Ֆենթզի ժանրի բեսթսելլերները [5 գիրք, որ կկարդաք մեկ շնչով] - Page 2 of 2 - VNews

Ֆենթզի ժանրի բեսթսելլերները [5 գիրք, որ կկարդաք մեկ շնչով]

ֆենթզի - Ֆենթզի ժանրի բեսթսելլերները [5 գիրք, որ կկարդաք մեկ շնչով]

Նարնիայի ժամանակագրություններ

հեղինակ՝ Քլայվ Սթեյփլս Լյուիս

«Նարնիայի ժամանակագրությունները» (The Chronicles of Narnia), Քլայվ Սթեյփլս Լյուիսի ֆենտեզի ժանրի վիպաշար բաղկացած յոթ գրքից։ Այնտեղ պատմվում է մոգական Նարնիա երկրում հայտնված երեխաների մասին, որտեղ կենդանիները կարողանում են խոսել, մոգությունը ոչ ոքի չի զարմացնում, իսկ բարին կռվում է չարիքի հետ։ «Նարնիայի ժամանակագրությունները» բովանդակում են երեխաների համար պարզ ձևով մատուցվող քրիստոնեական գաղափերը։ Ի լրացումն այդ քրիստոնեական թեմաներին, Լյուիսը նաև նկարագրում է հունական և հռոմեական դիցաբանության կերպարների նախապատկերներին, ինչպես նաև բրիտանական և իռլանդական հեքիաթներից վերցրած որոշ մոտիվներ։

Վիպաշարը լայն ժողովրդայնություն է վայելում։ 2006 թվականին վաճառվել է գրքի ավելի քան 100 միլիոն կրկնօրինակ աշխարհի 41 լեզուներով, կան էկրանավորումներ, թատերական բեմադրումներ, համակարգչային խաղեր։

Գրքերի բնօրինակ ցիկլի պատկերազարդումով զբաղվում էր Պաուլինա Բեյնսը։

600px Books bookshelf bookstore 159778 - Ֆենթզի ժանրի բեսթսելլերները [5 գիրք, որ կկարդաք մեկ շնչով]

Հարրի Փոթեր (վիպաշար)

հեղինակ՝ Ջոան Ռոուլինգ

«Հարրի Փոթերը» (Harry Potter), բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի յոթ մասից բաղկացած հայտնի վիպաշար ՝։ Գրքերից յուրաքանչյուրում նկարագրում է գլխավոր հերոս, փոքրիկ հրաշագործ Հարրի Փոթերի մեկ ուսումնական տարին Հոգվարթսի մոգության և հրաշագործության դպրոցում։ Հիմնական սյուժեն նվիրված է Հարրիի և սև մոգ Վոլդեմորտի հակամարտությանը, որը փորձում էր ձեռք բերել անմահություն և իրեն ենթարկել ողջ Մոգական աշխարհը։

Սկսած առաջին վեպի՝ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» հրապարակումից, որը հրապարակվել է 1997 թվականի հունիսի 30-ին, գրքերը մեծ ճանաչում ստացան ողջ աշխարհում։ Բոլոր 7 գրքերն էլ դարձել են բեսթսելլերներ և թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Վերջին՝ յոթերորդ մասը վաճառքի է հանվել 2007 թվականի հուլիսի 21-ին։ Գրքի ընդհանուր տպաքանակը կազմել է 450 միլիոն (64 լեզուներով): Վերջին չորս գրքերը հաջորդաբար սահմանեցին ռեկորդ՝ ճանաչվելով ամենակարճ ժամանակում ամենաշատ վաճառված գիրք։

Գրքերի սյուժեն ներկայացնում է մի քանի ժանրի համադրություն, այդ թվում ֆենթզի, արկածային, դետեկտիվ, թրիլլերր և սիրային վեպ ժանրեր, ինչպես նաև ներառում է մի շարք մշակութային տարրեր։ Ջոան Ռոուլինգի խոսքով ողջ ստեղծագործության թեման մահն է, թեպետ այն դիտարկվում է մանկական գրականություն։

Գրքի հրատարակությամբ սկզբում զբաղվում էին Bloomsbury-ին (Միացյալ թագավորություն) և Scholastic Press-ը (ԱՄՆ) հրատարակչությունները, սակայն հետագայում գրքերը բազմիցս հրատարակվել են տարբեր հրատարակչությունների կողմից ողջ աշխարհում։ Բոլոր գրքերն էկրանավորվել են Warner Bros. Pictures ընկերության կողմից 8 մասանոց ֆիլմաշարի տեսքով, որոնք դասվում են համաշխարհային կինոարտադրության ամենաեկամտաբեր ֆիլմերի շարքին։ Harry Potter բրենդն այսօր գնահատվում է ավելի քան 12, 78 մլրդ ամերիկյան դոլար։

Վիպաշարը տպագրվում է նաև հայերեն:

84977142 3207083032653819 7195507407051554816 o - Ֆենթզի ժանրի բեսթսելլերները [5 գիրք, որ կկարդաք մեկ շնչով]

Ալքիմիկոսը

հեղինակ՝ Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը» (O Alquimista), բրազիլացի գրող և բանաստեղծ Պաուլու Կոելյուի վեպն է։ Առաջին անգամ տպագրվել է 1988 թվականին։ Բնագիրը գրվել է պորտուգալերեն և թարգմանվել է շուրջ 67 լեզուներով։

Գիրքը ամենաշատ վաճառվող գրքերից է ամբողջ աշխարհում։ Ավելի քան 65 միլիոն օրինակ վաճառվել է աշխարհի 56 լեզուներով։ Գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես հեղինակի կենդանության օրոք ամենաշատ թարգմանված գիրք։

Գրքի գլխավոր հերոսը հովիվ Սանտիագոն է, ով ապրում է Անդալուսիայում։ Մի օր Սանտիագոն երազ է տեսնում, որը դրդում է նրան հասնել եգիպտական բուրգերին, որպեսզի գանձ գտնի։

Ծեր գնչուհին գանձի 10 տոկոսի դիմաց մեկնում է երազը։ Հետո երիտասարդ ճամփորդը հանդիպում է Սալիմի արքա Մելքիսեդեկին, ով իրեն համոզում է ուղևորվել Եգիպտոս, և տալիս է երկու քար՝ Ուրիմ և Թումիմ, որոնք դժվար որոշում ընդունելիս կօգնեն գտնել ճիշտ պատասխանը։

Այսպես Սանտիագոն վաճառում է իր ոչխարները և ուղևորվում դեպի Աֆրիկա։ Նա կորցնում է իր ամբողջ կարողությունը և ստիպված է լինում աշխատել մի վաճառականի մոտ։ Աշխատած գումարով ուղևորվում է դեպի եգիպտական բուրգեր։ Էլ Ֆայում անապատի օազիսում գտնում է Ալքիմիկոսին։

Ալքիմկոսը սովորեցնում է Սանտիագոյին ճանաչել «աշխարհի ոգին», պատմում է ալքիմիայի մասին և օգնում առաջ գնալ իր ճակատագրի ճանապարհով։ Նա սիրահարվում է Ֆաթումային։ Սանտիագոն գանձը գտնում է ոչ թե Եգիպտոսում, այլ իր հայրենիք Իսպանիայում։

PauloCoelho 1 1024x654 1 960x613 - Ֆենթզի ժանրի բեսթսելլերները [5 գիրք, որ կկարդաք մեկ շնչով]

1 2