-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
1925 թվականի դեկտեմբերի 28-ին լենինգրադյան Անգլետեր հյուրանոցի 5-րդ համարում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերում են ռուս հայտնի բանաստեղծ երեսունամյա Սերգեյ Եսենինի դին․․․
Ըստ պաշտոնական տվայլների՝ մահն արձանագրվել է որպես ինքնասպանություն, բայց այս գործի քնության հետ կախված մինչև այսօր՝ բանաստեղծի մահից մոտ հարյուր տարի անց, դեռ կան կասկածներ. ինքնասպանությո՞ւն է արդյոք գործել բանաստեղծը, թե՞ նրան սպանել են կենտրոնական հետախուզության աշխատակիցները:
Մահվանից ուղիղ մեկ շաբաթ առաջ Եսենինը փախնում է հոգեբուժարանից, որտեղ բուժվում քրոնիկ հարբեցողությունից: Բանկից հանում է բոլոր խնայողություներն ու մեկնում է Լենինգրադ: Որոշ տվյալների համաձայն՝ նա Լենինգրադում պետք է զբաղվեր նոր բանաստեղծությունների ժողովածուի տպագրությամբ, իսկ որոշ աղբյուրներ էլ հաստատում են, որ բանաստեղծը Լենինգրադում թաքնվում էր ոստիկանությունից, քանի որ իր այցի մասին տեղեկացրել էր միայն մոտ ընկերոջը՝ Վոլֆ Էրլիխին՝ խնդրելով նրան նախապես բնակարան գտնել, բայց ինչ-ինչ պատճառներով ընկերոջը չի հաջողվում դա անել, և բանաստեղծը ստիպված տեղավորվում է Անգլետեր հյուրանոցի այնպիսի համարում, որը տրվում էր միայն բարձրաստիճան անձանց:
Հետաքննության ժամանակ Վոլֆ Էրլիխը խոստովանում է, որ մահվան նախօրեին Եսենինն իրեն է փոխանցել տարօրինակ թղթի կտոր, որի վրա գրված է եղել «Ցտեսությո՜ւն, ընկեր ի՜մ, ցտեսությո՜ւն» հայտնի բանաստեղծությունը և խնդրել է ընկերոջը նամակը կարդալ ավելի ուշ: Ի դեպ, բանաստեղծությունը գրված է լինում ոչ թե թանաքով, այլ Եսենինի արյամբ, քանի որ, ըստ վարկածի, հյուրանոցի համարում թանաք չի գտնվել:
Իսկ արդեն հաջորդ օրն առավոտյան ընկերները, բազմիցս թակելով Եսենինի համարի դուռը, արձագանք չեն ստանում ու դիմում են ոստիկանություն և հայտաբերում են պատուհանի մոտ կախված Եսենինի դին:
Բանաստեղծի ընկերների մեծամասնությունը կարծում էր, որ Եսենինը իրոք ինքնասպանություն է գործել, որովհետև միշտ ունեցել է դրա մասին մտքեր ու նաև պատճառներ․ անհաջող ամուսնություներ, դրանցից բխող դեպրեսիաներ, որոնք ազդում էին բանաստեղծի հոգեկան ինքնազգացողության վրա: Այդ իսկ պատճառով բանաստեղծը փարատում էր իր ընտանեկան դժբախտությունները խմիչքի մեջ:
Իրականում, Եսենինին կարող էին սպանել, քանի որ բանաստեղծը հայտնի էր իր կռվարար ու փոթորկուն բնավորությամբ: Նա այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր այդ ժամանակ տիրող քաղաքական դաշտի հետ՝ չնայած, որ գործը չէր հասել այն բանի, որ ամենքին ակնդետ հետևող իշխանությունները արգելեին Եսենին տպագրվել:
Այդ ժամանակվա դրությամբ նրա վրա հարուցված էր 13 քրեական գործ: Մյուս կողմից էլ ասում են, որ նա ֆիզիկապես չէր կարող ինքնասպան լինել՝ կախվել, քանի որ հյուրանոցի սենյակի առաստաղը շատ բարձր է եղել՝ 4 մետր, իսկ բանաստեղծը բավականին կարճահասակ է եղել՝ հետևաբար նա պետք է, որ ոտքերի տակ ինչ-որ բան դրած լիներ, որը գոնե պիտի ունենար 2 մետր երկարություն:
Եվ այդուհանդերձ, պաշտոնապես հայտարարվել է, որ Եսենինը մահացել է շնչահեղձությունից:
Անգլետեր հյուրանոցը ներկայումս գտնվում է հենց Պետերբուրգի սրտում: 1987 թվականին հյուրանոցի շենքն հիմնովին քանդվել է, որի հետևանքով էլ չարաբաստիկ №5 սենյակը չի պահպանվել: Բայցևանպես, 1991 թվականին հյուրանոցը վերակառուցվել է և գործում է:
Բանաստեղծի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Պետերբուրգում, այնուհետև Եսենինի դին գնացքով տեղափոխել է Մոսկվա: Թաղման արարողությունը տեղի է ունեցել 1925 թվականի դեկտեմբերի 29-ին և կազմակերպվել է քրիստոնեական բոլոր ծեսերին համաձայն՝ հաշվի չառնելով եկեղեցու՝ ինքնասպաների ծիսական հուղարկավորության արգելքը:
Եսենինի գերեզմանը գտնվում է Մոսկվայի Վագանկովսկի գերեզմանատանը: Բանաստեղծի կողքին հանգչում է մայրը:
3 անհաջող ամուսնությունից բանաստեղծն ուներ 4 երեխա՝ 3 տղա, 1 աղջիկ: Ժամանակին ասեկոսեներ էին պտտվում նրա 5-րդ՝ արտամուսնական երեխայի մասին, բայց հետագահում պարզվեց, որ վերջինն ինքնակոչի մեկն է:
Պատմության համար Սերգեյ Եսենինի մահն առեղծված է մնում: Մեկը մյուսին բացարկող փաստերն ու իրադաձութունները խառաշփոթ են առաջացնում ՝ բարդացնելով եղելության քննությունը: Եվ հետևաբար բանաստեղծի մահվան իրական պատճառի մասին այդպես էլ ստույգ տեղեկություն չկա…
Կարդացեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո