«Եվրատեսիլ». այն, ինչ չգիտեք մրցույթի մասին - VNews

«Եվրատեսիլ». այն, ինչ չգիտեք մրցույթի մասին

Եվրատեսիլը 2020-ը կլինի 65-րդը Եվրատեսիլ երգի մրցույթի պատմության մեջ: Մրցույթը տեղի է ունենալու Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում: Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա 2020 թվականի մայիսի 12-ին, ժամը 23: 00-ին: Հայաստանն այն տարի կներկայացնի Աթենա Մանուկյանը, նա հանդես կգա «Chains on you» երգով:

10 փաստ «Եվրատեսիլ»-ի մասին

1.«Եվրատեսիլ» երգի մրցույթի միտքն ի հայտ է եկել 1950-ականների կեսերին Եվրոպական հեռարձակողների միության կողմից: Արդեն 1955 թ. հոկտեմբերի 19-ին հայտարարվեց «Եվրատեսիլի» գլխավոր նպատակի մասին, այն էր նպաստել փոփ երաժշտության ոլորտում հետաքրքիր և տաղանդավոր կատարողներին բացահայտելուն: Սակայն երևույթն ուներ նաև այլ՝ քիչ թե շատ գաղտնի նպատակ. կազմակերպիչները փորձում էին խթանել հեռուստատեսության տարածմանը եվրոպացիների շրջանակներում, որոնք շարունակում էին իրենց նախընտրությունը տալ ռադիոյին:

2.Առաջին «Եվրատեսիլը» կայացավ շվեյցարական Լուգանոյում 1956 թ. մայիսի 24-ին: Մրցույթին մասնակցում էին յոթ երկրների ներկայացուցիչներ, ի դեպ, մրցույթի պատմության մեջ դա առաջին ու վերջին անգամն էր, երբ մասնակիցներից յուրաքանչյուրը կատարում էր երկու երգ:

3.«Եվրատեսիլը» գնալով ավելի հայտնի էր դառնում, իսկ մասնակիցներն՝ ավելի շատ, ուստի մեկ հեռարձակման մեջ բոլոր ելույթներն ընդգրկելն այլևս անհնար էր: Այսպիսով 2004-ից ի վեր մրցույթը բաժանվեց երկու մասի՝ կիսաեզրափակիչ և եզրափակիչ:

4.«Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցել են նաև ոչ եվրոպական երկրներ: Հատկանշական է Ավտրալիայի մասնակցությունը, այն «Եվրատեսիլում» հայտնվեց մեկ անգամ՝ 60-ամյակին նվիրված համերգի ժամանակ, ու այդուհետ դարձավ մրցույթի լիիրավ մասնակիցը:

5.«Մեծ հնգյակի» մեջ մտնում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան և Իտալիան: Վերջիններս բաց են թողնում կիսաեզրափակիչն ու անմիջապես հայտնվում եզրափակչում. բանն այն է, որ հենց այս պետություններն են 1950-ականներին ստեղծել Եվրոպական հեռարձակողների միությունը:

6.1976-ին Շվեդիան չմասնակցեց մրցույթին՝ զգուշանալով հաղթանակից, քանի որ այդ պարագայում, ըստ մրցույթի օրենքների, ստիպված կլիներ կրկին կազմակերպիչ-երկիր դառնալ:

7.1982 թվականին Ֆրանսիան հրաժարվեց մասնակցել «Եվրատեսիլ»-ին՝ կոչելով մրցույթն «անհեթեթություն»:

8.Սովետական Միությունը ոչ մի անգամ չի մասնակցել հայտնի մրցույթին:

9.2016 թվականից սկսած կատարողներին տրվում է 2 գնահատական, մեկը ազգային ժյուրիի, մյուսը՝ հեռուստադիտողների կողմից: Շատերի պնդմամբ ժյուրիի գնահատականները հաճախ կախված են քաղաքական իրադրություններից:

10.«Եվրատեսիլ»ն ամենաշատը հյուրընկալած երկիրը Մեծ Բրիտանիան է: Մրցույթն այնտեղ է անցկացվել 8 անգամ:

 


Փաստեր գլխուղեղի մասին…

10 փաստ արհեստական ինտելեկտի մասին

Փաստեր Արմեն Սարգսյանի կյանքից

Ժողովրդի սիրելին. Արմեն Խոստիկյան [փաստեր]

Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին

ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Գարուն է գալիս. 10+1 փաստ

Մահացել է Սամվել Կարապետյանը…

Մասոնների մասին՝ փաստերով…

Աթենա Մանուկյան. փաստեր

Հրաչյա Հարությունյան. փաստեր