Եղիսաբեթ թագուհու քույրը՝ ըմբոստ Մարգարետը - VNews

Եղիսաբեթ թագուհու քույրը՝ ըմբոստ Մարգարետը

81554986 588915851684138 7943449401572196352 n - Եղիսաբեթ թագուհու քույրը՝ ըմբոստ Մարգարետը

Բրիտանական արքայական ընտանիքի պատմությունը կարող էր նախատիպ դառնալ մի ամբողջ բազմասերիանոց ֆիլմի համար: Եվ առավել հետաքրքիր կլինեին այն դրվագները, որոնք կներկայացնեին Էլիզաբեթ 2-րդ թագուհու քրոջ՝ արքայադուստր Մարգարետի կյանքը:

Արքայադուստր Մարգարետ

665x495 1 91f76e17145d4a8d9c364fd6831b7da3@1000x745 0xac120003 11285656221562634340 - Եղիսաբեթ թագուհու քույրը՝ ըմբոստ Մարգարետը

Նրան ոմանք անվանում էին «ըմբոստ արքայադուստր», մյուսներն առհասարակ կարծում էին, որ նրան հարկավոր է զրկել արքայական տիտղոսից: Չնայած շրջապատի քննադատություններին, Մարգարետը գնում էր իր ճանապարհով, նա այն քչերից էր, ում բախտ չվիճակվեց բարձրանալ գահին, սայկան  հաջողվեց վառ հետք թողնել  պատմության վրա:

Արքայադուստր Մարգարետի կյանքը բավականին բարեհաջող էր սկսվել, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ գահ բարձրացավ նրա հայրը՝ Ջորջ 6-րդը, իսկ նրա քույրը՝ Եղիսաբեթ 2-րդը դարձավ բրիտանական գահի հիմնական ժառանգը…

Գեղեցկուհին՝ քրոջ ստվերում

.jpg - Եղիսաբեթ թագուհու քույրը՝ ըմբոստ Մարգարետը

Մարգարետը դեռ փոքրուց առանձնանում էր իր բնավորությամբ, մինչդեռ Էղիսաբեթը ճիշտ և պատասխանատու երեխա էր, Մարգարետը նրա հակապատկերն էր: Իսկ նրանց հոր գահ բարձրանալուց հետո Եղիսաբեթին սկսեցին դաստիարակել, որպես ապագա թագուհու և Մարգարետը մնաց նրա ստվերի ետևում: Ժամանակը գնում էր, քույրերը մեծանում էին և դառնում էլ ավելի կանացի ու շքեղ. սա առավելապես վերաբերում էր Մարգարետին: Կյանքը բարդ, բայց բնականոն հունով էր ընթանում, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ Մարգարետի հայրը մահացավ, իսկ քույրը՝ Եղիսաբեթը, դարձավ Մեծ Բրիտանիայի թագուհին ու դադարեց ուղղակի քույր լինել: Մարգարետը խորը դեպրեսիայի մեջ ընկավ, ինչը չդադարեց մի քանի ամիս:

Փիթերը, սերը, համառությունը

princes08 34 - Եղիսաբեթ թագուհու քույրը՝ ըմբոստ Մարգարետը

Հոգեկան ցավերը Մարգարետը հաղթահարեց երիտասարդ կապիտան Փիթեր Թաունսեդի օգնությամբ: Թվում էր, թե ամեն ինչ գնում է դեպի ամուսնություն, սակայն այստեղ նույնպես Մարգարետին հիասթափություն էր սպասվում: Արքայական ընտանիքը կատեգորիկ դեմ էր այդ միությանը. բանն այն է, որ Փիթերն ամուսնալուծված էր, ինչը նշանակում էր, որ նրան արգելված էր որևէ կապ ունենալ արքայադստեր հետ: Չնայած դրան, Մարգարետը չէր պատրաստվում հրաժարվել սիրելիից… Հանկարծ Փիթերին 2 տարով  գործուղում են Բելգիա: Այս ամենը տեղի ունեցավ, իհարկե, Եղիսաբեթ թագուհու թեթև ձեռքով:

Ատելով քրոջը և թագուհուն

d73699161e265fe6f0eb9be2ec22ff6b - Եղիսաբեթ թագուհու քույրը՝ ըմբոստ Մարգարետը

Արքայական ընտանիքը հույս ուներ, որ Մարգարետը կմոռանա սիրելիին, սակայն նա շարունակում էր սպասել նրան և պլանավորում էր ամուսնանալ Փիթերի վերադառնալուն պես: Այդ ժամանակ թագուհին նրան երկընտրանքի առաջ կանգնեցրեց և զգուշացրեց, որ եթե չմոռանա Փիթերին, կզրկվի բոլոր արքայական արտոնություններից: Արդյունքում Մարգարետը ստպված էր հրաժարվել սիրելիից, ինչը սկիզբ դրեց քրոջ՝ Եղիսաբեթի հանդեպ նրա ատելությանը:

Սեքս, թմրանյութեր, ռոքնռոլ

princes08 102 - Եղիսաբեթ թագուհու քույրը՝ ըմբոստ Մարգարետը

Մարգարետը դարձավ լոնդոնյան գիշերային ակումբների հավատարիմ հաճախորդն ու մտերմացավ ալկոհոլի հետ: Լրատվականները սկսեցին անողոք քննադատել ու դատապարտել արքայադստեր կենսակերպը: Նրա օրը սկսվում էր կեսօրին, նա ուշադրություն չէր դարձնում սահմանված կարգերին: Արթնանալով նա 2 ժամ անցկացնում էր մահճակալի մեջ՝ պարբերականներ կարդում ու անդադար ծխում: Կեսօրին սկսում էին նրան հարդարել և միայն երեկոյան լոնդոնյան բոհեմական գիշերների արքայադուստրը պատրաստ էր:

princes08 19 - Եղիսաբեթ թագուհու քույրը՝ ըմբոստ Մարգարետը

Նա մասնակցում էր բոլոր էլիտար հավաքույթներին ու սովորաբար վերադառնում այնտեղից լուսադեմին, մտերիմ էր ժամանակի ամենավառ աստղերի հետ, այդ թվում նա ռոք հավաքույթների ամենասպասված հյուրերից էր. ինչն էլ առիթ էր դարձել, որ կապույտ արյան տեր աղջիկը մտերմանա թմրադեղերի հետ…

270455268 - Եղիսաբեթ թագուհու քույրը՝ ըմբոստ Մարգարետը

Այս ամենի հետ մեկտեղ Մարգարետը համարվում է լոնդոնյան առաջին գեղեցկուհին և ամենանորաձև կինը, նրան հաճախ էին համեմատում կինոաստղ Օդրիի հետ: Մարգարետը երբևէ նույն զգեստը երկրորդ անգամ չէր կրում և համարվում էր Դիոր նորաձևության տան ամենաէլիտար հաճախորդը:

Ամուսնություն ի հեճուկս…

princes08 06 - Եղիսաբեթ թագուհու քույրը՝ ըմբոստ Մարգարետը

Տարիներ անց Մարգարետն իմացավ, որ Փիթերն ամուսնացել է մի կնոջ հետ, որը չափազանց նման է իրեն, կյանքի ու ճակատագրի վրա բարկացած՝ Մարգարետը նույնպես ամուսնացավ, նրա ընտրյալը դարձավ լուսանկարիչ Էնթոնի Ամսթրոնգ-Ջոնսը:

princes08 18 - Եղիսաբեթ թագուհու քույրը՝ ըմբոստ Մարգարետը

1960 թվականին օրինականացված ամուսնությունը արդեն 1978 թվականին այնքան էր սպառել իրեն, որ տարավ բաժանության: Նրանք հասցրել էին երկու երեխա ունենալ, սակայն այդ տարիները բացարձակապես հարթ չէին ընթացել. դավաճանություններ, դավաճանություններ, ընդ որում՝ երկու կողմերից: Մարգարետն առանձնապես չէր թաքցնում իր կապերը սիրեկանների հետ…

Սպառելով սեփական մարմինը…

princes08 09 - Եղիսաբեթ թագուհու քույրը՝ ըմբոստ Մարգարետը

Մարգարետի ամենամեծ թշնամիները ալկոհոլն ու ծխախոտն էին: Հենց դրանք էլ դեռ երիտասարդ տարիներից կնոջ մոտ առողջական խնդիրներ էին առաջացրել, որոնք ավելի էին խորանում մեծանալու հետ: Արդյունքում Մարգարետը ստիպված եղավ անցնել ինսուլտի, պարալիզացման ու վիրահատությունների միջով, ինչի տրամաբանական հանգուցալուծումն էլ կնոջ մահն էր:

Արքայադուստր Մարգարետը՝  բարդ բնավորությամբ ու դրամատիկ ճակատագրով կինը, մահացավ 2002 թվականի փետրվարի 9-ին….