fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ես Սամվել Սևադան եմ․․․

Երբ ես 18 տարեկան էի… սիրահարված էի կյանքին, նկարչությանը և մի աղջկա, որին նվիրում էի իմ բանաստեղծություններն ու նկարչական ֆանտազիաները:

Իսկ հիմա դարձել եմ ավելի․․․ ու ավելի զգայուն և սիրառատ:

Թեպետ կան բաներ, որ երբեք չեն փոխվում․․․ օրինակ`իմ անփոփոխ վերաբերմունքը գեղեցիկ կանանց նկատմամբ:

Ծնողներիցս սովորել եմ․․․ մարդուն հասկանալու, ճանաչելու և Մարդ լինելու արվեստը:

Տղաներիցս այսօր սովորում եմ․․․ գեղեցիկ ապրել, ավելի շատ սիրել ու գնահատել ծնողներին և խնկարկել նրանց հիշատակը:

Դուստրս․․․ ավելի շատ դասեր է տվել ինձ, թե ինչպես կարելի է անսահման..․ ԱՆՍԱՀՄԱ’Ն նվիրվել զավակներին:

Իմ միջի հայրը․․․ ահավոր անկատար դուրս եկավ: Հատկապես` անցյալ անկատար:

Նկարել, թե չնկարել․․․ սա բոլորովին խնդիր չի ինձ համար, միևնույնն է՝ ես ապրում եմ արվեստի մեջ օրվա 24 ժամը.. Մեր մեջ ասած` մի քիչ էլ ավել:

Իսկ լուսանկարչությունն ու նկարչությունը․․․ նաև պոեզիան իմ կյանքն են: Նրանցով սկսել ու նրանցով էլ ավարտում եմ վերոհիշյալը:

Կան պատկերներ, որ լուսանկարչական ապարատն ի զորու չէ վերարտադրել․․․ այդ ժամանակ ես դրանք նկարում եմ կտավին ներկերով, կամ վերածում եմ այնպիսի բառերի, որոնք ի զորու են հզոր պատկերների դաշտ ստեղծել:

Իսկ ես կարծում եմ․․․ տիեզերքում ստեղծվող ու մեռնող պատկերների դաշտը անսահման է ու անվերջ, ինչպես մեր երևակայությունը:

Իմ միջի լուսանկարիչը․․․ փնտրող է, անխոնջ փնտրող:

Իմ միջի նկարիչն էլ․․․ հանգիստ է, վայելում է ամեն մի գիծն ու երանգը:

Իսկ բանաստեղծություններ գրում եմ այն ժամանակ, երբ․․․ շատ հուզված ու բորբոքված եմ լինում, երբ Կիրքն ու Սերը հանգիստ չեն տալիս, երբ կռիվ կա մեջս ու տեղս չեմ գտնում, երբ կարոտի ցավից աչքերս բաց, առաստաղին հառած եմ քնում:

ՈՒստի հավատացեք․․․ ձեռնոցը ինքս եմ նետել և մենամարտիս վախճանի պատասխանատուն ինքս եմ, առանց մարտավկաների:

Կույսի համաստեղության ներքո․․․ շատ հարմարավետ եմ զգում ինձ:

ՈՒ աշխարհում այսօր․․․ ոչինչ չի փոխվել: Ամեն ինչ նույնն է ինչպես հազար, տաս հազար, հարյուր հազար տարի առաջ: Սերն ու ատելությունը նույնն են, նույն գինն ունեն, փոխվել են միայն զենքերի տեսակները: Մարդը մնացել է անկատար:

Երևանն ինձ անվերջ շշնջում է․․․ մի գնա, սիրելիս, մենք դեռ շատ անելիքներ ունենք:

Իսկ ես նրան․․․ ամեն առավոտ սեր եմ խոստովանում, ամեն առավոտ արթնանում եմ Երևանին կարոտած:

Մարդ կյանքի ընթացքում սովորում է շատ բաներ, բայց․․․ հեռանում է կյանքից ստերիլ ու դատարկ, ինչպես եկել էր:

Այդուհանդերձ․․․ կյանքը քաղցր է, ինչպես մեր մանկության շաքարաքլորը, որն ուտում էիր դանդաղ ու հանգամանորեն լիզելով, որ շուտ չվերջանա:

Ես հաճախ եմ ինքս ինձ հիշեցնում․․․ որ մահը քայլում է կողքիդ, մեկ – մեկ էլ շնչում է թիկունքիդ ու պիտի հիշես որ մահը միշտ քեզ հետ է, ինչպես աղոթագիրքը լավ տերտերի հետ:

Լույսն ու ստվերը․․․ Տիեզերքի սկիզբն են ու վերջը:

Ներշնչանքն այնպիսի մի բան է, որ․․․ տրվում է շատ դժվարությամբ: Խոսքս իսկական ներշնչանքի մասին է: Կեղծն ու խաբուսիկը թվացյալ են, որ երբեմն հաճախում են արվեստագետին “ֆեյք” մուսայի զգեստավորմամբ:

Աշխատասիրությունն ու տաղանդը․․․ խանդոտ կնոջ և սիրուհու նման են և մրցում են իրար հետ և հաղթողն ու պարտվողը իրենք չեն, այլ արվեստագետը:

ՈՒստի․․․ երկուսին էլ հնարավոր է հագուրդ տալ, հենվելով բնական օժտվածության և խելացի ու կանոնակարգված աշխատասիրության վրա:

Մարդու ներսն ու դուրսը․․․ նմանեցնում եմ խրտվիլակի, որը ժամանակավորապես ներսի հարդը փոխարինել է սիրտութոքով: Երբեմն էլ ուղեղով: Մնացածը նույնն է:

Ինքնակառավարումից անդին․․․ քաոս է: Անկառավարելի քաոս:

Բայցևայնպես․․․ ես պաշտում եմ կյանքը:

Ես Սամվել Սևադան եմ, ես․․․ անուղղելի լավատես եմ:

 

կարդացեք նաև՝

Ես Վարդա Ավետիսյանն եմ…

Ես Աշոտ Բլեյանն եմ…

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Գոհար Գասպարյանն եմ…

Ես Լևոն Շահնուրն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 


Էյնշտեյնի և Չապլինի զրույց-նամակները [ևս մի քանի զավեշտալի պատմություն Էյնշտեյնի կյանքից]

Ես Հովիկ Չարխչյանն եմ…

Զրույց Gucci-ի ցուցադրության մասնակից՝ հայ մոդել Արմինե Հարությունյանի հետ

Ես Հարություն Մնացականյանն եմ․․․

Ես Նաիրա Զոհրաբյանն եմ…

Ես Աշոտ Բլեյանն եմ…

քաղաքային քրոնիկոն [մատերիալ հավաքող Աննայից]

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանի հետ

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հետ

«Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը

Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ

Ես Մհեր Արշակյանն եմ…

Զրուցեցինք ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանի հետ