Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ - VNews

Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

C6F421CC 5F6F 4846 A540 625E592B4C02 - Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

Մարտի վերջին “Esquire”-ը կիսվել է ամսագրի հեղինակ Ռայան Դ՛Ագոստինոյի կազմած ֆիլմացանկով։ Այս օրերին հրապարակվող բազմաթիվ կինոլրագրողական ֆիլմ-ցուցակներից այս մեկը տարբերվում է իր ինքնատիպ նախապատմությամբ։ Դ՛Ագոստինոն պատմում է, որ 20 տարի առաջ ապրում էր տիկնիկագործի ստուդիայի խոհանոցում և հաճախում էր փողոցի հակառակ կողմում գտնվող մի կինովարձույթի սրահ: Վարձույթը մասնագիտացված էր հեղինակային կինոյի վրա, և բացի լրագրողից այդտեղ կարելի էր հանդիպել առաջատար համալսարանների ուսանողների ու թունդ կինոմանների, որոնք կիսվում էին իրենց նախընտրելի հեղինակների ֆիլմերով։ Երիտասարդների խորհուրդները Դ՛Ագոստինոն գրի էր առել թղթի վրա և պահպանել իր հին դրամապանակի մեջ, սակայն շատ ֆիլմեր մինչ օրս դեռ չի էլ դիտել։

Կարանտինի օրերին լրագրողը որոշում է վերջապես ժամանակ տրամադրել անցած հազարամյակից պահպանված ցանկին. Դ՚Ագոստինոն առաջարկում է շեղվել պանդեմիկ նորություններից և կիսվում իր «պատմական» ֆիլմացանկով, որը կարող է օգտակար լինեն բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրվում են 20-րդ դարի ամերիկյան կինեմատոգրաֆով։

 

D83956CD 7AFE 44DF 997A C8F5007D6D3A 960x540 - Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

“House of games”, 1987

«Դևիդ Մամեթ, Ջո Մանտենյա։ Վատ եմ հիշում այս ֆիլմը, բայց ինչոր խաղամոլի մասին էր»։

 

9268DD0A 62F0 4332 8359 0442063E2E26 960x540 - Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

“White squall”, 1995

«Րիդլի Սքոթի ֆիլմի, որտեղ տեսնում ենք Ջեֆ Բրիջեսի նամակի կապիտանի դերում՝ իրերեխաների հետ։ Տխուր ֆիլմ։ Հոյակապ ֆիլմ»։

 

 

2FE3B739 14A0 4697 9407 6DD9E04BA445 960x540 - Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ
“Thunder road”, 1958

«Ինչպես որ գրված էր այս ֆիլմի աֆիշի վրա՝ «Ռոբերտ Միտչեմը սլանում է աշխարհի ամենավտանգավոր ճանապարհով»։ Հափշտակում է ոտքից գլուխ»։

 

2D471198 5C34 4D4F 8CCD F2C6CA925422 960x540 - Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

“After hours”, 1985

«Սկորսեզեի տարօրինակ ֆիլմը։ «Իռլանդացուց» լավն է»։

 

A227D534 F211 4457 9093 9929AD771014 960x616 - Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

“In a lonely place”, 1950

«Դետեկտիվ ժանրի դասականներից»։

 

AB433E11 5078 43EE A324 99EA646A525B 960x540 - Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

“All of me”, 1984

«Սթիվ Մարթինն ու Լիլի Թոմլինը փոխվում են մարմիններով։ Վատ կատակերգություն չէ»։

 

FDAB8778 7D21 42FE AEBB 1270A03339C5 960x505 - Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

“Miller’s Crossing”, 1990

«Վաղ շրջանի Կոեն եղբայրները հանճարեղ Գեբրիել Բիռնի հետ միասին»։

 

3ED09DA1 DAA8 4BFA 8D73 91C121C6F75F - Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

“Sydney”, 1996

«Ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնի առաջին հիթը Գվինեթ Փելթրոուի, Ջոն Սի Ռայլիի, Ֆիլիփ Բեյքեր Հոլի և խաղադրույքերի հետ»։

 

787A768C D1D0 4DA5 8E2C 669CEFED816A 960x572 - Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

“Before Sunrise”, 1995

«Իթան Հոուքի և Ջուլի Դելպիի մոգական եռապատման առաջին մասը հետ՝ նկարված հոյակապ ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյթերի կողմից»։

 

F8F05F69 920A 4785 853F EB3F7AED0763 960x540 - Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

“Lone star”, 1996

«Մեթյու ՄաքՔոնահիի վաղ ստեղծագործական շրջանի ֆիլմ։ Ռեժիսոր Ջոն Սեյլզը միահյուսում է սյուժեն անցյալի ու ներկայի միջոցով՝ ուղեկցելով այն սպանիչ սաունդթրեքով»։

 

Ամբողջական հոդվածը կարող եք տեսնել այստեղ՝

https://www.esquire.com/entertainment/movies/a31953699/quarantine-classic-movie-recommendations/


10 ամենաթանկ ֆիլմերը

Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչու՞ է Ռեգե Ժան֊Փեյջը հեռացել «Bridgerton»-ից

Ինչ դիտել տանը. գարնանային մթնոլորտ ունեցող ֆիլմացանկ

Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

5 զվարճալի, երգիծական, ամերիկյան ֆիլմ ընտրությունների մասին

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

Արցախի մասին պատմող ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է

ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի նոմինանտների թվում են Դեյվիդ Ֆինչերը, Զաք Բրաֆը և այլոք

Ժան-Ժակ Աննոյի նոր ֆիլմը՝ Նոտր Դամի հրդեհի մասին

Բեռլինալեի հաղթողներն են…

Առաջիկա կինոպրեմիերաները 08.03.21-ից 21.03.21-ը