EXO խումբը վերադարձել է նոր տեսահոլովակով, ալբոմով ու հաջողություններով - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

EXO խումբը վերադարձել է նոր տեսահոլովակով, ալբոմով ու հաջողություններով

Հարավկորեական ամենահայտնի խմբերից մեկը՝ EXO-ն վերադարձել է:

Ներկայումս 9 տղաներից բաղկացած այս խումբն այսօր՝ նոյեմբերի 2-ին, ներկայացրել է իր թվով 5-րդ ամբողջական ձայնասկավառակը՝ «Don’t Mess Up My Tempo»-ն: Ձայնասակավառակն ունի 3 տարբերակ՝ Allegro, Moderato, Andante և ընգրկում է 11 երգ` այդ թվում նաև գլխավոր «Tempo» երգի չինական տարբերակը: Վերջիններիս ստեղծմանն աջակցել են նաև խմբի անդամները՝ մեծամասամբ Չանյոլը:

Երկրպագուները սկսել էին նախապես պատվիրել «Don’t Mess Up My Tempo» ալբոմը դեռ հոկտեմբերի սկզբին և արդեն հոկտեմբերի 31-ին հայտնի դարձավ, որ նախնական պատվերներն անցել են 1.100.000-ի սահմանը:

Հիշեցնենք՝ դեռ հոկտեմբերին թողարկվել էին խմբի նոր ալբոմի թիզերն ու պաստառները, որոնք հայտարարեցին նոր կոնցեպտն ու լոգոն: Դրանից անմիջապես հետո #EXOT9_ComingSoon և #DONT_MESS_UP_MY_TEMPO հեշթեգերը դմի քանի ժամ շարունակ Twitter սոցիալական կայքի ամենաքննարկվող թոփիքներն էին: Այսօր արդեն #EXO, #EXO_DontMessUpMyTempo և մի քանի այլ հեշթեգեր Twitter-ում ունեն իրենց հատուկ նշանը՝ EXO-ի նոր լոգոն:

Հոկտեմբերին թողարկվել են նաև խմբի անդամների անհատական պաստառներն ու թիզերները՝ յուրաքանչյուրն ալբոմում ընդգրկված երգերից մեկով:

ЕXO-ի նոր ալբոմին զուգահեռ թողարկվել է նաև նրանց նոր սինգլը՝ «Tempo»-ն, որը կարող եք դիտել ներքևում, իսկ խմբի ելույթը, որի շրջանակներում տղաները առաջին անգամ կկատարեն իրենց նոր ալբոմի երգերը, կարող եք դիտել այստեղ:


MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

EXO խմբի Բեքհյոնը թողարկել է իր առաջին սոլո ալբոմը

Աստղերը մասնակցում են շշի կափարիչով նոր չելինջին. Ի՞նչ է այն

Big Bang-ի «Loser»-ը հայերեն թարգմանությամբ

Կորեական 5 նոր սերիալ, որ կարող եք դիտել այս ամռանը

BTS խումբը վերադարձել է նոր սինգլով, ալբոմով ու աղմուկով

Հայտնի են Billboard 2019 մրցանակաբաշխությանն առաջադրված աստղերը

Երաժշտական ամփոփում. Մարտի լավագույն նորույթները

Կորեական 5 սերիալ, որ կթողարկվի ապրիլին

Կորեական դորամաների ամենահիշվող սաունդթրեքերը

Գրեմմի 2019-ի հետաքրքիր լուքերը

Կյանքի գեղեցիկ պահերն ու սերն իլուստրացիաներում

2018թ.-ի 30 ամենահայտնի երգերի փլեյլիստը