Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց - VNews

Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց

fastingfier - Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց

Վերջին շրջանում մեծ ճանաչում է ձեռք բերում ֆասթինգ-դիետան, այն ինտերվալային ծոմապահություն է, որը թույլ է տալիս ուտել այն ամենն, ինչ ուզում ես, սակայն որոշակի ֆիքսված ժամերի ընթացքում։ Ֆասթինգի արդյունավետությունն արդեն իսկ հաստատել են բազմաթիվ դիետոլոգներ և հազարավոր կանայք։ Բանն այն է, որ տարիներ շարունակ պրոպագանդվել է սննդի հաճախակի ընդունումը, մասնագետները պնդում էին, որ քիչ և հաճախ ուտելը արագացնում է նյութափոխանակությունը, ինչն էլ օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Այսպիսով, ֆասթինգն ալտերնատիվ տարբերակ է։

Ինչի՞ մասին է ֆասթինգը

Ֆասթինգն ինտերվալային ծոմապահությունը է։ Առավել հայտնի ու կիրառելի է 18/6 ժամանոց ֆասթինգը. այն ենթադրում է սնվել 6 ժամվա ընթացքում և բացարձակապես ոչինչ չուտել 18 ժամ։ Վերոնշյալ սննդակարգն օգնում է օրգանիզմին այրել ճարպային պաշարները։ Ֆասթինգի գլխավոր առանձնահատկությունն ու առավելությունն այն է, որ կարիք չկա լիովին հրաժարվել որևէ կերակրատեսակից, ինչն էմոցիոնալ ու հոգեբանական առումներով հեշտացնում է նիհարելու ընթացքը։

620x413 1 34de5ff19cf138638892abe65d97aa11@1880x1253 0xac120002 18066164261543319154 - Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց

Ե՞րբ սնվել, ե՞րբ չսնվել

Բավական է բաց թողնել նախաճաշը, ճաշը կամ ընթրիքը. դա պիտի լինի ձեր անձնական ընտրությունը՝ հիմնված ձեր սննդային նախասիրությունների ու ցանկությունների վրա։ Իմ անձնական փորձից ելնելով` խորհուրդ եմ տալիս բաց թողնելու համար ընտրել հենց ընթրիքը, սնվել առավոտյան 10-ից 4-ը, կամ  12-ից 6-ը։ Այս պարագայում 10-ից 4-ը սնվելն ամենաարդյունավետն է. սննդի վերջին ընդունման ու քնելու միջև ժամանակահատվածը երկար է, ուստի ձեր օրգանիզմն ավելի շատ ճարպեր է այրում։ Ի դեպ, գոյություն ունեն տարբեր ֆասթինգ-հավելվածներ, որոնք ձեր փոխարեն հաշվում են ժամերն ու ձեզ հիշեցնում՝ երբ սնվել, երբ՝ ոչ։

620x414 1 af9c0a73d86674947d7c4b78365ffa97@1880x1255 0xac120002 7090258451543319116 1 - Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց

Առավելություններ

  • Առաջին հերթին 18 ժամյա ծոմապահության ընթացքում մեր ստամոքսը «հանգստանում» է։

 

  • Վերոնշյալ պրոցեսը բարձրացնում է իմունիտետը։

 

  • Կարգավորում է հորմոնալ ֆոնը:

 

  • Կարգավորում է շաքարի մակարդակն արյան մեջ։

 

  • Ծոմապահության ընթացքում ձեր օրգանիզմն այրում է ճարպի պաշարները՝ չշեղվելով նոր ստացած սնունդը մարսելու վրա։

 

  • Եթե ֆասթինգի հետ համատեղեք պարբերական ուժային մարզումներ, ապա շատ ավելի հեշտ կզարգացնեք ձեր մարմնի մկանային զանգվածը։

620x403 1 c42e5fecf2c0157f7db1d367e10ca527@1880x1223 0xac120002 13936591251543319597 - Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց

Ֆասթինգը հակացուցված է…

Ֆասթինգն ունի մի շարք հակացուցումներ, ուստի մինչ սեփական օրգանիզմի հետ էքսպերեմնտներ անելը, ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ։ Այսպիսով ֆասթինգը հակացուցված է հղիներին և կերակրող մայրերին, ինչպես նաև գաստրիտ ունեցող մարդկանց և լեղապարկի, վերերիկամային գեղձերի հետ կապված խնդիրներ ունեցողներին։

Դե ինչ, սիրեք ձեր մարմինն ու կատարելագործեք այն, նիհարեք՝ առանց հոգեբանական ճնշումների ու ընկճվածության, նիհարեք համով և առողջ։


10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից

7 խնամքի միջոց, որոնց վրա չարժե գումար վատնել

5 աղջկական բան, որոնց վրա չարժե խնայել…

«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Նազիկ Բաղդասարյան

2021-ի ամենանորաձև դեկոլտեները

Մի քանի բան, որ պետք է անել առավոտյան, որպեսզի այն բարի լինի

5 ոճային լուք աշնան համար

10 բյութի լայֆհաք` իմ լոգարանից ձեր լոգարան

Շքեղ տասնյակ. Աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստները

Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Ամառային բյութի-թրենդ. գունավոր մազեր

2020-ի ամենանորաձև գլխաշորերն ու գլխարկները

7 բյութի-սխալ հայ աղջիկներից

5 մթերք, որ պետք է բացառել սննդակարգից, եթե ուզում եք նիհարել

ընտիր դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան