ԵՎ ՈՒՐԵՄՆ... նոր ներկայացում Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

ԵՎ ՈՒՐԵՄՆ… նոր ներկայացում Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում

կատակերգություն 2 գործողությամբ

ՍԻՆՈՊՍԻՍ

Պիեսի հիմքում ընկած է ֆրանսիացի հեղինակ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք  հիմարի հետ» ստեղծագործությունը, որը ընտանեկան ծիծաղաշարժ դրվագներով կոմեդիա է, և որի գործողությունները կատարվում են անցյալ դարում Փարիզում:

«Եվ ուրեմն» ներկայացման մեջ գործողությունները տեղափոխված են հետհեղափոխական Հայաստան, դեպքը կատարվում է մեր օրերում, կերպարները հայեր են, մեկը՝ ՀՀԿ-ական, մյուսը՝ հեղափոխականորեն տրամադրված ժողովրդի ներկայացուցիչ, մյուսը՝ դեռ չկողմնորոշված մտավորական: Գրեթե բոլոր հերոսներն ունեն իրենց նախատիպերը և ճանաչելի են: Բեմ են դուրս գալիս Հարկային տեսչության ներկայացուցիչը, մի հայտնի գրող-հրապարակախոս, մի ճանաչված բժիշկ, որը համատեղությամբ նաև պատգամավոր է:

Բոլոր հաճույքներից կշտացած և նոր զվարճություններ փնտրող Պետրոս Ղահրամանովի և նրա մեծահարուստ կուսակցական ընկերների շրջանում ավանդույթ է դարձել կիրակնօրյա խնջույքների համար մի հիմար ճարել, հրավիրել և զվարանալ, ծաղրել ու ծիծաղել բանից անտեղյակ հյուրի վրա: Պետրոսի տուն է գալիս հերթական «հիմարը»՝ Համբիկը: Բայց քանի որ Պետրոսի կինը նույն օրը հեռանում է նրանից և հայտարարում, որ բաժանվում է, Պետրոսը չի գնում նշանակված ընթրիքին: Պատճառներից մեկը նաև անպատեհ բռնած ռադիկուլիտն է: Անօգնական Պետրոսին մենակ չթողնելու և խնամելու ազնիվ մղումով Համբիկը մնում է Պետրոսի տանը և անմիջական մասնակիցը դառնում հետագա դեպքերին: Հայտնվում է նաև Պետրոսի սիրուհին, ում միամիտ Համիկը շփոթում է նրա կնոջ հետ, իսկ հետագայում՝ կնոջը՝ սիրուհու հետ: Ստեղծվում են կոմիկական իրավիճակներ, որոնցից Պետրոսն ու Համբիկը ելք են փնտրում և դրանով ընկնում առավել ծիծաղելի վիճակի մեջ…

Ներկայացման մեջ բացի հիմնական հերոսնեից գործում են նաև այլ կերպարներ՝  վառ ու տիպական:

Ընդհանուր առմամբ այս ներկայացումը, որ հագեցած է հումորով, քաղաքական սրամտություններով ու ծիծաղով, նաև մտածելու նյութ է տալիս:

Ներկայացման մեջ խաղում են ճանաչված դերասաններ:

Բեմադրող ռեժիսորն է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, բեմադրիչ Աշոտ Հակոբյանը:

Պիեսի հայկականացումն իրագործել է Անահիտ Աղասարյանը:

 

 

Հեռուստաթատրոնի նոր ձևաչափ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնից

Առցանց ներկայացումներ Սունդուկյանի պաշտոնական էջում

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Խնջույքը»

Շիրվանզադե. «Պատվի Համար»

10 փաստ Հրաչյա Ներսիսյանի մասին, որ գուցե չգիտեք

10 փաստ, որ գուցե չգիտեք. Խորեն Աբրահամյան

10 փաստ, որ գուցե չգիտեք… Նարինե Գրիգորյան

Ջիգարխանյան…

Արսենն ու «Թղթե երազանքը». [Հարցազրույց]

Կամերային թատրոնի «Ռոմեո և Ջուլիետը» Լեհաստանում էր

Նարեկ Դուրյան` «Սիրո Մենյու». Ինչո՞ւ դիտել

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ

#Թատրոն. Հնդկաստանի փողոցային թատրոնը

Տղաները չափն անցնում են. պրեմիերա Կամերային թատրոնում

5 ներկայացում Սունդուկյան թատրոնից, որ արժե դիտել առաջիկայում