Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ - VNews

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

image 1 - Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Երբ ես 18 տարեկան էի… նոր հասկացա գլխիս գալիքը:

«Ռեինկարնացիան» բոլորը սիրեցին, որովհետև… անկեղծ է:

Ռեգգին հայերենով… կարևոր չի ինչերենով, կարևորը՝ իսկական:

Ինձ համար ամենադժվար բանը… խաբելն է:

Ամենաշատը ոգևորվում եմ, երբ… տեսնում եմ անցած ճանապարհը:

Ես միշտ իմ էջում գրում եմ «շնորհակալություն», որովհետև… շնորհակալ եմ:

Իմ կերպարը… չբացահայտված:

Բարությունը երբեմն… խառնում են հիմարության հետ:

Ես չեմ սիրում… չսիրել:

Իմ մեջ պաթետիզմ չկա, քանի որ… իզմերին չեմ պատկանում:

Ես անկեղծ եմ միշտ և ամեն ինչում, բայց… կան բաներ, որ պետք չէ խառնել անկեղծության հետ:

Եթե անգամ կարողանայի… ցավ չէի պատճառի մարդկանց:

Կուզեի բոլորն իմանան իմ մասին, որ… գործս ու աշխարահայցքներս իրար հետ խառնել պետք չէ:

Կյանքում ամենակարևոր բանը… իմանալ՝ ուր ես գնում:

Երևանը… կյանքի դպրոց:

Երաժշտություն ստեղծելը… ամենաիսկական զգացմունքներից է, ամենակարևորը:

Եղածը մշակելը ավելի բարդ է, բայց… հետաքրքիր:

Ես չեմ կարողանում ներել… դավաճաններին:

Հոգու խորքում ես… չունեմ ես:

Եվ այդուհանդերձ… շարունակում եմ սիրել:

Աշխարհի ամենագեղեցիկ բանը… սիրված լինելն ու սեր տալն է:

Կնոջ գեղեցկությունը… կարևոր է նույնքան, որքան հոգու գեղեցկությունը:

Կանանց մեջ ամենաշատը գնահատում եմ… սիրելու ունակությունը:

Ես հիմա այլևս… չեմ հայհոյում:

Ես երազում եմ… չերազել, ապրում եմ իրականության հետ համահունչ:

Կինոն այսօր… մեր կյանքն է:

Երբ ես խոսում եմ իմ մասին… ծիծաղս գալիս է:

Ես միշտ լսում եմ խորհուրդները… տիեզերքի:

Եվ սերն է, սերն է մեզ առաջ տանում… մինչդեռ չենք գտել լույսի իրական տեսքը:

Ես երբեք չեմ երգի… շանսոն:

Հնարավոր է աշխարհում հայտնի դառնալ… եթե ասելիք ունես, կամ՝ սիրուն հետույք:

Ինձ համար բացարձակապես միևնույն է… թե ինչ են խոսում:

Ես «Ռեինկարնացիայի» Ռոլանդն եմ, ես… սիրում եմ սիրել:

Զրուցեց Շուշան Կարապետյանը

«Ես եմ» շարքն այստեղ: