Ֆեմինիզմն ու դրա լոկալ դրսևորումները - VNews

Ֆեմինիզմն ու դրա լոկալ դրսևորումները

մմմմմմմմմմմմմմ - Ֆեմինիզմն ու դրա լոկալ դրսևորումները

Ֆեմինիզմն իր տարբեր դրսևորումներով ենթադրում է մեկ ընդհանուր, հիասքանչ գաղափար, առ այն, որ կանայք և տղամարդիկ պետք է հավասար լինեն կյանքի բոլոր ոլորտներում: Առավել նեղ իմաստով, այն սոցիալ-փիլիսոփայական շարժում է, որի նպատակն է վերջ դնել կանանց շահագործմանը և վերջիններիս համար հավասար իրավունքների ապահովել:

http o 1 - Ֆեմինիզմն ու դրա լոկալ դրսևորումները

Ֆեմինիզմն աշխարհում:

Առաջին տեքստերը «ֆեմինիզմ» հասկացության վերաբերյալ հայտնվել են վաղուց, սակայն ընդունված է եվրոպական ֆեմինիզմի սկիզբը համարել 18-րդ դարի վերջ/19-րդ. դարի սկիզբը: Հենց 18-րդ. դարի կեսերից են կանայք սկսում հասկանալ, որ ճնշված են կյանքի մի շարք ոլորտներում: 18-րդ դարի վերջին Ֆրանսիայում հայտնվեց մի պարբերական, որը նվիրված էր կանանց հավասարությանն ուղված պայքարին:  Նմանօրինակ մտքերը սկսում են արագ տարածվել և ֆեմինիզմն իր զարգացումը սկսում է հենց արևմուտքից: Աշխարհի առաջին ֆեմինիստուհի, ընդունված է համարել, Աբիգեյլ Սմիթ Ադամսին: Հայտնի է նաև Կլարա Ցետկինի անունը, ում շնորհիվ այժմ՝ գարնանը նշվում է Կանանց միջազգային տոնը:

Պայմանականորեն առանձնացնում են ֆեմինիզմի զարգացման 3 ալիքներ, կարելի է ասել, որ այս պահին մենք գտնվում ենք «հետ-երրորդ» ալիքի մեջ, որը դեռևս հստակ սահմանված չէ:

«Առաջին ալիք»

ara5invwlna - Ֆեմինիզմն ու դրա լոկալ դրսևորումները

Սուֆրաժիստական շարժումը սերտ փոխկապակցված է ֆեմինիզմի զարգացման առաջին ալիքի հետ: Սուֆրաժիստները պայքարում էին կանանց քաղաքական՝ ընտրելու իրավունքի, ինչպես նաև ամուսնության մեջ սեփականության, կրթության և վարձատրվող աշխատանքի իրավունքի համար: Այստեղ խոսքը 19–րդ դարի և 20–րդ դարի սկզբի մասին է։

«Երկրորդ ալիք»

erkrord volnaտտտտտտտտտտտ 960x723 - Ֆեմինիզմն ու դրա լոկալ դրսևորումները

1960-ականներին առաջ եկավ շարժման երկրորդ ալիքը, որը գրանցեց հետևյալ հաջողությունները՝

  • Ամուսնալուծվելու և հղիության արհեստական ընդհատման իրավունք: Նախկինում կինը նման իրավունքներ չուներ, ու այդ ամենը որոշում էր կամ նրա ամուսինը, կամ հայրը:
  • Հավասար իրավունքներ կանանց և տղամարդկանց համար աշխատանքի ընդունվելու, ինչպես նաև աշխատավարձի չափի հարցում:
  • Քրեական պատասխանատվության ենթարկել այն տղամարդկանց, ովքեր բռնություն են կիրառել կանանց հանդեպ:

Ինչպես նաև այս շրջանում առաջին անգամ օրինականացվեց հակաբեղմնավորիչ հաբը՝ քաջալերելով կանանց օգտվել սեռական հավասարությունից։

