Եվա Բրաուն և Ադոլֆ Հիտլեր - VNews

Եվա Բրաուն և Ադոլֆ Հիտլեր

հիտլեր ձյաձ - Եվա Բրաուն և Ադոլֆ Հիտլեր

1929 թվական, 5 հոկտեմբերի, Մյունխեն

Լուսանկարչական տան աշխատակցուհի, 17-ամյա Եվա Բրաունի աշխատանքային օրը մոտենում էր ավարտին: Բայց այդ աշնանային օրը տնօրենը խնդրում է Եվային մի փոքր ավել մնալ, քանի որ արխիվում խնդիր էր առաջացել: Նա չէր էլ պատկերցնի, որ այդ ճակատագրական օրը լուսանկարչական տան դուռը կբացի երիտասարդ ու տարօրինակ արտաքինով, սևեռուն աչքերով, անկանոն սանրվածքով մի տղամարդ, որը հիմնովին փոխելու էր իր կյանքն ու մարդկության պատմությանը…

Այցելուին դիմավորելուց մի քանի րոպե անց Եվան նկատում է, որ տղամարդը ուշադիր նայում է իր ոտքերին: Այդ ծանր հայացքը շփոթեցնում է Եվային, բայց  երիտասարդ կինն աշխատում է ցույց չտալ շփոթմունքն ու վախը: Նա ուղղակի ուշադրություն չի դարձնում: Բայց երբ վերադառնում է տուն, հորը, որը նախկին զինվորական էր, հարցնում է, թե ճանաչո՞ւմ է, արդյոք, Ադլոֆ Հիտլերին: Հայրը, լսելով այդ անունն, անասելի բարկանում ու վատաբանում է Հիտլերին՝ նշելով, որ  մեծ է նրանից 10 տարով, որ վերջինս բանակում՝ զինվորական ծառայության ժամանակ, ոչնչություն է եղել և ռուս բոլշևիկներից էլ ցածր ու նողկալի մեկն է…

Հոր այս բնութագրություններն ավելի են հետաքրքրում Եվային: Հաջորդ օրը նա աշխատավայրի արխիվում թերթում է Հիտլերի լուսանկարների ալբոմը: Նկարներից աղջիկը հասկանում է, որ Ադոլֆը՝ Վոլֆ մականվամբ, ամբոխի կուռքն է: Ամենուր նա շրջապատված է մոլեռանդ դեմքի արդահայտությամբ մարդկանցով, որոնք նրան նայում են ինչպես կնայեին Աստծուն: Եվան անհասկանալի զգացողություններ է ունենում. մի կողմից այդ տղամարդը իրեն թեք ու վախ ներշնչող հայացքով է նայում, մեկ այլ կողմից նույն տղամարդուն պաշտում են մարդիկ, իսկ երրորդ կողմից հայրը բոլորվին այլ ձև է նրան նկարագրում:

Եվայի հետաքրքրությունն ավելանում և վերածվում է սիրահարվածության…

BeFunky collage 13 960x978 - Եվա Բրաուն և Ադոլֆ Հիտլեր

Մոլի կաթոլիկի դուստրը

Եվա Բրաունը ծնվել է 1912 թվականի փետրվարի 6-ին հավատացյալ կաթոլիկների ընտանիքում: Հայրը՝ Ֆրանց Բրաունը, դասավանդում էր կաթոլիկ եկեղեցու պատմություն տեղի դպրոցում, մայրը՝ Ֆրանցիսկան, տնային տնտեսուհի էր: Երեք քույրերից ամենակոնֆլիկտայինը Եվան էր. նրան հաճախ էր հայրը գոտիով «դաստիարակում»:

Եվան երազում էր դերասանուհի դառնալ: Պաշտում էր ֆիլմերը, հատկապես ամերիկյան արտադրության: Բայց նրան այդպես էլ չի հաջողվում սովորել այդ մասնագիտությունը. հայրն արգելում է՝ պատճառաբանելով, որ դա կնոջ գործ չէ, ավելին՝ արժանի գերմանուհին պիտի զբաղվի տնային գործերով, ընտանիքով, երեխաներով և ամուսնու հոգսերով:

Իսկ Ադոլֆն ու Եվան

․․․շատ հազվադեպ էին հանդիպում: Բայց երբ գործի բերումով Հիտլերը հայտնվում էր Մյունխենում, նա չէր մոռանում ծաղկեփնջով և շոկոլադով այցելել Եվային: Նրանց այս հարաբերություններին ակնհայտ դեմ էր հայրը: Սակայն այդ խոչընդոտը երիտասարդ և սիրահարված կնոջը չի խանգարում ընդունել Ադոլֆի հրավերը և ընթրել Մյունխենի ամենաճոխ ռեստորաններից մեկում:

Այս հանդիպուները շարունակական բնույթ են կրում: Նրանք միասին այցելում են թատրոններ, սրճարաններ: Նրանց միջև ձևավորվում է այնպիսի մարդկային հարաբերություն, որի կարիքն Ադոլֆն ուներ. Եվան նրան չէր ճնշում իր բարձր ինտելեկտով, չէր ստիպում զրուցել արվեստի կամ մեկ այլ անհասկանելի թեմաների շուրջ:

BeFunky collage 14 960x690 - Եվա Բրաուն և Ադոլֆ Հիտլեր

Իսկ իրականում…

Եվան այնքան էլ խորը ներաշխարհով կին չէր: Նրան ուղղակի դուր էր գալիս այս արտասովոր տղամարդը, որն այդքան ուշադիր էր իր նկատմամբ: Նա տղամարդկային խնամքի և ուշադրության կարիք ուներ: Եվ ստացավ դրանք սպասվածից էլ ավելի. Ադոլֆը Եվայի համար բնակարան վարձեց Մյունխենի կենտրոնում, նվիրեց թանկ օծանելիքներ, զգեստներ: Եվան գնալով ավելի էր տարվում Հիտլերով ու չէր հասկանում, թե ինչու է վերջինս այդքան բացակայում քաղաքից և քիչ է այցելում իրեն:

Պատահում էր, որ նրանք ամիսներով չէին հանդիպում: Պատճառն այն էր, որ Հիտլերը մնացել էր երկու կնոջ ընտրության արանքում: Նա սիրախաղի մեջ էր խորթ քրոջ աղջկա՝ Գելիի հետ, որը համատեղության կարգով նրա բարեկամուհին էր նաև: Քեռին մեծ էր աղջնակից 21 տարով. Գելին 19 էր, իսկ Հիտլերը՝ 40…

BeFunky collage 15 960x545 - Եվա Բրաուն և Ադոլֆ Հիտլեր
Գելի Ռաուբալ

Բայց  1931 թվականի սեպտեմբերի 18-ի վաղ առավոտյան Հիտլերին հայտնում են բարեկամուհու մահվան, ավելի ստույգ ինքնասպանության մասին: Ո՞րն  էր 19-ամյա աղջկա՝ ատրճանակով ուղիղ սրտին կրակելու պատճառը: Ահա թե որը. մահից մի քանի րոպե առաջ նա քեռու բաճկոնի գրպանից գտնում է մի նամակ.

«Սիրելի Հիտլեր, կրկին անգամ շնորհակալ եմ հիասքանչ երեկոյի համար: Ես այն դեռ երկար կհիշեմ: Օրերն եմ հաշվում, թե երբ ենք հանդիպելու:

Ձեր Եվա…»:

Հիտլերն անմխիթար վիճակում էր: Նա դադարում է այցելել Եվային: Մեկուսանում է, զարմանալի է, բայց մեղքի զգացումը նրան տանջում էր: Այս հարաբերությունների ճգնաժամը տևում է մոտ մեկ տարի: Եվան, հոգնելով մենակ ապրել այդ մեծ բնակարանում, տեղափոխվում է հայրական տուն:

Մի օր երեկոյան Եվայի քույրը տուն է մտնում և հանկարծ հյուրասենյակի բազմոցին հայտաբերում է քրոջն՝ ամբողջովին արյան մեջ: Նա ինքնասպանության փորձ էր արել՝ կտրելով երակները: Սեղանին դրված էր նամակ՝ հասցեագրված Հիտլերին…

Ինքնասպանության փորձ. արար առաջին

Եվան ճիշտ նույնկերպ ընդօրինակել էր Գելիի ինքնասպանությունը, սակայն մի տարբերությամբ՝ նրան հաջողվել էր փրկվել: Այս լուրը հասնում է Հիտլերին, և նա շտապ վերադառնում է Մյունխեն նույն շոկոլադներով և ծաղկեփնջով… Այս օրվանից հետո ճակատագիրը վերջնական կապում է Ադոլֆ Հիտլերին և Եվա Բրաունին:

Ինքնասպանության փորձ. արար երկրորդ

1935 թվականին, Եվան, իմանալով Հիտլերի և սկսնակ դերասանուհի Վալքիրիա Զանքի սիրային կապի մասին, կրկին դիմում է հին ու բարի միջոցին: Նա խմում է քնաբերի 15 հաբ և հաշվարկում է այնպես, որ ուղիղ 15 րոպե հետո քույրը, որը փորձառու բժիշկ էր ի դեպ, նրան հայտնաբերի և շտապ բուժօգնություն ցուցաբերի: Եվան դերասանի վարպետությամբ խնդրում է քրոջն այս դեպքի մասին չպատմել Հիտլերին, բայց վերջինս իմանալով ինքնասպանության փոքրիկ ներկայացման մասին՝ վախենում է, շփոթվում և որպես փոխհատուցում բարոյական և ֆիզիկական վնասներին՝ ծաղկեփնջի փոխարեն Եվային նվիրում է վիլլա…

«Ոմանք ասում են, որ նա Գերմանիայի փրկիչն է, մյուսները վախենում են նրանից: Ես տեսնում եմ, որ այդ նույն մարդն այնքան հոգատար է իմ նկատմամբ:

Բայց ժամանակ առ ժամանակ ես վախենում եմ նրանից…»:

Հատված Եվա Բրաունի օրագրից

5 հուլիսի, 1936 թվական

1440974697989 960x540 - Եվա Բրաուն և Ադոլֆ Հիտլեր

Նրանց համատեղ կյանքը հաշտ էր ընթանում, քանի որ Հիտլերն արգելել էր Եվային քննարկել քաղակաքանությունը, լինել զուսպ, ավելին՝ տան սպասուհիների խոսքերով նույնիսկ միայնակ՝ առանց ընկերների ներկայության, Եվան Ադոլֆին դիմում է «Իմ Ֆյուրեր»…

Հիտլերի չիկարելիները շատ էին՝ հնարավորինս քիչ կոսմետիկա, օծանելիք, մազերը միշտ հավաքած և ոչ մի դեպքում չէր թույլատրում Եվային կանացի տաբատ հագնել, որն այն ժամանակ ֆրանսուհիների սիրելի հագուստն էր: Բայց այս օրենքները ժամանակ առ ժամանակ խախտվում էին, երբ Եվան մեկնում էր միայնակ ճամփորդության: Վառ շրթներկը, ուսերին թափված մազերը, փարիզյան կանանց ոճով ներշնչված Եվան՝ շրջում էր սիրո մայրաքաղաքի  ամենաթանկ խանութներով…

Քամուց քշվածները…

Հիտլերի տարօրինակությունները սահմաններ չէին ճանաչում: Նա տանել չէր կարողանում, երբ Եվան այս կամ այն առիթով գովաբանում  կամ լավ ու բարի խոսքով էր հիշատակում արական սեռի ցանկացած ներկայացուցչի: Բայց նրա խանդի աբսուրդը հասավ սահմանագծին այն ժամանակ, երբ Եվան, որը, ինչպես նշել էինք, խելագարվում էր ամերկյան ֆիլմերի համար, առաջարկեց դիտել «Քամուց քշվածները» ֆիլմը: Ի զարմանս Եվայի՝ Հիտլերը համաձայնեց, ավելին՝ նրան ֆիլմը դուր եկավ և թույլ տվեց նույնիսկ ցուցադրել  գրեմանական կինոթատրոններում: Սակյան այս իդելական մթնոլորտը «փչացրեց» Եվան, երբ խոստովանեց, որ շատ է հավանում ֆիլմի գլխավոր դերասան Քլարք Գեյբլին՝ տաղանդավոր, բարետես…

Այս ամենից հետո ֆիլմը հանվեց կինոէկրաններից: Արդեն հասկանալի է, թե ում հրամանով, իսկ այն սկանդալը, որը տեղի ունեցավ նրանց առանձնատանը այս խոստովանությունից հետո, դեռ երկար տարիներ սպասավորների անձնակազմը չէր մոռանա:

Եվան ոսկե վանդակում հայտնված թռչուն էր… Բայց նույնիսկ նման հարաբերությունների պայմաններում Հիտլերը խոստովանում էր, որ կյանքում ամենաշատը վստահում է իր շանը՝ Բլուդիին և Եվային… Անսահման մեծ մխիթարություն կնոջ համար, ինչ խոսք:

BeFunky collage 16 960x795 - Եվա Բրաուն և Ադոլֆ ՀիտլերԵրեխաների հարցով էլ դժվարություններ կային: Հիտլերի ամենանեղ շրջապատը բազմազավակ էր: Եվան տեսնում էր՝ ինչպես է ամուսինը խաղում այդ երեխաների հետ, սակայն չէր ցանկանում սեփական երեխաններն ունենալ՝ պատճառաբանելով, որ դեռ դրա ժամանակը չէ: Սակայն այդ բացասական վերաբերմունքի պատճառն, ասում են, եղել է Հիտլերի անկարողությունը, ֆիզիկական արատը, իբր նա ընդունակ չէր երեխա ունենալու:

Տեսնելով Եվայի անմխիթար վիճակը՝ նա կնոջը շուն է նվիրում խոսքերով՝

«Հիմա արդեն անելիք կունենաս»…

BeFunky collage 12 960x541 - Եվա Բրաուն և Ադոլֆ Հիտլեր

Օրագրում հերթական խոստովանանքի ժամանակ Եվան գրում է.

«Երեք ամիս է, ինչ նա Բեռլինում է, ոչ  մի նամակ չի գրում: Ոչ վաղ անցյալում վստահեցնում էր, թե սիրում է: Բայց սա՞ է արդյոք սերը: Ինձ համար տխուր ու ծանր է:

Սպասում եմ նրան»:

1937 թվական, 5 օգոստոսի

Հիտլերը թելադրում էր Եվային, ճնշում և, պարզ է, որ դա կնոջը դուր չէր գալիս: Նա տանջվում էր այդ վերաբերմունքից: Մոտենում էր 45 թվականը: Հիտլերը համարյա թաքստոցից դուրս չէր գալիս: Կանխազգալով վտանգը՝ նա զանգով տեղեկացնում է Եվային շտապ իր մոտ գալ:

«Նա զանգեց ու կանչեց: Ասացի՝ անմիջապես գալիս եմ»:

Սա Եվա Բրաունի օրագրում արված վերջին գրառումն էր…

Բունքերի մոտ նրան դողդողացող ձեռքերով դիմավորում է Հիտլերը:

«Ես հպարտանում եմ ձեզանով ֆրայլեն Բրաուն: Դուք այնքա՜ն հավատարիմ եք ինձ»:

Երեք ամիս թաքստոցում անցկացնելուց հետո մի երեկո Հիտլերն իր սենյակ է հրավիրում Եվային, իսկ մի քանի րոպե հետ կինը դուրս է գալիս սենյակից և տարօրինակ ժպիտով խոստովանում քարտուղարուհուն, որ Ադոլֆ Հիտլերն առաջարկություն է արել, շուտով ամունանալու են: Օրեր անց քաղաքապետարանից ռուսների ռմբակոծությունից մի կերպ մազապուրծ եղած պաշտոնյան 1945 թվականի ապրիլի 28-ին ամունացնում է 33 ամյա Եվա Բրաունին և 56 ամյա Ադլոֆ Հիտլեին: Այդքան սպասված ամուսնական կարգավիճակում Եվա Հիտլերին մնացել էր ապրել 28 ժամ…

BeFunky collage 17 960x795 - Եվա Բրաուն և Ադոլֆ Հիտլեր

Մինչ այդ աշխատակիցներից մեկին Հիտլերը մի նամակ է տալիս, որտեղ ասվում էր.

«Ես որոշել եմ կնության առնել  մի մարդու, որը երկար տարիներ ինձ հավատարիմ է եղել: Նա եկել-հասել է ռմբակոծվող քաղաք, որ կիսի ճակատագիրս:

Ես և կինս  նախընտրում ենք մահը փախուսին և կապիտուլյացիային»:

Նա իր կյանքը կապեց և ավարտեց Հիտլերի հետ: Ինչպես դասական հեքիաթներում՝ նրանք իհարկե չապրեցին երջանիկ, բայց մահացան նույն օրը:

Սենյակից լսված ատրճանակի կրակոցից անվտանգության աշխատակիցները հայտնաբերեցին Ֆյուրերին մեռած: Նա չէր վրիպել. նշան էր բռնել ուղիղ քունքին: Իսկ Եվան ճանապարհին էր, ընդունել էլ կալիումի ցիանիդ՝ Հիտլերի ինքնասպանությունից երկու րոպե առաջ: Համաձայն կտակի նրանց մարմիններն այրեցին:

BeFunky collage 18 960x543 - Եվա Բրաուն և Ադոլֆ Հիտլեր

Ահա այսպիսին էր աշխարհի ամենատարօրինակ և դաժան սիրո պատմություններից մեկը, պատմություն, որը հնարավոր չէր կարճ գրել…

Կարդացեք նաև՝

 


DVD սկառավակների վարձույթից՝ Netflix

Տերյանի երեք կանայք…

Հայ կինը ռեժիսորի աթոռին. 5 անուն, որ արժե իմանալ

Հայ կանայք, որոնց անունները մշակույթի պատմության էջերում ոսկե տառերով են գրված

Հովհաննես Թումանյան

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

10 փաստ տարբեր ժամանակներում կանանց ծանր կյանքի մասին

20-րդ դարի 5 հայտնագործություն, որ փոխեցին մեր կյանքը

Ինչպե՞ս ծնվեց և ընդունվեց ՀՀ օրհներգը

Ժողովուրդների և ամբոխների մասին. Գյուստավ Լե Բոնի եզրակացությունները

Լեհական մշակութային և հոգևոր կյանքը նացիստական ռեժիմի պայմաններում

Նախիջևան. [ավանդազրույց, պատմական ակնարկ]

Արցախյան հիմնախնդիր. ժամանակագրություն

Հետպատերազմյան Գերմանիայի հոգևոր և մշակութային կյանքը

Լուսավորչի աջը. [ըստ ավանդության և ըստ պատմիչների]

Լենի Րիֆենշտալ. Կերտելով արվեստ նացիստական պրոպագանդայի կայսրությունում