EXO խումբը վերադարձել է - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

EXO խումբը վերադարձել է

Րոպեներ առաջ աշխարհահռչակ EXO հարավկորեական խումբը YouTube-ում հրապարակել է իր նոր սինգլը: Երգը, որի անվանումն է “KoKoBop“, խրախուսում է ռիթմիկ երաժշտության տակ ուզածիդ պես շարժվել: Խմբի անդամներ Բեքհյոնը, Չանյոլը և Չենը նույնպես մասնակցել են երգի ստեղծմանը:

Երգը EXO խմբի վերադարձի ավետիսն է, որի հետ միասին այսօր թողարկվել է նաև նրանց թվով 4-րդ ամբողջական ձայնասկավառակը՝ “The War“-ը: Ձայնասկավառակում ընդգրկված է 9 երգ՝ “KoKoBop”-ը ներառյալ:

Նշենք նաև, որ “The War”-ը նախապես պատվիրվել էր 900.000 օրինակից ավելի, և դարձրել EXO խմբին առաջին կորեացի արտիստները, որ երբևէ գրանցել են այդ արդյունքը:

Ձայնասկավառակը կարող եք լսել ու ներբեռնել iTunes-ում, Apple Music-ում, Spotify-ում ու Google Play Music-ում, իսկ դրա ֆիզիկական տարբերակը կթողարկվի վաղը՝ հուլիսի 19-ին:

Ֆիզիկական ձայնասկավառակը կունենա 3 կորեական և 3 չինական տարբերակ: Սկավառակի երգերը նույնն են լինելու, տարբեր է լինելու սկավառակին կցված լուսանկարների շարքը: Պատվիրելու ժամանակ  կարող եք ընտրել միայն սկավառակի լեղուն, իսկ դրանց տարբերակներից որևէ մեկն ընտրել չեք կարող.  յուրաքանչյուր պատվիրատուի համար ուղարկվելու է պատահական օրինակ: Սա ավելի հետաքրքիր է դարձնում ձայնասկավառակը գնելու ողջ գործընթացը:

Դե, ինչ, VivaroNews-ն EXO ամառը համարում է սկսված:

 

Բեքհյոն

Չանյոլ

Սուհո

Սեհուն

Քայ

ԴիՕ

Չեն

Շիումին

  • 10


5 շշմեցնող հարցերի պատասխաններ. Կորեա

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

EXO խմբի Բեքհյոնը թողարկել է իր առաջին սոլո ալբոմը

Աստղերը մասնակցում են շշի կափարիչով նոր չելինջին. Ի՞նչ է այն

Կորեական 5 նոր սերիալ, որ կարող եք դիտել այս ամռանը

Հայտնի են Billboard 2019 մրցանակաբաշխությանն առաջադրված աստղերը

Կորեական 5 սերիալ, որ կթողարկվի ապրիլին

Կորեական դորամաների ամենահիշվող սաունդթրեքերը

2018թ.-ի 30 ամենահայտնի երգերի փլեյլիստը

Երաժշտական ամփոփում. Նոյեմբերի լավագույն նորույթները

Կորեայի մշակույթի օր Հայաստանում. Կհնչեն քեյ-փոփ և ազգային կատարումներ

EXO խումբը վերադարձել է նոր տեսահոլովակով, ալբոմով ու հաջողություններով

Սեուլի նորաձևության շաբաթվա լավագույն լուքերը

Երգացանկ աշնան համար

Երգացանկ ճանապարհին լսելու համար (մաս 2)