Էվան ՄաքԳրեգորը կնկարահանվի Սթենլի Կուբրիկի "The Shining" ֆիլմի 2-րդ մասում - VNews

Էվան ՄաքԳրեգորը կնկարահանվի Սթենլի Կուբրիկի “The Shining” ֆիլմի 2-րդ մասում

Post image1124 11 - Էվան ՄաքԳրեգորը կնկարահանվի Սթենլի Կուբրիկի "The Shining" ֆիլմի 2-րդ մասում

Ուրախալի լուր Էվան ՄաքԳրեգորի երկրպագուների համար. դերասանը կնկարահանվի Սթենլի Կուբրիկի 1980 թ. “The Shining/Փայլատակում”  ֆիլմի 2-րդ մասում: Հիշեցնենք, որ ֆիլմի առաջին մասի հիմքում է Սթիվեն Քինգի 1977 թ. համանուն վեպը, իսկ երկրորդ մասի հիմքում հեղինակի «Doctor sleep/Բժիշկ քուն» գիրքն է, որը հրատարակվել է 2013 թ.:
«Փայլատակում» ֆիլմի գլխավոր հերոսը Ջեք Տորենսն (Ջեք Նիկոլսոն) է, որն ապրելու և աշխատելու նպատակով կնոջ և որդու՝ Դենիի հետ տեղափոխվում է «Օվերլուք» հյուրանոց: Հյուրանոցի տերը զգուշացնում է Ջեքին, որ նախկին աշխատողը խելագարվել է, սակայն Ջեքը ուշադրություն չի դարձնում նրա ասածներին: Որդին՝ Դենին ունակ է տեսնելու անցյալը և կանխազգալու ապագան: Նա ծնողներին  պատմում է իր սարսափազդու տեսիլքների մասին, սակայն վերջիններս ուշադրություն չեն դարձնում փոքրիկի խոսքերին: Ավելի ուշ հյուրանոցում տարօրինակ դեպքեր են տեղի ունենում…
Ֆիլմի 2-րդ մասում Էվանը մարմնավորելու է Ջեքի որդուն՝ Դենիին: Դենին առեղծվածային ունակություններ ունի, և դրանք հանգիստ չեն տալիս նրան:  Նա փորձում է «խեղդել» իր վախերը ալկոհոլի մեջ, սակայն ապարդյուն:

Պարզ չէ, թե 2-րդ մասն ինչքանով կապված կլինի 1-ինի հետ, սակայն Warner Bros.-ն արդեն երկար ժամանակ է ինչ խոսում է «Փայլատակման» շարունակության նկարահանման մասին:
Մեզ մնում է միայն համբերատար սպասել:

Աղբյուր՝ Variety 


5գիրք + 5ֆիլմ. Վահե Խանամիրյան

Փոլ Ու. Ս. Անդերսոնի նոր ֆիլմը

Համացանցում է հայտնվել «Տիտանիկի» այլընտրանքային վերջաբանը…

Մարտին Սկորսեզեն քննադատել է ֆիլմերի հոսքային հարթակները

5գիրք + 5ֆիլմ. Լիլի Էլբակյան

Ինչ դիտել տանը. Փոլ Գրինգրասի՝ «Լուրեր ամբողջ աշխարհից» անշտապ վեսթերնը

HBO-ն Թինա Թըրների մասին վավերագրական ֆիլմ կներկայացնի

Նոր ֆիլմ՝ «Հրաշագործն Օզ երկրից» գրքի հիման վրա

I Am Greta. դոկումենտալ ֆիլմ էկոակտիվիստուհու մասին

Ռենատա Լիտվինովայի «Հյուսիսային քամի»-ն արդեն Ռուսաստանի կինոթատրոններում է

Ինչու՞ են դադարեցվել «Ֆանտաստիկ գազանները 3» ֆիլմի նկարահանումները…

5գիրք + 5ֆիլմ. Համլետ Մուրադյան

«Հարսանիք թիկունքում» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է [լուսանկարներ]

5 ամենահմայիչ/ամենատպավորիչ Հռոմի պապերը կինոյում

Հիշու՞մ ես «Տանը մենակ» ֆիլմը. հիմա կստուգենք

«Երբ որ քամին հանդարտվի» [2020-ի կարևորագույն ֆիլմերից մեկը]