fbpx

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Սոս Ջանիբեկյան

Երբ ես 18 տարեկան էի…  ինձ համար անհոգ ապրում էի։

Ինձ համար ամենադժվար բանը… վազելու ընթացքում եղունգներս կտրելն է:

Ըստ իս՝ կանայք սիրում են… փռշտալուց առաջ «առողջություն»-ը լսել:

Ամենաշատը ոգևորվում եմ, երբ…  խոսում եմ, ինձ ուշադիր լսում են:

Ի տարբերություն շատերի, ես… քիչ եմ։

Հաճելի է, որ ինձ բոլորը ճանաչում են… և հասկանալի է, երբ դա թաքցնում են:

Կուզեի նկարահանվել ֆիլմում, … որին տեղ կտար համաշխարհային կինոն։

Դերասանի պոտենցիալը անսահման է, բայց… կարողությունները սահմանափակված են պահի մեջ:

Հոգու խորքում ես… ավելի ազնիվ եմ։

Ես չեմ սիրում… երբ սեղանի ոտքը շարժվում է։

Իմ կերպարը… ես եմ։

Թվում է՝ ինձ ոչինչ չի կարող հավասարակշռությունից հանել… երբ ես բուդայի դեմքով եմ։

Կանանց մեջ ամենաշատը գնահատում եմ… բարությունը։

Ես երբեք չեմ խաղա… Կիկոսի դերը։

Ես երբեք չեմ թաքցրել, որ… դեռ շատ սովորելու բան ունեմ։

Կուզեի չունենալ… կպչուն մտքեր։

Ես սկսել եմ հավատալ… որ բարին կհաղթի։

Չեմ սիրում, երբ ինձ հարցնում են… երբ կգաս։

Եվ այնուամենայնիվ… այս ի՞նչ հարցաքննություն է: :))

Դերասաններից ամենասիրելին ինձ համար… նա է, ով չի խաղում։

Հայաստանում հնարավոր է… մուկ տշել։

Երևանը… «վարի է» գնում անճաշակների ձեռքը. գոնե Դիլիջանին չկպնեն, կսպանեմ։

Նյարդայնանում եմ… երբ խոսելիս ձեռքով անընդհատ ինձ բզում են։

Ինձ ամենաբնորոշ 3 բառերն են… երաժշտություն, խմիչք, անկողին:

Հայրս… ժպտում է…

Գուցե սխալվում եմ, բայց… շատ-շատ հարցեր եք պատրաստել: :)))

Լավատես լինելը հեշտ չէ…բայց անհրաժեշտ է:

Հայկական կինոն… երկրի պես «վարի է» գնում անճաշակների ձեռքը:

Աշխարհի ամենագեղեցիկ բանն այդուհանդերձ…  բնությունն է:

Ես երբեք չեմ մտածում… քնած ժամանակ:

Գուցե ոչ ոք չհավատա, բայց… ես թեթև հոգեկան խնդիրներ ունեմ:

Կորուստները… դասեր են՝ մինչև կյանքիդ վերջ։

Ձեռբերումները… ժամանակավոր բաներ են։

Ինչևէ…  ամեն ինչ շատ լավ է, միայն թե պետք է պատժվեն բնության գոտում հանգստացող ու իրենց ետևից չհավաքողները, վերջին վայրկյանին մեքենայի թարթիչ միացնողները, վատ երաժշտություն տարածողները, և ամեն ինչ իր տեղը կընկնի։

Ես Սոս Ջանիբեկյանն եմ, ես…  մի բան գիտեմ. ամենակարևորը հաստատուն կամք ունենալն է, մնացած ամեն ինչ ինքն իրեն կլինի։

 

Զրուցեց Շուշան Կարապետյանը

 

Կարդացեք նաև

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 


Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…