-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Երբ խոսքը գնում է կրթության մասին, մենք իհարկե մշտապես առաջնորդվում ենք այն ուսումնական ծրագրով, որն առաջարկում է համալսարանը: Սակայն ո՞վ կհրաժարվի ուսանել այնպիսի համալսարանում, որտեղ բարձր է կրթության որակը, ունի դարերի պատմություն և իհարկե այնպիսի գեղեցկություն ու գեղագիտական կառուցվածք, որով չհիանալն անհնար է:
Եվրոպայում կան մի շարք համալսարաններ, որոնք բարձրորակ կրթություն են տալիս և միևնույն ժամանակ գեղեցիկ են նաև իրենց կառույցներով:
1. Բոլոնիայի համալսարանը՝ Իտալիայում
Այս համալսարանը համարվում է աշխարհում ամենահներից մեկը: Այն կառուցվել է 1088 թվականին, որտեղ ուսանել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են՝ Ալեքսանդր VI պապը, Դանթե Ալիգիերին, Ալբրեխտ Դյուրերը, Միքելանջելո Անտոնիոնին, Ումբերտո Էկոն և ուրիշներ: Մինչև համալսարանը լինելն այստեղ եղել է ազատ արվեստների դպրոց, որտեղ 10-ից 11-րդ դարերում աշակերտներն սովորել են հռետորություն և հռոմեական իրավունք: Համալսարանը կազմված է 33 մասնաշենքերից:Դրանք գրավում են իրենց ճարտարապետությամբ, ի դեպ, որոնց պատերից ներս գործում է երկու հեկտար մակերեսով բուսաբանական այգի: Համալսարանի ներսում գործում է նաև 3 առանձին թանգարաններ՝ պատմության,բնագիտության, քիմիայի և ֆիզիկայի: Մեծ ուշադրության է արժանի նաև համալսարանի մասնաշենքերից մեկը՝ Collegio di Spagna-ն, որը գրավում է գոթիկայի և վերածննդի էլեմենտներով վարդագույն ճարտարապետական տեսքով:
2.Սալամանկայի համալսարանը՝ Իսպանիայում
Իսպանիայի ամենահին համալսարանն է Սալամանկայի համալսարանը, որը կառուցվել է 1134 թվականին: Սա առաջին համալսարանն էր, որն ուսանելու հնարավորություն էր ընձեռում օտարերկրացիներին: Համալսարանը հայտնի է իր բարոկկոյի ոճով ճարտարապետությամբ և հարուստ գրադարանով մոտ 40,000 գրքի պահոցով: Սալամանկայի համալսարանը հնությամբ 4-րդ տեղում է աշխարհում :
3.Կոիմբրայի համալսարանը՝ Պորտուգալիայում
Կոիմբրայի համալսարանը հիմնադրվել է 1290 թվականին Լիսաբոնում: Այն համարվում է Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը, որը կառուցվել է Լիսաբոնի Դինիշ I-ի հրամանով: Ի դեպ համալսարանը 2013 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕԻ համաշխարհային ժառանգության ցանկում: Այստեղ կա 4 մասնաշենք, որտեղ գործում է 8 ֆակուլտետ և սովորում է ավելի քան 23.000 ուսանող: Համալսարանը համարվում է Պորտուգալիայի մշակութային խոշոր կենտրոններից մեկը: Համալսարանի աշտարակի ներսում է գտնվում բարոկկո ոճով կառուցված Ժուանինի անվան գրադարանը:
4.Ռոստոկի համալսարանը՝ Գերմանիայում
Այս համալսարանը գտնվում է հյուսիսային Գերմանիայի Ռոստոկ քաղաքում: Համալսարանը կառուցվել է 1419 թվականին: Համալսարանի շրջանը համարվում է Բալթիկ ծովի ուսանողական ու սպորտային վայրերից մեկը: Համալսարանում գործում է 9 ֆակուլտետ, որտեղ սովորում են 400-ից 500 ուսանող ամեն տարի:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո