fbpx

Եթե ցանկանում եք հայտնվել Ուես Անդերսոնի ֆիլմերում, ապա այս ակնոցը ձեզ համար է

Tens բրենդը հանրության և հատկապես կինոսերների, և հատկապես Ուես Անդերսոնի երկրպագուների դատին է ներկայացրել իր նոր արևային Spectachrome ակնոցը, որը ստեղծված է գունավորելու բոլորիս կյանքը Ուես Անդերսոնի ֆիլմերի գույներով և լցնել մեր կյանքը վարպետի ֆիլմերում տիրող խելահեղ մթնոլորտով:
Կանաչ գույնը և կիտրոնի երանգները ստանալիս Tens-ը ոգեշնչվել է Անդերսոնի “Moonrise Kingdom” («Լիալուսնի թագավորություն»), “The Royal Tenenbaums” («Տենենբաում ընտանիք»), և “Hotel Chevalier” («Շեվալյե հյուրանոց») ֆիլմերից:

«Սա մի ներկայացում է, որը թույլ է տալիս հանդիսատեսին տեղափոխվել վինտաժային կինոյի տարօրինակ և միևնույն ժամանակ շատ գեղեցիկ աշխարհ»,-ասել են բրենդի հիմնադիրները:

Հիշեցնենք, որ 2014 թ. Tens ընկերությունը ցնցեց բոլորին իր նոր արևային ակնոցների շարքով, որը պատրաստված էր ինստագրամի ոճով և մշակված էր լուսանկարիչների կողմից հատուկ լուսանկարիչների համար:

Բրենդի համահիմնադիր Քրիս Ռեյդը ասել է. «Գրեթե 5 տարի է անցել  այն պահից, երբ մենք ներկայացրեցինք մեր նոր՝ ինստագրամի ոճով ֆիլտրը  և մենք ուզում էինք ամեն ինչ լավ անել: Անկեղծ ասած,  Spectachrome-ին նայելիս քեզ զգում ես 70-ականների՝ արևից խամրած բացիկի վրա և մենք անհամբեր սպասում ենք, թե մարդիկ երբ այն կփորձեն»:

Spectachrome արևային ակնոցը մշակվել է Շոտլանդիայում, Ֆրանսիայում և պատրաստվել Հյուսիսային Իտալիայում: Այն չափազանց դիմացկուն է և շատ հուսալի:

 

Աղբյուր՝ petapixel.com

 


Պարզվում է՝ Բրեդ Փիթն ու Էլեն Դեջեներեսը նույն աղջկա հետ են հանդիպել նախկինում

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

Մեգան Մարքլի տունը վաճառվում է

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

Հարվի Վայնշտեյնի մասին պատմող ֆիլմը կարող եք դիտել սեպտեմբերին

Քևին Սփեյսիին արդարացրել են

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու

Ֆրիդա Կալոյի՝ կյանքի վերջին տարիներին արված բացառիկ լուսանկարները

Ռոբերտ Դաունի կրտսերը վերադառնում է Շերլոկի դերում

Թե ինչպես էին նախկինում “unfriend” անում մարդկանց…

Նոր տվյալներ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից

Կիանու Ռիվզը որպես տարվա մարդ. Պահանջում են երկրպագուները

Վաչովսկի քույրերն, այնուամենայնիվ, կաշխատեն նոր «Մատրիցայի» վրա

Ատրճանակը, որով ինքնասպան է եղել Վան Գոգն աճուրդի կհանվի

«Գահերի խաղի» աստղ Սոֆը Թըրները կարող է մարմնավորել Բոյ Ջորջին

Պեդրո Ալմոդովարին «Ոսկե առյուծ» կշնորհեն