Եթե ծուլանալ, ապա Տոլստոյի պես - VNews

Եթե ծուլանալ, ապա Տոլստոյի պես

999 - Եթե ծուլանալ, ապա Տոլստոյի պես

Առանձնակի հաճույք է կարդալ հանճարեղ մարդկանց օրագրերը։ Դրանք լիովին բացահայտում են նրանց մարդկային տեսակը, կենսակերպը, իրական մտածողությունը, թուլություններն ու առավելությունները։

Ռուս մեծագույն գրող Լև Տոլստոյի օրագրերը յուրօրինակ ինքնակենսագրական ակնարկներ են։ Առաջին գրառումը գրողն արել է օրագրում  1847 թվականին, երբ ուսանող էր։ Վերջինը`1910- ին, մահից չորս օր առաջ։ Պահպանվել է 31 օրագրային տետր, 4700 էջ գրառմամբ։ Կարճ գրառումների համար Տոլստոյն  ունեցել է 55 նոթատեր։

1 - Եթե ծուլանալ, ապա Տոլստոյի պես

Լև Տոլստոյի օրագրերից առանձնացրել ենք որոշ օրերի գրառումներ, որոնք բացահայտում են, թե որքան ընդհանուր բաներ կանհանճարեղ գրողի ու մեր առօրյայի միջև։ Կարդացեք ու կհամոզվեք։

 

30 հունվար 1853 թ.

Շատ մտածեցի, բայց ոչինչ չարեցի։

 

31 մարտ, 1852թ.

Արթնացա ժամը 6-ին, արթնացրեցի բոլորին, բայց ես ծուլացա` չվերկացա ու քնեցի մինչև ժամը 9-ը։

 

19 սեպտեմբեր, 1853 թ.

Որոշեցի, որ պետք է սիրել ու շատ աշխատել։

 

20 սեպտեմբեր, 1853 թ.

Չսիրեցի ու չաշխատեցի։

 

24 հոկտեմբեր, 1858

Սկսեցի տարիքիս անհամապատասխան մարզանք անել և պահարանը շուռ տվեցի վրաս։ Հիմա՛ր։

 

14 ապրիլ, 1884

Պետք է ուժեղ լինել կամ քնել։

 

9 հունվար, 1854թ.

Ուշ արթնացա, բռնկվեցի, ծեծեցի Ալյոշկային։
Թափթփված էի։
Տխուր էի։

 

11 հունվար, 1854թ.

1. Անգործ փռվել էի։
2. Հուսահատված էի։
3. Կատաղած էի։
4. Խփեցի կատվին և ընդհանրապես մոռացել էի կարգ ու կանոնի մասին։
5. Գուշակեցի։

 

13 հունվար 1854

Ամբողջ երեկո ծուլացա։

 

xpRxiRVpCfg 960x640 - Եթե ծուլանալ, ապա Տոլստոյի պես

 

Հիշեցնենք, որ օրագրում անընդհատ ծուլությունից ու անգործությունից դժգոհող Լև Տոլստոյը 13 երեխաների հայր էր։ Տիրապետում էր անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին։Նրա գրական ժառանգությունը կազմում է 165 000 ձեռագիր թերթ և 10 000 նամակ։ Դա տպագիր 90 հատոր է։ Լև Տոլստոյն իր «Պատերազմ և խաղաղություն» վեպի չորսհատորյակը արտագրել է ութ անգամ։