fbpx

Ես Սրբուկն եմ…

սրբուկ

Երբ ես 18 տարեկան էի… հիմնեցի իմ խումբը:

Այսօր երաժշտական մրցույթներում մասնակցելը… ուժերի բացահայտում է:

Իմ ծնողները… միշտ ասում են՝ չկորցնե՛ս ներքին հավատդ:

Ես սիրում եմ… գտնվել բնության մեջ և լսել բնության ձայները:

Երաժշտությունը... կարողանում է մարդուն տեղափոխել մի ուրիշ տարածություն:

Ուկրաինական ГОЛОС-ը… ինձ հնարավորություն է տալիս շփվել կայացած արտիստների հետ և աճել:

Մեծ ու դժվար փորձ է… օտար երկրում երգելը:

Լավ ձայնը… թակում է բոլորի սրտերը և օգնում բուժել մարդկանց հոգիները:

Ինձ բնորոշող բառերն են… համառություն, աշխատասիրություն, ճշտախոսություն, մարդասիրություն:

Լավ ձայն ունենալը… դեռ շատ քիչ է հաջողության հասնելու համար:

Երգչուհու համար լավ արտաքինը… ևս մեկ առավելություն է:

Սերը… կյանքի պարգև է:

Եթե չերգեի… կդառնաի պարուհի:

Կուզեի՝ բոլորն իմանան… որ ես անկախատեսելի եմ:

Ես հավատում եմ… Աստծուն:

Ես նյարդայնանում եմ… կեղծիքից:

Ես երազում եմ դուետով երգել… Sting-ի հետ:

Ինձ համար ամենահզոր ձայնով երգչուհին… Whitney Housten է:

Եվ այդուհանդերձ… չեմ կարող չնշել իմ ամենասիրելի արտիստի անունը՝ Michael Jackson:

Երևանը… իմն է:

Հայաստանում հնարավոր է… բարձրորակ երաժշտության տարածումը:

Պետք է ավելի հաճախ… ճանապարհորդել:

Հայերին այսօր պակասում է… ժպիտը:

Իմ ամենասիրելի ֆիլմը… «Ֆրիդան» է:

Ամենագեղեցիկ կինն ինձ համար… մայրս է:

Կանացի գեղեցկությունը… թաքնված է խելացի լինելու մեջ:

Ես բարդույթավորվում եմ… չգնահատված լինելուց:

Վստահ եմ, որ մի օր… ես կունենամ իմ պատկերացրած մեծ շոու մենահամերգը:

Բոլոր մարդիկ ունեն… «բզիկներ», իմը էմոցիոնալ լինելու մեջ է:

Ուկրաինացիներից սովորել եմ… գնահատել ժամանակը:

Այնուամենայնիվ կան բաներ… որ մենք չէնք որոշում:

Կուզեի չունենալ… դժվար մանկություն:

Ինչևէ… այդ մանկության շնորհիվ եմ ես գնահատում ամեն մի առաջընթաց:

Ես Սրբուկն եմ, ես…. միշտ ձեզ հետ կլինեմ իմ երաժշտությամբ:

 

Զրուցեց Շուշան Կարապետյանը

 

Կարդացեք նաև՝

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 


Ինչպիսի՞ն էր «Եվրատեսիլ 2019»-ի եզրափակիչը․․․

Ո՞վ կհաղթի Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում. Կանխատեսումներ

Եվրատեսիլ 2019 եզրափակչի երգերի փլեյլիսթը

TOP 5. Եվրատեսիլ 2019-ի ամենաշատ դիտում ունեցող երգերը

Սրբուկի «Walking Out»-ը հայերեն թարգմանությամբ

Եվրատեսիլ 2019-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրներն ու մանրամասները

Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլ 2019-ում

Ես Մհեր Արշակյանն եմ…

Սիրուշոն DIAFA միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Մադոննան Եվրատեսիլ 2019-ում

Հրապարակվել է Եվրատեսիլ 2019-ի կարգախոսն ու տարբերանշանը

Ես Անի Քոչարն եմ…

Իվետա Մուկուչյանը խոսել է Սրբուկի՝ Եվրատեսիլին մասնակցելու մասին