Ֆեդերիկո Ֆելինի և Ջուլիետա Մազինա.մի սիրո պատմություն - VNews

Ֆեդերիկո Ֆելինի և Ջուլիետա Մազինա.մի սիրո պատմություն

20-րդ դարի ամենագեղեցիկ և անկեղծ սիրո պատմություններից մեկը Ֆեդերիկո Ֆելինիի և Ջուլիետա Մազինայի սիրո պատմությունն է:

Ջուլիետա, օ՜հ Ջուլիետա

Ջուլիա Աննա Մազինան, որը հանրությանն ավելի հայտնի է Ջուլիետա Մազինա անունով ծնվել է 1921 թ. փետրվարի 22-ին Սան Ջորջիո դի Պիանոյում, Իտալիա: Դեռ մանկուց տեսքից աչքի չընկնող աղջնակը երազում էր հայտնի դերասանուհի դառնալու մասին: Ջուլիետան ընտանիքի 4 երեխաներից մեկն էր և ամենաերազկոտը: Չնայած դերասանության հանդեպ անսահման սիրուն Մազինան սկսեց զբաղվել երաժշտությամբ, երազանքին հասնելու համար, սակայն, նա պատրաստ էր ամեն ինչի. շուտով աղջիկը մեկնում է Հռոմ՝ մորաքրոջ մոտ ապրելու և…արվեստով զբաղվելու: Հռոմը «խոսք էր տվել զարմացնել» նրան: Հռոմում նա ընդունվում է համալսարան՝ գրականության ֆակուլտետ:


Համալսարանում սովորելու տարիներին Ջուլիան խաղում էր ուսանողական թատրոնում և մի գեղեցիկ օր նրան նկատում են ու հրավիրում Կավերինո թատրոն, որը հայտնի էր իր պրոֆեսիոնալ դերասանական կազմով:
Բեմական խոսքը կատարելագործելու նպատակով Ջուլիան ընդունվում է աշխատելու ռադիոտանը, որտեղ խաղում էր երկու սիրահարների կյանքի և առօրյայի մասին պատմող «Չիկոյի և Պոլինայի արկածները» ստեղծագործության մեջ:

Բարև, ես Ֆեդերիկոն եմ

Ջուլիան պատկերացում էլ չուներ, թե ինչ է իր համար պատրաստել ճակատագիրը: Օրերից մի օր նա զանգ է ստանում. «Բարև, Ֆեդերիկոն է»: Եվ այսպես ռեժիսորը խոստովանում է Մազինային, որ պատրաստվում է ֆիլմ նկարահանել և կցանկանա համագործակցել: Հանդիպումից երկու շաբաթ անց նրանք ամուսնանում են և Ջուլիան փոխում է իր անունը: Այժմ նա Ջուլիետան է:


Ջուլիետան երջանիկ կին էր, սակայն՝ դժբախտ դերասանուհի. կարճահասակ, մանկական արտաքինով աղջիկը ստվերում էր և ոչ մի հրավեր չէր ստանում: Նրա միակ երջանկությունը նրա ամուսինն էր և համատեղ ֆիլմերը:

Ես ինձ անպետքական էի զգում. ասես ինձ զրկել էին իմ սեփական գործից:
Ջուլիետան՝ իր մասին

1947 թ. էր ռեժիսոր Ալբերտո Լատուարդը հրավիրում է Ջուլիետային իր «Առանց խղճի/Senza pietà» ֆիլմում նկարահանվելու, որը 1 տարի անց ներկայացվում է Վենետիկի կինոփառատոնին, իսկ դերասանուհին արժանանում է «Արծաթյա լենտա» մրցանակին՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում»: Եվ այսպիսով՝ առաջին քայլն արված էր:
Հաջորդ ֆիլմը Ֆելինիի դեբյուտային՝ 1951 թ. «Վարիետե լույսերը/Luci del varietà» ֆիլմն էր, որը մի խումբ արտիստների մասին է, որոնք ճանապարհորդում էին Իտալիայով և ելույթ ունենում:

Անակնկալները շարունակվում էին և Ֆեդերիկոն կնոջը գլխավոր դեր է առաջարկում է իր «Ճանապարհ/La strada» ֆիլմում՝ ինչպե՞ս չխենթանալ: Այստեղ Ջուլիետայի խաղընկերն էր հայտնի և սիրված դերասան Էնթոնի Քուինը: Ֆիլմը պատմում է մի փոքր խենթ և տարօրինակ բայց շատ բարի և խոցելի Ջելսոմինայի և կոպիտ տղամարդ Ջամպանոյի բարդ փոխհարաբերությունների մասին: 1957 թ. ֆիլմն արժանացավ Օսկարի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» (Իտալիա) անվանակարգում:

 

Խոսքեր չունեմ. այս դերասանուհին իսկական հրաշք է: 
Չարլի Չապլինը ՝ Ջուլիետայի մասին

 

Այո՛ եկել էր Ջուլիետայի աստղային ժամը:

 

Ջելսոմինայի կերպարը օրեցօր ավելի ու ավելի էր հղկվում և զարգանում: 10 տարիների ընթացքում ամուսինս ուշադրությամբ հետևում էր նրան, օգնում և ուղղություն էր ցույց տալիս ինձ: 
Ջուլիետան՝ Ֆելինիի մասին

 

Մարդիկ այդպես էլ չհասկացան, որ Ջելսոմինան կնոջ մասին չէ. այս կերպարում Ֆեդերիկոն պատկերել է իրեն, իր խոցելի, պոետիկ և նուրբ կողմը:
Ջուլիետան՝ ամուսնու մասին:

Հաջողությունը շարունակական էր և 1957 թ. Ջուլիետան էկրաններին է հայտնվում ամուսնու՝ Ֆելինիի նոր՝ «Կաբիրիայի գիշերները/Le notti di Cabiria» ֆիլմով: Ֆիլմը մարմնավաճառուհի Կաբիրիայի մասին է, որը շատ դժբախտ է և չնայած իր մասնագիտությանը՝ մանկամիտ է և շատ խոցելի: Ֆիլմը  բազմաթիվ մրցանակների է արժանացել, իսկ Մազինան Կաննի կինոփառատոնին արժանացավ «Արծաթյա մրցանակի» ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

 

Նա դառնում է յուրաքանչյուր ֆիլմի կենտրոնը: Նա գրավիչ է և նրա գրավչությունը միայն տեսքի մեջ չէ. նա շատ մարդկային է, բարի և պարզ: 
Մազինայի մասին

Հենց այս երկու գործերից հետո էլ Մազինան դարձավ ժամանակաշրջանի ամենապահանջված դերասանուհիներից մեկը:
1958 թ. Ջուլիետան նկարահանվում է Էդուարդո դե Ֆելիպոյի «Ֆորտունելա/Fortunella», 1959 թ.՝ Ռենատո Կաստելանիի «Դժոխք քաղաքի կենտրոնում/Nella città l’inferno»,  1965 թ. Ֆելինիի «Ջուլիետան և ոգիները/Giulietta degli spiriti» և մի շարք այլ ֆիլմերում:  Իսկ 1985 դերասանուհին հայտնվում է ամուսնու նկարահանած վերջին ՝ «Ջինջերն ու Ֆրեդը/Ginger e Fred» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն է Մարչելո Մաստրոյանին:
Եթե ամփոփենք ասվածը՝ ապա Ջուլիետան նկարահանվել է ավելի քան 27 ֆիլմում, որոնցից 7-ը Ֆելինիի գործերն էին:

Ֆելինի-Մազինա

Այս երկուսը խենթի պես սիրում էին իրար. Ջուլիետան համակերպվել էր անգամ ամուսնու դավաճանությունների հետ: Եթե չլիներ Մազինան՝ Ֆելինին չէր լինի այնպիսին, ինչպիսին նրան գիտի հասարակությունը: Սակայն, ինչպես հետագայում խոստովանել է դերասանուհին՝ նա շքեղ հագուստներ չի կրել, ադամանդներ կամ մեքենաներ չի ունեցել և միակ բանը, որ նա ստացել է ամուսնուց՝ նրա ֆիլմերն են:

 

Կարծում եմ, որ ի վերուստ կանխատեսված էր, որ ես և Ջուլիետան հանդիպելու և սիրահարվելու էինք իրար: Նա հեշտությամբ կյանքի էր  կոչում իմ կողմից գրված բոլոր սցենարները և մեր գործնական հարաբերությունները զարգանում էին անձնականին զուգահեռ: 
Ֆելինին կնոջ մասին

 

1993 թ. Ֆելինին արժանացավ Օսկարի՝ «Կինոարվեստի իր ներդրման» համար և շնորհակալական խոսքեր հայտնելիս նա դիմեց կնոջը՝ բացականչելով. «Ջուլիետա, սեր իմ, հանկարծ լա՛ց չլինես»: Երջանկության և հպարտության արցունքները հոսում էին Մազինայի աչքերից. մուսա, կին, ընկեր, սիրուհի՝ նա անփոխարինելի էր, նա երջանիկ էր, նա սիրելի կողքին էր այդ կարևոր պահին:
Մի  քանի ամիս անց հոկտեմբերի 30-ին Ֆելինին կաթվածի արդյունքում հիվանդանոցում է հայտնվում և մեկ օր անց՝ մահանում է: Մի քանի ամիս հետո էլ կյանքից հեռանում է Ջուլիետա Մազինան:
Մահվան իր ուղերձում Մազինան խնդրել էր, որ նրան հողին հանձնեն ամուսնու նկարը ձեռքերում:

Ամուսինների գերեզմանը գտնվում է իտալական Ռիմինի քաղաքում, իսկ գերեզմանաքարը նավի տեսք ունի.  վերջինիս վրա սցենարիստ Տոնինո Գուերրայի ջանքերով փորագրված են. «Այժմ կարող ես լաց լինել, Ջուլիետա» խոսքերը:

 

Ես և Ֆեդերիկոն այդպես էլ ընտանիք չստեղծեցինք: Մենք չունենք ժառանգներ, չունենք հարազատներ և բարեկամներ, բայց մենք միասին էինք և դա մեր սեփական ընտրությունն էր: Մենք շատ շուտ ամուսնացանք և այս ամբողջ տարիների ընթացքում կարողացանք ինքնակրթվել և հաջողության հասանք մեր ջանքերի շնորհիվ: Մենք տարբեր ենք. ես սիրում եմ խոսել, նա՝ ոչ; ես սիրում եմ ճամփորդել, նա՝ ոչ; ես սիրում եմ պարել, նա՝ ոչ, բայց այն, ինչ անտեսանելի է և այն, ինչ էական է ու շատ կարևոր միավորում է մեզ:
Մազինան՝ Ֆելինի մասին 

 

Կարդացեք նաև՝

Գրեյս Քելլի և արքայազն Ռենյե 3-րդ. սիրո պատմություն

Մարիա Կալլաս և Արիստոտել Օնասիս. մի դրամատիկ սիրո պատմություն

 


Խորհրդավոր կազմակերպության անդամները. Աշխարհահռչակ մասոններ

մի՞ֆ է, թե՞ իրականություն. ամեն ինչ Չապլինի մասին

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Ֆելինիի 100-ամյակի կապակցությամբ կրկին կինովարձությում է «Քաղցր կյանքը»

Մարչելո Մաստրոյանի

Կաննի կինոփառատոնի տարբեր տարիների 20 ամենագեղեցիկ պաստառները

Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի լավագույն էկրանավորումները

Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերը. [մաս 1]

5 պատմական դեպք, որ (չեք հավատա, բայց) իրական է

Տոնինո Գուերրան խոսում է սիրո մասին

Հայտնի մարդկանց արխիվային լուսանկարները

Չարլի Չապլինի բացառիկ լուսանկարները

Չարլի Չապլինի ելույթը. «Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ…»

Խորհուրդ է տալիս Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան

Չարլի Չապլինի դուստրը կայցելի Հայաստան

Ժաննա Մորոյի 5 լավագույն ֆիլմերը