fbpx

EXO-ի Բեքհյոնը ամերիկյան բրենդի ստեղծագործական տնօրեն

Հարավկորեական հայտնի խմբերից մեկի` EXO-ի անդամ Բեքհյոնը նոր բրենդ է թողարկել՝ հայտնում է VOGUE-ը:

Դժվար է չգնահատել Բեքհյոնի ազդեցությունը: Բազմաթիվ տաղանդներ ունեցող այս երգիչը միայն Instagram-ում ունի 12.6մլնից ավելի հետևորդ, որոնք բավականին ակտիվ են, երբ գործը վերաբերում է Բեքին: Օրինակ հունվարին երգիչը մի հրապարակում էր արել այդ սոցիալական կայքում, որտեղ մի թխվածքաբլիթ էր ափսեի մեջ դրված: Լուսանկարի հրապարակումից քիչ անց բուսակերների համար նախատեսված այդ հրուշակեղենի խանութում Բեքհյոնի լուսանկարած թխվածքաբլիթը սպառվեց… ինչպես նաև սպառվեց այն ափսեն որի մեջ Բեքհյոնը դրել էր կեքսը: Այնուհետև նա մի հոլովակում հայտնվեց, որտեղ կրում էր սպիտակ երկարաթև շապիկ… շապիկի բոլոր օրինակները նույնպես վաճառվեցին:

Հիմա մի սկսնակ բրենդ որոշել է խելամտորեն օգտագործել Բեքհյոնի այդ «ուժն» ու նրան ընդգրկել իր բրեդնում: Privé by BBH. այսպես  է կոչվում այս  բրենդը, որը կթողարկվի հուլիսի 1-ից:

Պրոյեկտը սկսել է անցած տարի, երբ Նյու Յորքի ու Լոս Անջելեսի հայտնի ոճաբան Դենիլ Ջենեսիրան դարձել է բրենդի տնօրենը: Նախկինում նա աշխատել է SM Entertainment կազմակերպության հետ, որը նաև EXO խմբի գործակալությունն է: Դենիլը դիմել է նրանց օգնությանը՝ խնդրելով գտնել այնպիսի մեկին, որը ոչ միայն կլինի բրենդի դեմքը, այլև կօգնի բրենդին ստեղծագործական մասով: Նա սկզբում մտածում էր աշխատել նույն խմբի մեկ այլ անդամի՝ Չանյոլի հետ, քանի որ վերջինս նորաձևության մեծ սիրահար էր, բայց SM-ն առաջարկել է Բեքհյոնին: Վերջինս էլ հենց դարձել է Privé-ի համա-ստեղծագործական տնօրենը:

Դենիլի և Բեքհյոնի առաջին հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսին՝ Սեուլում: Բեքը ոտքից գլուխ Supreme բրենդի հագուստն էր կրում, քանի որ դա իր ամենասիրելին է: Հենց այդ ժամանակ էլ Դենիլը հասկացել է, որ նրա ոճն ավելի համապատասխան է իր բրենդին: Դենիլ Ջենեսիրան պատմում է, որ սկզբում Բեքհյոնը անհանգիստ էր, ասում էր, որ երբեք ոչ մի նորաձևության շաբաթի չի եղել: Բայց հետո պարտաճանաչ կերպով ակտիվորեն սկսեց մասնակցել շապիկների ձևավորման գործընթացին՝ հանդիպումներին գալիս էր հագուստի իր սեփական գծագրություններով, ուսումնասիրում էր տարբեր բրենդներ ու նորաձևության ամսագրեր:

VOGUE-ին տված էքսկլյուզիվ հարցազրույցում Բեքհյոնն ասում է.

«Վերջին ժամանակներում մտածում էի, որ կցանկանայի կրել այնպիսի հագուստ, որտեղ իմ լուման կունենամ, հենց դա է պատճառը, որ համաձայնեցի համագործակցել այս բրենդի հետ: Ես սիրում եմ առօրյա, ազատ հագուսը և ցանկանում էի այդպիսի հագուստ ստեղծել: Իմ ոճը, կարծում եմ, ազատ է, հարմար և միևնույն ժամանակ ուշադրություն գրավող: 
Privé -ին բնորոշում է բամբակե, սպիտակ հագուստն, առանց որևէ տպագրության: Ընտրել եմ բամբակը, որովհետև այն հարմարավետ է, սպիտակը, որովհետև մեր տարբերանշանն այնքան գեղեցիկ է, որ ինձ թվաց, սպիտակն ամենահամապատասխանը կլինի դրան»:

Privé-ի թիմը Բեքհյոնին էր տվել նաև մի ֆոտոխցիկ, որպեսզի նկարեր այն, ինչ իրեն դուր էր գալիս, ապա ավելացներ շապիկներին: Շապիկների վրա կարող եք գտնել նաև նրա ձեռագրով գրված երգերի բառեր, արտահայտություններ:

«Լուսանկարներ էի անում ու գրում իմ սիրելի բառերը՝ օրինակ անվախ (“fearless”): Ինքս տարբերանշաններ էի նկարում ու արդեն գոյություն ունեցող տարբերանշաններն ուսումնասիրում՝ մի խոսքով նոր մտքեր հավաքում: Ամեն բան հիանալի էր»,- ասում է Բեքհյոնը:

Հագուստները վաճառքի դնելիս Բեքհյոնը և Privé-ի թիմը հաշվի են առել նաև երգչի երիտասարդ երկրպագուների ֆինանսական վիճակը, և դա է պատճառը, որ այլ բրենդերի հետ համեմատած, այս բրենդի հագուստներն ավելի մատչելի են: Ներկա պահին ամենաթանկ հագուստը 90$ է, իսկ ամենաէժանը՝ 35$:

Դենիլ Ջենեսիրան ասում է. «Մենք չենք ուզում որպեսզի մեզ բնութագրեն որպես մրցակցային բրենդ: Մենք պարզապես փողոցային, առօրյա հագուստի բրենդ ենք, որը մատչելի է ու հարմար բոլորի համար»:

 

  • 4

MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

EXO խմբի Բեքհյոնը թողարկել է իր առաջին սոլո ալբոմը

Աստղերը մասնակցում են շշի կափարիչով նոր չելինջին. Ի՞նչ է այն

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Big Bang-ի «Loser»-ը հայերեն թարգմանությամբ

Կորեական 5 նոր սերիալ, որ կարող եք դիտել այս ամռանը

BTS խումբը վերադարձել է նոր սինգլով, ալբոմով ու աղմուկով

Քիմ Քարդաշյանը խոսել է հայկական խոհանոցի մասին

Հայտնի են Billboard 2019 մրցանակաբաշխությանն առաջադրված աստղերը

Երաժշտական ամփոփում. Մարտի լավագույն նորույթները

Կորեական 5 սերիալ, որ կթողարկվի ապրիլին

Հայտնի դերասանուհիները Մայքլ Յանսոնի օբյեկտիվում

Կորեական դորամաների ամենահիշվող սաունդթրեքերը