Էտա Ջեյմսն ասել է... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Էտա Ջեյմսն ասել է…

  • Սրտումս լիքը տագնապ կա, իսկ տանս մեջ` լիքը մեղք…
    Ամեն ինչ այնքան վատ է, որ ավելի վատ ուղղակի չէր կարող լինել…

    Եվ, եթե անհաջողությունները գումար դառնային,
    ես ամենահարուստ մարդը կլինեի:

 

  • Իմ սերը վերջապես գտավ ինձ,
    Վերջ միայնակ օրերիս…

    Կյանքս երգ դարձավ:

  • Ամեն քայլիդ վստահի՜ր ինձ…
    Ինձ հավատա այնքան, որքան ես եմ քեզ հավատում…
    Սերը մեզ կկարողանա օգնել, միայն եթե վստահես:

 

  • Եթե կոտրածս ամեն սրտի համար գումար ստանայի, հիմա թանկ գինի կխմեի և ձկնկիթ կուտեի:

  • Կա երկու բան, որոնք կեղծել չի լինի. լավ ուտելիքն ու լավ երաժշտությունը:

 

  • Մայրիկս միշտ ասում էր, որ եթե անգամ հայտնի գործ ես երգում, որը քեզնից առաջ միլիոնավոր անգամներ կատարել են, միևնույն է, էլի կարող ես դրան նոր շունչ տալ և յուրովի կատարել: Ուզում եմ հավատալ, որ ես դա կարողացել եմ անել:

  • ԲԼՅՈՒԶ երգելիս ես ԿՅԱՆՔՆ եմ երգում:

 

  • Երգելիս այլ իրականություն եմ տեղափոխվում, մոռանում եմ բոլոր խնդիրներս և մտածմունքներս:

  • Ուզում եմ բոլորին ցուց տալ, որ և՛ ջազը, և՛ բլյուզը, և՛ գոսպելը, և՛ ռոքնռոլը նույնն են: Սա ամերիկյան երաժշտությունն է, ամերիկյան մշակույթը:

 

  • Երբ նայում եմ մարդկանց և ի պատասխան ժպիտներ եմ ստանում, հասկանում եմ, որ սիրված եմ: Հենց այդ պահին մոռանում եմ բոլոր վատ բաներն ու խնդիրները:

  • Ես միայն բեմում եմ երջանիկ:

 

  • Այնքան ուրախ եմ, որ կարող եմ քայլել և ապրում եմ:

  • Ես այն երգերն եմ երգում, որոնց կարիքը մարդիկ իրոք ունեն:

 

  • Ատում եմ այն բոլոր վայրերը, որտեղ մարդիկ պարելու հնարավորություն չունեն։

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Ջազի պատմությունը

«Թյուդորներն» ասում է…

Ռենատա Լիտվինովան ասում է…

Ջորջիո Արմանին ասում է…

Նիկոլ Քիդմանն ասում է…

Բլեզ Պասկալն ասել է…

“Dialog Project”-ի հիմնադիր Տիգրան Սուչյանը՝ նախագծի մտահղացման, անվան ընտրության և նպատակի մասին

10 բան, որ գուցե չգիտես հայտնի «Summertime» երգի մասին

Իսկ իրականում Կիանու Ռիվզն ասում է…

«Չեռնոբիլն» ասում է…

Մարգարեթ Էթվուդի «Աղախնի պատմությունը» գիրքն ասում է…

Ուիթնի Հյուսթոնն ասել է․․․

Վոլտերն ասել է…

Էլթոն Ջոնը խոսել է իր մասին նկարահանված ֆիլմի մասին

Հակոբ Պարոնյանն ասել է…

Ջորջ Մարտինն ասում է…