fbpx

Եվ սերն է, սերն է մեզ առաջ տանում. 5 ֆիլմ սիրո մասին

film

Սերն է ամենակարևորը, նա է մեր հոգու, կյանքի լույսն ու իմաստը: Ուժեղ ու անկոտրում սիրո մասին բազմաթիվ ֆիլմեր կան, որոնք դիտողներին ևս մեկ անգամ հիշեցնում է դրա կարևորության մասին և սովորեցնում են գնահատել ու ավելի լուրջ փայփայել սեփական սերը:

Մենք այս անգամ ձեզ համար առանձնացրել ենք այդպիսի 5 ֆիլմ:

Լճափի տնակը / Дом у озера /The Lake House, 2006

ռեժ.՝ Ալեխանդրո Ագրեստի
դերերում՝ Քիանու Ռիվզ, Սանդրա Բալոք

Քեյթն ապրում էր լճափին գտնվող մի տանը, սակայն մի օր որոշում է քաղաք տեղափոխվել: Նախքան հեռանալը՝ նա մի նամակ է թողնում փոստարկղում տան հաջորդ բնակչին:
Այդ տուն բնակվելու է գալիս ճարտարապետ Ալեքսը: Պարզվում է՝ այն կառուցել էր Ալեքսի հայրը: Գաղտնիքներով և առեղծվածներով տուն, որը հավերժ կկապի այնտեղ բնակվողներին: Ալեքսը աստիճանաբար սկսում է հասկանալ նախկինում տարօրինակ թվացող նամակի բովանդակությունն ու իմաստը: Նա կպատասխանի նամակին և ամեն գեղեցիկ բան կսկսվի հենց այդտեղից…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

 Սերը և այլ դեղամիջոցներ/ Любовь и другие лекарства / Love & Other Drugs, 2010

ռեժ.՝ Էդվարդ Ցվիկ
դերերում՝ Ջեյք Ջիլենհոլ, Էն Հեթուեյ ևն

Մեգին սիրում է ուրախանալ և անհոգ կյանքով ապրել: Լուրջ զգացմունքները նրա համար չեն. այդպես է թվում բոլորին, սակայն ոչ ոք չգիտի, որ Մեգին լուրջ հիվանդություն ունի: Նա պայքարում է Պարկինսոնի հիվանդություն կոչվող աղետի դեմ և երազում է սիրո մասին: Եվ ահա հայտնվում է Ջեյմին, որ կենցաղային տեխնիկայի խանութում վաճառող էր աշխատում, իսկ հիմա որոշել է զբաղվել դեղորայքի վաճառքով: Մեգին և Ջեյմին սիրահարվում, սակայն առողջական և բազում այլ խնդիրներ նրանց հանգիստ չեն տալիս: Սերը կփրկի՞ ամեն բան, թե՞ կավարտվի՝ չդիմանալով այդքան փորձություններին: Թեթև, ռոմանտիկ, հուզիչ և մոտիվացնող ֆիլմ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Երբեք չթողնես գնամ / Не отпускай меня / Never Let Me Go, 2010

ռեժ.՝ Մարկ Ռոմանեկ
դերերում՝ Քերի Մալիգան, Էնդրյու Հարֆիլդ, Քիրա Նայթլի

Երեք գլխավոր հերոսները մեծացել են գիշերօթիկ դպրոցում: Նրանք արտաքին աշխարհի հետ շփումներ չեն ունեցել գրեթե: Մի օր նրանք իմանում են, որ հասարակ երեխաներ չեն և սովորական կյանքի իրավունք չունեն: Նրանք կլոններ են, որոնց ստեղծել են մարդկային օրգանների դոնորության համար: Սակայն երեքն էլ հոգի ու սիրտ ունեն, սիրել ու նվիրվել, տառապել, երջանկանալ և կարոտել գիտեն: Բայց մարդկանց դա չի հետաքրքրում: Երեքն էլ կոնկրետ նպատակի համար են ստեղծվել… Ի՞նչ է սպասվում այս երեք էակներին…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Եթե միայն / Если только / If Only, 2004

ռեժ.՝ Ջիլ Ջանգեր
դերերում՝ Ջենիֆեր Լավ Հյուիթ, Փոլ Նիքոլս

Սամանտան երաժիշտ է, Յանը՝ նրա սիրելին, ողջ օրը գործերի մեջ է և, թեպետ սիրում է Սամանտային, բայց գործերն ավելի է կարևորում մինչ այն պահը երբ… Յանը երազ է տեսնում, որում Սամանտան մահանում է: Հաջորդ օրը երազ-դեժավյուի բոլոր դեպքերը նորից են կրկնվում: Հիմա Յանն ամեն բան պիտի անի, որ օրվա վերջին դեպքը՝ Սամանտայի մահը, թույլ չտա իրականանալ: Կկարողանա՞, գուցե այո, գուցե ոչ, բայց ամենակարևորն այն է, որ նա սկսում է գնահատել ամեն վայրկյանը Սամանտայի կողքին: Հուզիչ և մոտիվացնող ֆիլմ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Մեկ օր / Один день / One Day, 2011

ռեժ.՝ Լոնե Շերֆինգ
դերերում՝ Ջիմ Սթյորջես, Էնն Հեթուեյ

Էմման և Դեքսթերը ընկերներ են: Նրանք սիրում են իրար, լավ ընկերներ են և իրար մասին ամեն բան գիտեն: Էմման սիրահարված է Դեքսթերին, իսկ տղան այնքան խառն է ու չի կողնմորոշվում իր զգացմունքների և առհասարակ կյանքից սպասելիքների հարցում, որ զույգը կորցնում է մոտ 20 տարի: Միայն երկար տարիներ, փորձություններ և առանձին ամուսնություններ հաղթահարելուց հետո նրանց ամուսնանում են: Սակայն …
գեղեցիկ, նուրբ, հուզիչ, հումորով և գեղեցիկ տեսարաններով հարուստ ֆիլմ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ


Հայտնի դերասան-դերասանուհիներն ամենագեղեցիկ գովազդային հոլովակներում

Հայտնի է «Ֆանտաստիկ գազանները 3»-ի թողարկման օրը

Ժան Լյուկ Գոդարը նոր ֆիլմի վրա է աշխատում

Լեոնարդո Դի Կապրիոն կնկարահանվի Գիլերմո դել Տորոյի նոր ֆիլմում

Դիտել մայիսին կինոթատրոնում

Այն, ինչ գուցե չգիտեք Քիրա Նայթլիի մասին

Մայքլ Ջեքսոնը նրանց չի սպանել․ Բարբարա Սթրեյզանդը «Leaving Neverland»-ի մասին

Դիտել ապրիլին կինոթատրոնում

Քիրա Նայթլին ատամներով «Despacito» է նվագել

20 հայտնի աստղ շպարվելուց առաջ և հետո

Էնի Լեյբովիցի լավագույն լուսանկարները

Դիտել մարտին կինոթատրոնում [մաս 1]

Հրապարակվել է Դեյվիդ Ֆինչերի անիմացիոն ֆիլմի թրեյլերը (18+)

Կինոյի պատմության ամենախճճված սյուժեով ֆիլմերը [մաս 2]

2018 թ. լավագույն ֆիլմերն ըստ “The New York Times”-ի

Դիտել փետրվարին մեր կինոթատրոններում [մաս 1]