«Երրորդ ալիք»

third wave 960x640 - Ֆեմինիզմն ու դրա լոկալ դրսևորումները

Ֆեմինիստական երկրորդ ալիքի ժամանակ ձևակերպվեց «the personal is also political» («անձնականը նաև քաղաքական է») արտահայտությունը, որը հռչակում է, որ այլևս չկա տարբերություն անձնականի և հանրայինի միջև։ Այսինքն՝ սեռականությունը, մայրությունը սկսեցին դիտվել իբրև հասարակական կարգից և համակարգից բխող խնդիրներ, որոնք բերում են կանանց ճնշվածության: Ուրեմն սկսած երկրորդ ալիքի վերջից և երրոդ ալիքի ընթացքում ֆեմինիստական պայքարը շատ ավելի բազմակաողմանի դարձավ, իր հետ առաջ բերելով նաև ֆեմինիզմի մասին որոշակի թյուր կամ ծայրահեղ պատկերացումներ, որոնց մասին էլ կխոսենք ստորև:

Բացի շրջափուլերից ֆեմինիզմը նաև կարելի է առանձնացնել տեսակների:

  • Անարխո-ֆեմինիզմ. հայրիշխանությունը հասարակության մեծագույն խնդիրն է, և դրա դեմ հարկավոր է պայքարել:
  • Լիբերալ. Երկու սեռերն էլ հավասար են:
  • Ինդիվիդուալ. պաշտպանում է «թույլ սեռի» անհատականությունը:

Ֆեմինիզմի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը կանայք են, սակայն հանդիպում են նաև տղամարդիկ, որոնց անվանում են «մասկուլիստներ»:

Ֆեմինիզմի ծնունդը Հայաստանում

Դեռևս 19-րդ դարի վերջին Կոստանդնուպոլսի հայ մտավորականությունը դեմ էր Աբդուլ Համիդի ռեժիմին: Հենց այս պայմաններում էլ սկսում են լույս տեսնել կանանց նվիրված առաջին էսեները, թերթերը, գրքերը, ձևավորվում հասարակական խմբակներն ու շարժումները։ Հայ կանայք սկսում են պայքարել ուսում և աշխատանք ստանալու, ազատ ամուսնության և ամուսնալուծության համար:
Էլպիս Կեսարացեան, Սրբուհի Տյուսաբ, Սիբիլ , Արշակուհի Թեոդիկ, Անաիս , Զարուհի Գալեմքերյան,  Զապել Եսայան, Զարուհի Պահրի. սրանք այն կանանց անուններն են, որոնք այս կամ այն կերպ կապված են հայկական ֆեմինիզմի ձևավորման և զարգացման հետ: Թեև նրանք իրենց ֆեմինիստ չեն համարել, այնուամենայնիվ այն գործունեությունը, որը վարել են ամբողջապես բնութագրում է ֆեմինիզմի մասին այսօրվա պատկերացումները:

10838188 - Ֆեմինիզմն ու դրա լոկալ դրսևորումները

«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»։
Զապել Եսայան

6f572ca9241ce2e497ffe288b132742d - Ֆեմինիզմն ու դրա լոկալ դրսևորումները

Հիմա նոր ուղի պիտի հարթենք, այն պիտի քաղաքի լուրջ ճանապարհ լինի, ավելի լայն, ավելի ուղիղ, ավելի ձիգ դեպի նպատակը: Այդ ճամփի վրա պիտի կրենք մեր պատասխանատվությունը, պիտի ստեղծենք մեր իրավունքները, պիտի դարբնենք մեր գործը` ամենևին չհեռացնելով մեզ մեր կանացի բնազդներից, մեր տնից»։
Հայկանուշ Մառք

ռռռռռռռռռռռռռռռռ - Ֆեմինիզմն ու դրա լոկալ դրսևորումները

«Ամուսնության պայմանը երկու հոգու մեջ փոխադարձ ցանկությունն է, ոչ թե ոսկին կամ հարմարանքը։ Բայց այսօր չի հարցվիր, թե ինչ կուզե աղջիկ անձը»:

Սրբուհի Տյուսաբ

Ֆեմինիզմի լոկալ, ծայրահեղ դրսևորումները

Իրավահավասարություն՝ այո, ոչ ընտանեկան կամ ցանկացած այլ տեսակի բռնությանը՝ միանշանակ, հավասար հնարավորություններ ու առաջխաղացման հեռանկարներ՝ հարց չկա: Բայց եկեք մի պահ մեզ տեղավորենք վերջին թրենդների մեջ, ու փորձենք հանդիպման գնալ մինչև հոգու խորքը ֆեմինիստուհու հետ: Առաջինը ներս մտեք սրճարան ու անմիջապես բաց թողեք դուռը, քանի դեռ կինը չի հասցրել այն բռնել… բայց եկեք իրադարձություններից առաջ չընկնենք: Սկզբի համար. ինչպե՞ս կարող եք ժամադրվել ֆեմինիստուհու հետ:

1.  Մոռացեք երբևէ լսած կամ ասած բոլոր կոմպլիմենտները. չէ՞ որ կինը կարող է սեքսուալ ենթատեքստ գտնել անգամ «շատ գեղեցիկ աչքեր ունեք» արտահայտության մեջ:

2. Երբ նա դեռ ընդամենը կողքի սեղանի շուրջ նստած գեղեցիկ կին է, ով ձեզ հետաքրքրել է, չհամարձակվեք որևէ բան հյուրասիրել նրան:

3. Առավել ևս մի փորձեք մոտենալ նրան ու մտնել նրա անձնական տարածք: Հիշեք նաև, որ «ի՞նչ երաժշտություն եք սիրում» կամ «ի՞նչ եք անում այսօր երեկոյան»-ը լրիվ անտեղի են ստեղծված իրավիճակում:

և ուրեմն՝

4. Ֆեմինիստուհու հետ ժամադրվելու միակ իրատեսական տարբերակն այն է, երբ ֆեմինիստուհին ինքն է ձեզ հետ ժամադրվում:

novelas mujeres no de amor - Ֆեմինիզմն ու դրա լոկալ դրսևորումները

Դե իսկ եթե այդ հրաշքն այլևս իրողություն է՝ շարունակենք:

Դուռը շրխկում է անմիջապես կնոջ քթի տակ, և նա, կարծես ոչինչ էլ չի եղել, կրկին բացում է այն և ներս մտնում: Մինչ այդ դուք արդեն տեղավորվել եք ծխողների համար նախատեսված սրահում: Հաշվի առնենք, որ կինը նույնպես ծխում է, սակայն զգալով իր կարծիքը հաշվի չառելու հոտը, ձեզ պարտադրում է տեղափոխվել չծխողների սրահ: Կարևոր է, որ ընթրիքի ընթացքում ոչ մի վայրկյան չնայեք կնոջ ուղությամբ. եթե ձեր հայացքն ընկնի նրա ծնկներին կամ դեկոլտեին, դա կդիտարկվի իբրև ուղիղ ակնարկ, իսկ եթե քթին կամ ականջներին՝ քողարկված ֆետիշ. դե Աստված գիտի՝  որ դեպքն ավելի վատ կավարտվի ձեզ համար: Խոսեք, իհարկե, շրջանցելով բոլոր անձնականին մոտ թեմաներն ու որոշակի հաշվարկով, որ ձեր խոսելու պարբերականությունը չգերազանցի կնոջ խոսելու պարբերականությանը. առավելագույն ապահովության համար խոսեք եղանակից:

Եթե այս հրաշալիորեն լարված իրավիճակում ձեզ մոտ ցանկություն առաջացավ կնոջ ձեռքը բռնելու կամ նրան համբուրելու, անպայման նախնական համաձայնություն ստացեք՝ «ներեցեք, կարո՞ղ ենք համբուրվել», և ի պատասխան՝ «մենք նախ պիտի քննարկենք մանրամասները. համբույրը դասակա՞ն է լինելու, թե՞ ֆրանսիական, քանի՞ րոպե տևողությամբ…»

Հաշիվ փակելու մասին անգամ ավելորդ է ասել, որ դուք որևէ բարոյական իրավունք չունեք ձեր պատվերից և սպասարկման 50%-ից մի ցենտ անգամ ավելին վճարել:

 

Վերոնշյալ համեմատությունը հումորային է, օգտագործված է չափազանցություն, իբրև արտահայտչամիջոց: Այն վերաբերում է միմիայն ֆեմինիզմի ծայրահեղ, թյուր, սին դրսևորումներին և որևէ կապ չունի առողջ ֆեմինիզմի՝ մեր հասարակության համար անչափ  կարևոր գաղափարախոսության հետ: