Էսթետիկ կինո էսթետ լուսանկարիչ-ռեժիսորից [Նուրի Բիլգե Ջեյլան] - VNews

Էսթետիկ կինո էսթետ լուսանկարիչ-ռեժիսորից [Նուրի Բիլգե Ջեյլան]

BeFunky collage 2 - Էսթետիկ կինո էսթետ լուսանկարիչ-ռեժիսորից [Նուրի Բիլգե Ջեյլան]

Թուրք կինոռեժիսոր, օպերատոր և լուսանկարիչ Նուրի Բիլգե Ջեյլանը ծնվել է 1959-ին Ստամբուլում։ Կաննի կինոփառատոնի բազմակի դափնեկիր է: 2011 թվականին դարձել է Ոսկե ծիրան կինոփառատոնի դափնեկիր:

2002 թվականին Ջեյլանի «Օտարումը» ֆիլմը ստացել է Կաննի կինոփառատոնի Գրան պրի մրցանակ, ինչպես նաև մրցանակ տղամարդու լավագույն դերի համար: Ջեյլանի հաջորդ ֆիլմը՝ «Տարվա եղանակները» արժանացել է FIPRESCI մրցանակի:

2008 թվականին Նուրի Բիլգե Ջեյլանը Կաննում ստացել է լավագույն ռեժիսոր մրցանակը «Երեք կապիկներ» ֆիլմի համար, իսկ 2011 թվականին ստացել է իր երկրորդ գրան պրին Կաննում «Մի անգամ Անատոլիայում», 2014-ին՝ «Ձմեռային քուն» ֆիլմերի համար։

uzak yusuf snowy road2 res - Էսթետիկ կինո էսթետ լուսանկարիչ-ռեժիսորից [Նուրի Բիլգե Ջեյլան]

Ես ինժիներ-էլեկտրիկ էի, ինքս ինձ անտանելի դժբախտ էի զգում։ Որոշեցի թողնել ամեն բան ու սկսել լուսանկարել, ապա թողեցի լուսանկարչությունն էլ ու որոշեցի ճանապարհորդել՝ ինքս ինձ գտնելու համար։ 6 ամիս ապրեցի Լոնդոնում, մատուցող ու էլի մի շարք գրողը տարած անիմաստ գործեր էի անում, իսկ երեկոները ֆիլմեր էի նայում։

curvedstreet - Էսթետիկ կինո էսթետ լուսանկարիչ-ռեժիսորից [Նուրի Բիլգե Ջեյլան]

childrenridingbicycles - Էսթետիկ կինո էսթետ լուսանկարիչ-ռեժիսորից [Նուրի Բիլգե Ջեյլան]

lakemeke - Էսթետիկ կինո էսթետ լուսանկարիչ-ռեժիսորից [Նուրի Բիլգե Ջեյլան]

pigeonsinwinter - Էսթետիկ կինո էսթետ լուսանկարիչ-ռեժիսորից [Նուրի Բիլգե Ջեյլան]

maninmardin - Էսթետիկ կինո էսթետ լուսանկարիչ-ռեժիսորից [Նուրի Բիլգե Ջեյլան]

Հետո մտածեցի, որ իմ տեղը գուցե Արևելքում է։ Գնացի Նեպալ։ Մի անգամ, բուդիստական տաճարում նստած, նայում էի սարերին ու միանգամից զգացի, թե ինչքան շատ եմ կարոտել հայրենիքս։ Հետ վերադարձա ու միանգամից բանակ գնացի, որ գոնե մեկ տարի ստիպված չլինեմ մտածել՝ ինչ եմ անելու կյանքիս հետ։

Ես միշտ էլ ալարկոտ մարդ եմ եղել, այդ պատճառով էլ արտաքին աշխարհի կարգուկանոնն ինձ դուր եկավ․ ի նկատի ունեմ բանակի։ Բացի դա, հենց բանակում ես առաջին անգամ ծանոթացա իսկական թուրքերի հետ, թուրքական կենսակերպին, քանի որ մինչ այդ ավելի արևմտյան կյանքով էի ապրում։ Բանակում ծառայությունս ինձ միանգամայն փոխեց, ես հայրենիքս սկսեցի բացահայտել ամենալավ տեսանկյունից։

Հենց բանակում էլ պատահաբար ձեռքս ընկավ Ռոման Պոլանսկու մեմուարների գիրքը։ Ինձ ցնցեց այդ մարդու կյանքի պատմությունը, մարդ, որը լեհական գետտոյից դուրս եկավ և կինեմատոգրաֆի Օլիմպ բարձրացավ։ Հենց այդ ժամանակ էլ մտածեցի․ գուցե հենց ռեժիսո՞ր դառնամ։ 

Բանակից հետո ես Լոնդոն գնացի՝ կինոռեժիսուրա սովորելու, բայց հենց առաջին կիսամյակից թողեցի ուսումս, վերադարձա Թուրքիա, էնտեղ սովորեցի ու միայն 10 տարի անց կարողացա նկարել առաջին ֆիլմս։

 

Նուրի Բիլգե Ջեյլան

seance.ru-ի հարցազրույցից

ceylan0704 - Էսթետիկ կինո էսթետ լուսանկարիչ-ռեժիսորից [Նուրի Բիլգե Ջեյլան]

Տարվա եղանակները

Ֆիլմ մարդու ներսի եղանակային փոփոխությունների, սիրո, երջանկության, իրար կորցնելու դյուրինության և վերագտնելու անհնար երջանկության մասին: Ֆիլմ բնության գեղեցկության մասին։

Ռեժիսորը այս ֆիլմի և մի քանի այլ ֆիլմերի սցենարները գրել է իր կնոջ՝ Էբրուի հետ։ Նրանք նաև միասին են նկարահանվել այս՝ «Տարվա եղանակները» ֆիլմում։

Այդ փորձառությունն անտանելի էր։ Որպես ռեժիսոր՝ ես մոլագարի պես տարվում եմ պրոցեսով, բայց, երբ նաև խաղում ես սեփական կինոնկարում, չես կարողանում ամեն բան վերահսկել ինչպես պետք է։ Մեկ-մեկ զարմանում եմ, թե ո՞նց է Վուդի Ալենը հաջողեցնում երկուսն էլ իդեալական անել։

2ba918a5f15275fe12c69a5993a4f3a1 - Էսթետիկ կինո էսթետ լուսանկարիչ-ռեժիսորից [Նուրի Բիլգե Ջեյլան]

Ուրիշ մարդիկ ինձ հետ շատ զգույշ ու քաղաքավարի են, քանի որ գիտեն՝ ես եմ ռեժիսորը, ես եմ նկարահանման հրապարակում գլխավորը։ Իսկ ահա կինս իրեն ազատ է զգում, չի վախենում քննադատել ինձ։ Իրականում դիալոգների վրա մենք աշխատում ենք առանձին։ Ամեն մեկս գրում է իր տարբերակը, ապա համեմատում ենք, համադրում։ 

Կինոյի ստեղծումը այնքան էլ արագ գործընթաց չէ։ Դու սկսում ես սցենարը գրել, իսկ ֆիլմը ասենք մի երեք տարի հետո է պատրաստ լինում։ Այնպես որ այնքան էլ հեշտ չէ ֆիլմ նկարել դինամիկ, սոցիալական-հասարակական կյանքին զուգընթաց։

Ձմեռային քուն

original wsv - Էսթետիկ կինո էսթետ լուսանկարիչ-ռեժիսորից [Նուրի Բիլգե Ջեյլան]

Անատոլիայում գտնվող «Օթելլո» հյուրանոցի տնօրեն Այդինը նախկին դերասան է։ Նա ապրում է կնոջ և քրոջ հետ։ Բոլորն առանձին-առանձին իրականում դժբախտ են, իրականում փնտրում ու ամեն մեկին իր համար զբաղմունք ու արդարացումներ է գտնում։ Բազմիմաստ ու միմյանց բացահայտող երկար դիալոգները զարմանալիորեն չեն ձանձրացնում․․․

Առաջ ես ավելի քիչ դիալոգներ էի օգտագործում, իսկ հետո ուզեցի ինչ-որ նոր բան փորձել, որովհետև «Ձմեռային քունն» ինձ համար ինչ-որ նոր բան էր։ Ես ուզում էի, որ այն մի քիչ թատերական ստացվի։ Դա ընդամենը փորձ էր, և չի նշանակում, եթե այդ փորձը հաջողվեց, այսուհետ նմանատիպ ֆիլմեր եմ նկարելու։ Ես սիրեցի դիալոգները, բայց առաջ դրանցից վախենում էի։ Այդ ֆիլմում ես սկսեցի վստահորեն սիրել երկխոսություններ։

Ֆիլմի համար նկարվել է 200 ժամ նյութ, որից հետո մոնտաժվել է 3 ժամ 15 րոպե արդյունք։ Սցենարը գրվել է վեց ամսում։ Այս ֆիլմը թուրքական երկրորդ ֆիլմն է, որ Ոսկե Արմավենի է ստացել։ 

Այս ֆիլմը ստեղծելիս Ջեյլանը ոգեշնչվել է Չեխովի «Жена» և «Хорошие люди» պատմվածքներից, Տոլստոյի, Դոստոևսկու ստեղծագործություններից։

Ես միշտ փորձում եմ նոր գրքեր կարդալ, նոր հեղինակներ ու նոր խոսք բացահայտել, բայց միշտ վերադառնում եմ Չեխովին ու Դոստոևսկուն։ Իմ ամենասիրելին «Ապուշն» է։ Մի օր ես կէկրանավորեմ այդ գործը։

 

Վայրի տանձ

Սա Ջելյանի՝ այս պահին վերջին ֆիլմն է։ Պատմում է սկսնակ գրողի մասին, որն ունի հավակնություններ, ալարկոտություն, խնդիրներ ունեցող ծնողներ, սիրո, ջերմության և փողի պակաս։ Երկար ու հետաքրքիր դիալոգներ, գեղեցիկ կադրեր, համամարդկային հարցեր, մտածելու բազում առիթներ ու թեմաներ կան այս ֆիլմում։

the wild pear tree - Էսթետիկ կինո էսթետ լուսանկարիչ-ռեժիսորից [Նուրի Բիլգե Ջեյլան]

Առաջ ես նկարում էի ժապավենով, հիմա՝ թվային տեսախցիկներով։ Դա փոխեց կինոյի հանդեպ իմ վերաբերմունքը։ Այսպես ես կարողանում եմ ավելի շատ տարբերակներ, դուբլեր անել։