-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Երբ ես 18 տարեկան էի… ես առաջին անգամ արեցի դա:
ԱրմՔոմեդին ստեղծվեց… 2009-ի սեպտեմբերի 2-ին:
Քաղաքականությունը… խաղեր-մաղեր ու հնարավորի արվեստ է:
Հումորային կերպարով ճանաչվելը… օգնում է դուրս գալ հիմար վիճակներից անվնաս:
Ինտելեկտուալ հումորը կարող է… սարեր շրջել ու կանխել բիոզուգարանների ոչ տենդեռային ձեռքբերումը:
Քաղաքականությունն ու հումորը համատեղելի են… ինչպես շոկոլադն ու պեչենին:
Նարեկը լավ տղա է… և հրաշք անձնավորություն:
Մենք երիտասարդ ենք ու… ունենք հզոր վայֆայ:
Իրականում ամենաշատը չեմ սիրում… դեպրեսիվ մարդկանց ու բաունտի:
Ինչ-որ կարևոր բան անելու համար… պետք է նախաճաշել:
Իմ Երևանը… բոլորին շանս է տալիս հասնել երկնքին և պարուրվել լուրթ անդունդում:
Հայաստանում արդեն հնարավոր է… շորտիկով հեծանիվ քշել քյարթուների դիմաց:
Ինձ տխրեցնում է… որ Աբովյան փողոցի վրա բոլորը ծխում են՝ ինչպես փակ սենյակում:
Իմ ամենասիրելի քաղաքական գործիչը… Գալուստ Սահակյանն է:
Այսօր աշխարհում տեղի են ունենում դեպքեր, որոնց հումորով նայել հնարավոր չէ, սակայն… մյուս կողմից չես ուզում գժվել կամ ծերանալ մի քանի րոպեում:
Ես երբեք չեմ հասկացել՝ ինչպես է հնարավոր…. երբ շատ սիրուն աղջիկը գրկախառնված քայլում է շատ տհաճ ու լպրծուն տղու հետ:
Ես սիրում եմ այն կինոն, որը… վերջում անասունավարի կիսատ չի վերջանում:
Իսկ գրականությունը… թափ է առնում:
Իմ ամենասիրելի հեղինակը… Ստայնբեքն է:
Նարեկի հետ երբեմն վիճում ենք… ով է լվանալու ամանները:
Սակայն… մեկ-մեկ կարելի է նաև չարաշահել:
Այսօր մեր գործում ամենադժվար բանը… հավասարակշռությունն ու էմոցիաներին չտրվելն է:
Իսկ Սպայդերմենը հերոս է, որը… ցույց է տալիս ինչպես միջատի կարգավիճակից կարելի է հասնել համաժովորդական սիրո:
Իսկ ես… նստած ծառի տակ նկարում եմ նապաստակ:
Այդուհանդերձ… գինի:
Հարսանիքը պետք է լինի մեծ, չաղ ու…. հայկական իհարկե:
Երբեք և ոչ ոքի… չեմ ասել «ինձ էդ երկու միլիոն դոլարը պետք չի»:
Ես խուսափում եմ… Ներքին Չարբախից:
Ազատությունն իրականում… ուզածդ գործով զբաղվելն է:
Ամեն անգամ անկեղծ զարմանում եմ… երբ տեսնում եմ խոսող պինգվին:
Այսօր բոլորը քննադատում են… իսկ ես կողքից նայում ու մեկնաբանում եմ դա:
Սանձարձակությունը հաճախ են այսօր շփոթում ազատամտության հետ… գժուկները:
Ինչևէ… չմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել. բոլորս դեպի Մեծ չաղ հայկական Stand Up:
Կանանց մեջ ամենաշատը գնահատում եմ… ծիծիկները:
Սերը նման է… արծաթափայլ միաեղջյուրի ձախ թշին:
Հայաստանում մեզ այսօր ճանաչում են շատերը և դա… ոչ մի կերպ չի անդրադառնում մեքենայիս աշխատանքի վրա:
Ուստի որոշել ենք… Գերմանիային հանձնել Չեխոսլովակիայի գերմանաբնակ մասը:
Ես երազանք ունեմ մի նվիրական… որ տորթերի վրա էլ մարցեպան չկպցնեն:
Ինչ արած… մեռնենք, ափլոդ լինենք, ինտերնետ:
Ես Սերգեյ Սարգսյանն եմ, ես… սիրված հաղորդավար եմ:
Զրուցեց Շուշան Կարապետյանը
Կարդացեք նաև
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո