Ֆենթզի ժանրի բեսթսելլերները [5 գիրք, որ կկարդաք մեկ շնչով] - VNews

Ֆենթզի ժանրի բեսթսելլերները [5 գիրք, որ կկարդաք մեկ շնչով]

ֆենթզի - Ֆենթզի ժանրի բեսթսելլերները [5 գիրք, որ կկարդաք մեկ շնչով]

Ֆանտաստիկ/ֆենթզի ժանրի գրքերը վերջին շրջանում պահանջված են դարձել աշխարհի գրեթե բոլոր ծայրերում և Հայաստանն էլ բացառություն չէ: Ուստի այս անգամ առանձնացրել ենք ֆենթզի ժանրի համաշխարհային բեսթսելլերներից 5-ը, որ պետք է կարդա յուրաքանչյուրը:

Մատանիների տիրակալը

հեղինակ՝ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին

«Մատանիների տիրակալը» (The Lord of the Rings) ֆենթեզի ժանրի ամենահանրաճանաչ երկերից մեկն է։ Առաջին անգամ հրատարակվել է 1954-1955 թվականներին Լոնդոնում։ Վեպը լույս է տեսել երեք հատորով (Մատանու պահապանները (The Fellowship of the Ring ) / Երկու ամրոց (The Two Towers) / Արքայի վերադարձը (The Return of the King )), ինչը հարուցել է Թոլքինի որոշակի դժգոհությունը, որը դեմ էր երկի բաժանմանը։ Թարգմանված է ավելի քան 40 լեզուներով և բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ստեղծագործություններից է՝ ավելի քան 150.000.000 վաճառք։ Վեպի առաջին մասը թարգմանվել է նաև հայերեն (թարգմանությունը կատարվել է ռուսերենից) Էմմա Մակարյանի կողմից, լույս է տեսել 1989 թ. «Պահապանները» վերնագրով։

Նովելի դեպքերից հազարավոր տարիներ առաջ, Չար Լորդ Սաուրոնը ստեղծեց Համիշխանության մատանին, որպեսզի կառավարի մյուս Իշխանության մատանիները և ծնկի բերի նրանց կրողներին ՝ մարդկանց, էլֆերի և թզուկների լիդերներին։ Սակայն հետագայում՝ մարտի ժամանակ, Էլֆերի և Մարդկանց միացյալ բանակը (այն գլխավորում էին մարդկանց թագավոր Էլենդիլ և էլֆերի Արքա Գիլ-Գալադը) հաղթում է նրան։ Իսիլդուրը՝ Էլենդիլի որդին, կտրելով Սաուրոնի ձեռքը, վերցնում է մատանին ՝ համարելով այն իր դինաստիայի հարստությունը։ Սաուրոնը կորցնում է իր ֆիզիկական ուժը։ Հետագայում, երբ Իսիլդուրին սպանում են Օրկերը, մատանին ընկնում է Անդուին գետը և մնում այնտեղ երկու հազար տարի։ Երկու հազար տարի անց, Մատանին գտնում է գետի մոտակայքում ապրող Հոբբիթը՝ Դեագոլը։ Նրա ընկերը՝ Սմեագոլը անմիջապես ընկնում է մատանու ազդեցության տակ և խլում Մատանին Դեագոլից՝ խեղդամահ անելով նրան։ Նրան վտարում են։ Սմեագոլը թաքնվում է Մառախլապատ Լեռներում, որտեղ մատանին երկարացնում է նրա կյանքը և կերպարանափոպում նրան մի արարածի, որին կոչում էին Գոլլում։ Վերջինս նույնպես կորցնում է Մատանին, որը գտնում է մի Հոբբիթ ՝ Բիլբո Բեգինսը։ Նույն ժամանակահատվածում Սաուրոնը հետ է բերում իր ֆիզիկական կեցվածքի որոշ մասը և թագավորությունը Մորդորում։ Գոլլումը սկսում է մատանու փնտրտուքները։ Սաուրոնը բռնում է Գոլլումին, տանջում նրան և կարողանում նրա բերանից դուրս քաշել երկու բառ՝ «Բեգգինս» և «Շայր»: Մատանին պետք էր Սաուրոնին ՝ իր ուժը լրիվ վերականգնելու համար և նա իր հզոր ծառաներին՝ Նազգուլներին ուղարկում է այն գտնելու։

1564399198 127399 50 960x448 1 - Ֆենթզի ժանրի բեսթսելլերները [5 գիրք, որ կկարդաք մեկ շնչով]

Սառույցի և կրակի երգ

հեղինակ՝ Ջորջ Մարտին

«Սառույցի և կրակի երգը»/ A Song of Ice and Fire  էպիկական ֆենտեզի ժանրի վեպերի շարք է: Շարքի առաջին գիրքը՝ «Գահերի խաղ»-ը, հեղինակը սկսել է գրել 1991 թվականին, իսկ առաջին անգամ գիրքը հրատարակվել է 1996-ին։ Ի սկզբանե Մարտինը նախատեսել էր եռագրություն գրել։ Իսկ այսօր պլանավորված յոթ գրքերից հինգն արդեն հրատարակվել են։ Մարտինից հինգ տարի պահանջվեց վերջին` հինգերորդ գիրքը՝ «Պար վիշապների հետ»-ը գրելու համար, որը հրատարակվել է 2011-ին։ Վեցերորդ վեպը՝ «Ձմռան քամիներ»-ը, դեռ գրվում է։

«Սառույցի և կրակի երգի» գործողությունները տեղի են ունենում հորինված մայրցամաքներում՝ Վեստերոսում և Էսսոսում։ Վեպը պատմվում է հերոսների դեմքից, ովքեր առաջին գրքում ինն են, իսկ վերջինում՝ երեսունմեկը։ Երեք հիմնական պատմությունները հյուսված են մի քանի արքայատոհմերի միջև Վեստերոսին տիրելու համար մղվող պատերազմի, Վեստերոսի ամենահյուսիսում գերբնական Սպիտակ քայլողների աճող վտանգի և գահընկեց արված թագավորի դստեր՝ Դեյեներիս Թարգերիենի՝ Երկաթե գահին տիրելու ձգտումների շուրջ։

Սառույցի և կրակի երգ գիրք - Ֆենթզի ժանրի բեսթսելլերները [5 գիրք, որ կկարդաք մեկ շնչով]

1 2