EXO խմբի Բեքհյոնը թողարկել է իր առաջին սոլո ալբոմը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

EXO խմբի Բեքհյոնը թողարկել է իր առաջին սոլո ալբոմը

Այսօր՝ հուլիսի 10-ին, EXO խմբի երկրպագուները կարող են տոնել. հայնտի հարավկորեական բոյբենդի անդամներից մեկը՝ Բեքհյոնը, րոպեներ առաջ թողարկել է իր առաջին սոլո մինի ալբոմը:

Ալբոմը, որը կրում է «City Lights» անունը, բաղկացած է 6 երգից, իսկ գլխավոր սինգլն է «Un Village»-ը: Ալբոմի հետ թողարկվել է նաև վերջինիս տեսահոլովակը, որը այս պահին YouTube-ի թրենդային հոլովակների շարքում է, իսկ #BaekhyunUnVillage-ը Twitter-ի ամենաքննարկվող թրենդային թոփիքների շարքում են:

«City Lights»-ն ունի երկու տարբերակ՝ «Day» և «Night»/«Գիշեր»-«Ցերեկ», որոնցում համապատասխանաբար ընդգրկված են երաժշտի նոր ֆոտոշարքերի լուսանկարներով գրքերը: Ընդգրկված է նաև երգերի բառերի գիրք, ֆոտոքարտ և պաստառ:  Ալբոմի նախնական պատվերների թիվը միայն առաջին 8 օրվա ընթացքում գերազանցել է 400,000-ը:

Հիշեցնենք՝ Բեքհյոնի առաջին ալբոմի թողարկման մասին հայտնի է դարձել 2019թ.-ի հունիսին, իսկ արդեն հուլիսի սկզբից սկսել են թողարկվել ալբոմի լուսանկարներից մի քանիսը, ինչպես նաև թիզեր հոլովակներ:

Թարմացվող

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


5 շշմեցնող հարցերի պատասխաններ. Կորեա

MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Աստղերը մասնակցում են շշի կափարիչով նոր չելինջին. Ի՞նչ է այն

Կորեական 5 նոր սերիալ, որ կարող եք դիտել այս ամռանը

BTS խումբը վերադարձել է նոր սինգլով, ալբոմով ու աղմուկով

Հայտնի են Billboard 2019 մրցանակաբաշխությանն առաջադրված աստղերը

Երաժշտական ամփոփում. Մարտի լավագույն նորույթները

Կորեական 5 սերիալ, որ կթողարկվի ապրիլին

Կորեական դորամաների ամենահիշվող սաունդթրեքերը

2018թ.-ի 30 ամենահայտնի երգերի փլեյլիստը

2018թ.-ի 10 լավագույն կորեական սերիալները

Երաժշտական ամփոփում. Նոյեմբերի լավագույն նորույթները

Կորեայի մշակույթի օրը Հայաստանում (Լուսանկարներ)

Լավագույն մեջբերումները կորեական սերիալներից