fbpx

Ֆաինա Ռանևսկայան ասել է…

  • Կանայք, անշուշտ տղամարդկանցից ավելի խելացի են: Դուք երբևէ լսե՞լ եք որևէ կնոջ մասին, որը տղամարդու գեղեցիկ ոտքերի պատճառով  գլուխ է կորցրել:

 

  • Եթե կինը գլուխը կախ գցած է քայլում, սիրեկան ունի, եթե հպարտորեն գլուխը վեր է պահում, սիրեկան ունի, և ընդհանրապես, եթե կինը գլուխ և խելք ունի,  սիրեկան ունի: 

 

  • Լեսբիները, համասեռականները, մազոխիստները, սադիստներն այլասերված չեն: Իրականում այլասերվածություն է խոտի վրա հոքեյ խաղալն ու սառույցի վրա բալետ պարելը:

 

  • Հասկանում ես, որ մեծացել ես, երբ ծննդյանդ տորթի մոմերը տորթից թանկ են:

 

  • Եթե թքած ունենաք շրջապատի կարծիքի վրա, կապրեք հանգիստ և երջանիկ կյանքով: 

 

  • Սիրամարգի ամենագեղեցիկ պոչի տակ հավի հասարակ հետույք է թաքնվում, այնպես որ, սիրելիներս, ձեզ քիչ երևակայեք: 

 

  • Ախ, կանայք, ինչո՞ւ եք դուք այդքան հիմար:

  • Հաջողությունը ամենաաններելի մեղքն է, որ կարող եք գործել ձեր հարևանի հանդեպ: 

 

  • Միայն ամուսնանալուց հետո եք հասկանում, թե ինչ է երջանկությունը, սակայն արդեն ուշ է լինում: 

 

  • Աստված կանանց ստեղծել է գեղեցիկ, որ տղամարդիկ սիրեն նրանց, և հիմար է ստեղծել, որ կանայք սիրեն տղամարդկանց: 

 

  • Հասուն տարիքն այն ժամանակահատվածն է, երբ ձեզ անհանգստացնում են ոչ թե վատ երազները, այլ վատ իրականությունը: 

 

  • Երբ խոսքը գնում է դերի մասին, դերասանուհու համար ոչ մի անհարմարություն չպետք է լինի:

 

  • Գեղեցիկ մարդիկ ևս սխալներ են գործում: 

 

  • Ես չեմ ընդունում «խաղալ» բառը. դուք կարող եք խաղաքարտեր խաղալ, կամ օրինակ շաշկի, բայց բեմում ապրել, ապրել է պետք: 

  • Հաճախ ստանում եմ. «Օգնեք դերասան դառնալ» պարունակությամբ նամակներ, և պատասխանս այսպիսին է լինում. «Աստված Ձեզ օգնական»: 

 

  • Այս աշխարհում յուրաքանչյուր հաճելի բան կամ վտանգավոր է, կամ ամոթալի, կամ էլ գիրացնում է: 

 

  • Դուք հասկանո՞ւմ եք ինչ է նշանակում կինոյում նկարվել: Դե պատկերացրեք, որ լոգանք եք ընդունում, և հենց այդ պահին մարդիկ էքսկուրսիա են կատարում ձեր լոգարանով: 

 

  • Գնահատված լինելու համար պետք է, նույնիսկ պարտադիր է, որ մեռնեք:

 

  • Ավելի լավ է բացասական բառեր օգտագործող լավ մարդ լինես, քան հանդարտ և դաստիարակված սրիկա: 

 

  • Փառքի կողակիցը միայնությունն է:

 

  • Պետք է կյանքն այնպես ապրես, որ անգամ սրիկաները քեզ հիշեն: 

  • Օպտիմիզմը ոչ բավարար տեղեկատվության արդյունք է:

 

  • 20 տարեկանում ես միայն սիրո մասին էի մտածում, իսկ այժմ պարզապես մտածել եմ սիրում: 

 

  • Դու միայնակ ես, երբ տան հեռախոսի փոխարեն զարթուցիչդ է զանգում: 

 

  • Եթե կինը տղամարդուն ասում է, որ նա ամենախելացին է, ապա պարզից էլ պարզ է, որ նա գիտակցում է, որ երկրորդ նման հիմարի նա այլևս երբեք չի գտնի: 

 

  • Վաղուց է, ինչ ինձ սրիկա չեն անվանել: Ինձ թվում է, որ ես կորցնում եմ իմ հայտնիությունը, ի՞նչ եք կարծում: 

 

  • Եթե մարդը քեզ վատություն է արել, նրան կոնֆետ տուր: Նա քեզ վատություն կանի, դու նրան կոնֆետ կտաս և այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ քանի դեռ այդ սրիկան չի հիվանդացել շաքարային դիաբետով: 

 

  • Ատում եմ ցինիզմը, քանի որ այն բոլորին հասանելի է: 

 

  • Կյանքը հավերժական քնից առաջ փոքրիկ ճամփորդություն է: 

 

Կարդացեք նաև՝

Սնուփ Դոգն ասում է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…


Ֆրեյդը ՍԻՐՈ մասին ասել է․․․

Ակսել Բակունցն ասել է․․․

«Ուրախ ավտոբուսն» ասում է…

«Աննա Կարենինան» ասում է․․․

Սոս Սարգյան [խոհեր անհունի]

Օշոն ասել է․․․

Ջ.Ռ.Ռ Թոլքինն ասում է…

Նապոլեոն Բոնապարտն ասում է…

Կանտեմիր Բալագովն ասում է…

Ռենատա Լիտվինովան ասում է…

Նիկոլ Քիդմանն ասում է…

Բլեզ Պասկալն ասել է…

Փիթեր Դինքլեյջն ասում է…

Մարգարեթ Էթվուդի «Աղախնի պատմությունը» գիրքն ասում է…

«Լոլիտան» ասում է…

Պուշկինն ասում է…