Arlo Finch in the Vlley of Fire:

Բայցևայնպես… ի հճուկս ամենևին։

Ամենադժվար բանն իրականում… ամեն ինչ հասցնելն է։ Եթե ամեն ինչ հասցնում ես, ուրեմն շատ բան չես պլանավորում։

Սակայն… եթե միշտ ձգտում ես դրանց «հասվող» գործերի ծավալըերկրաչափական պրոգրեսիայով աճում է։

Ճանապարհորդելն օգնում է… բացել աչքերը և դուրս գալ քառակուսի մտածելակերպից։

Ես սիրում եմ… Երևանի կենտրոնով զբոսնել առավոտը շուտ ու հետևել ինչպես է քաղաքը արթնանում։

Բայց խուսափում եմ… կենտրոնով մեքենա քշելուց։ Դա դժոխքի 6-րդ շրջանն է։

Ճաշակը… ձևավորվում է մարդու մեջ ինքնուրույն, իսկ փչանում ուրիշների ազդեցության տակ։

Կուզեի՝ իմ մասին բոլորն իմանան… որ ես քաղաքի լավագույն ձվածեղ պատրաստող մարդն եմ։

Ես ամենաշատը հպարտանում եմ… երկու տարեկան տղայիս դեռևս փոքրիկ նվաճումներով։ Դրանք իմը չեն, իրենն են, բայց մեկ է՝ անխնա հպարտանում եմ։

Ինչքան էլ փորձել եմ թաքցնել… որ ես եմ առաջին հայ տիեզերագնացը, մարդիկ ասել են՝ «Նարեկ, բայց ինչո՞ւ ես դա թաքցնում»:

Հայաստանը 2040 թվականին… նշելու է Թումանյան փողոցի հոբելյանական 1000-րդ վերասֆալտապատումը, որովհետև որոշ բաներ երբեք չեն փոխվում։

Իսկ ես… կողքից նայելու եմ ու ժլատ, տղավարի արցունք թողնելու։ Չէ՞ որ ես հոբելյանական 500-րդի ականատեսն եմ եղել։

Ուստի… թուլացեք ու համեցեք մեր սթենդափին այս ամենի շուրջ մի բոլ ծիծաղելու։

Ես Նարեկ Մարգարյանն եմ, ես… 90-ականների ողջ ընթացքում երբեք բլդուխից չեմ թռել։

 

Զրուցեց Շուշան Կարապետյանը

Կարդացեք նաև

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 


Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…