fbpx

Ֆիլմեր, որոնց պետք է ծանոթանալ նախքան Օսկար 2019-ի մեկնարկը

Աշունը լի է բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներով, որոնց շարքում թերևս մեծ ուշադրության են արժանի կինոփառատոնները, որոնք միավորում են բոլոր նրանց, ովքեր ապրում և շնչում են կինոյով:
Նախորդ տարիների նման այս տարի էլ համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորներն իրենց նոր ֆիլմերը կներկայացնեն Վենետիկի, Տորոնտոյի և Նյու Յորքի կինոփառատոններում:
Ահա այն ֆիլմերի ցանկը, որոնք ցուցադրվելու են փառատոնների շրջանակներում:

 

Գեղեցիկ տղան/Beautiful Boy

ռեժ.՝ Ֆելիքս վան Գրունինգհեմ

Ծագող աստղ Թիմոթի Շալամեին («Կոչիր ինձ քո անունով/Call Me by Your Name») այս անգամ կտեսնենք բելգիացի ռեժիսոր Ֆելիքս վան Գրունինգհեմի նոր՝ «Գեղեցիկ տղա» ֆիլմում, որը պատմում է հոր և որդու բարդ փոխհարաբերությունների մասին. որդին կախվածություն ունի թմրանյութերից և հայրն ամեն կերպ փորձում է օգնել նրան:

Սառը պատերազմ/Zimna wojna

ռեժ.՝ Պավել Պավլիկովսկի

Օսկարակիր Պավել Պավլիկովսկին այս անգամ հանրության դատին է ներկայացնում մի գեղեցիկ սիրո պատմություն, որի իրադարձությունները տեղի են ունենում նախորդ դարի 50-ականներին: Զուլան և Վիկտորը սիրում են իրար, սակայն անընդհատ ստիպված են լինում միանալ և բաժանվել: Ինչպե՞ս հաղթահարել խոչընդոտները և մեկընդմիշտ միավորվել:

Այս ֆիլմը Պավլիկովսկուն արժանացրեց «Ոսկե արմավենու»՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

Կարդացեք նաև՝ Կաննի 71-րդ կինոփառատոն

Կոլեթ/Colette

ռեժ.՝ Ուոշ Ուեսթմոլենդ

Այս ֆիլմը ֆրանսիացի գրող Սիդոնի-Գաբրիել Կոլետի մասին է, որը շատ դրամատիկ կյանք է ունեցել: Կոլետի ամուսինը երկար տարիների ընթացքում գողանում էր կնոջ ստեղծագործությունները և իր անվան տակ էր հրատարակում:

Կարդացեք նաև՝ Սեպտեմբերի 6-ին կմեկնարկի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը

Ջոն. Ֆ. Դոնովանի մահը և կյանքը/The Death and Life of John F. Donovan

ռեժ. ՝ Քսավյե Դոլան

«Ոսկե արմավենու» քառակի դափնեկիր, կանադացի սիրված ռեժիսոր Քսավյե Դոլանը հանրության դատին կներկայացնի իր առաջին անգլալեզու ֆիլմը, որի գլխավոր հերոսը ամերիկացի դերասան Ջոն Դոնովանն է: Դոնովանը սոցիալական ցանցով կապ է հաստատում Անգլիայում ապրող 11-ամյա մի երեխայի հետ: Ի սկզբանե անմեղ թվացող այդ շփումը լուրջ հետևանքների է հանգեցնում. այս կապը քննադատությունների մեծ ալիք է բարձրացնում…

Կարդացեք նաև՝ Վենետիկի 75-րդ կինոփառատոնի մասնակից ֆիլմերը

Բոլորը գիտեն/Todos lo saben

ռեժ.՝ Ասղար Ֆարհադի

Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Կարոլինան, Արգենտինայի տաք և գեղեցիկ մայրաքաղաք Բուենոս Այրեսից մեկնում է Իսպանիա՝ հարազատներին այցելության: Ճանապարհին, սակայն, Կարոլինան բազում խոչընդոտների է հանդիպում:

Առաջին մարդը/First Man

ռեժ՝ Դեմիեն Շազել

Օսկարակիր Դեմիեն Շազելը մեծ հույսեր է կապում Ռայան Գոսլինգի հետ, սակայն այս անգամ առանց Էմմա Սթոունի: Հիշեցնենք, որ ռեժիսորի «Լա-լա լենդ/La La Land» ֆիլմը 2017 թ. Օսկարի բերեց՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: Այս անգամ Շազելը ևս հույս ունի, որ արձանիկը ձեռքում է տուն գնալու:
Ֆիլմը տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի մասին է, որը շատ է սիրում իր գործը, սակայն վերջինիս ընտանիքը դրանից միշտ տուժել է և շարունակում է տուժել:

Քննադատները վստահ են, որ ֆիլմը 2019 թ. պայքարելու է Օսկար մրցանակի համար:

 

Կարդացեք նաև՝ Աշնան ամենասպասված ֆիլմերից մի քանիսը

 

Խանութի գողերը/Manbiki kazoku,

ռեժ.՝ Հիրոկաձու Կորեեդա

Ֆիլմ անելանելիության և ընտրության բացակայության մասին: Ֆիլմ մի աղքատ ընտանիքի մասին է, որը գոյատևում է  տատիկի թոշակից ստացված դրամական միջոցների հաշվին: Ի՞նչ անել, ինչպե՞ս ծայրը ծայրին հասցնել: Սովից չմեռնելու և մինիմալ կարիքները հոգալու նպատակով ընտանիքի անդամները իրենց կամքին հակառակ գողություն են անում,  սակայն բոլորս էլ գիտենք, որ կյանքում ամեն ինչի համար ստիպված ես լինում վճարել:

Ֆիլմը հաղթող ճանաչվեց Կաննի կինոփառատոնում: Այն ցուցադրվել է նաև Ոսկե Ծիրան 2018-ի շրջանակներում:

Եվ ծնվեց աստղը/A Star Is Born,

ռեժ.՝ Բրեդլի Քուփեր

Գլխավոր հերոսը քանթրի երաժիշտ Ջեքսոն Մեյնը օրերից մի օր մի շատ տաղանդավոր և հեռանկարային երգչուհու հետ է ծանոթանում: Էլին ու Ջեքսոնը զգում են, որ սիրահարվել են իրար, և այդ սերը կարող է օգնել նրանց: Երկուսն էլ ստեղծագործում են. Ջեքսոնը օգնում է Էլիին առաջ գնալ և ճիշտ օգտագործել իր ներուժը, սակայն ժամանակի ընթացքում հերոսների հարաբերությունները վատթարանում են:

Սպիտակամորթ տղա Ռիկը/White Boy Rick

ռեժ.՝Յան Դեմանժ

Այս ֆիլմի հիմքում իրական իրադարձություններ են, որոնք տեղ են գտել նախորդ դարի 80-ականներին: Ռիչարդ Վերշ կրտսերը գաղտնի գործակալ էր, որը սկսում է զբաղվել թմրանյութերի վաճառքով և կախվածություն է ձեռք բերում դրանցից: Ավելի ուշ նրան ձերբակալում են և դատապարտում են ցմահ ազատազրկման:

Կարդացեք նաև՝ Կաննի 71-րդ կինոփառատոնի անակնկալները

Եթե Բիյլ փողոցը կարողանար խոսել/If Beale Street Could Talk

ռեժ.՝ Բարի Ջենքինս

Ֆիլմը պատմում է երիտասարդ աղջկա ու տղայի՝ Թիշի և Ֆոննիի սիրային պատմության մասին: Նրանց սերը այնքան ուժեղ է, որ կարող է ամեն բան հաղթահարել:

Ֆիլմի հիմքում է Ջեյմս Բոլդուինի  համանուն ստեղծագործությունը:

 

Այրիները/Widows

ռեժ.՝ Սթիվ ՄաքՔուին

Օսկարակիր («12 տարվա ստրկություն») Սթիվ ՄաքՔուինի այս ֆիլմը վրեժի և ընդհանուր ցավի մասին է: Մի քանի կին, որոնց ամուսիններին սպանել են, որոշում են գտնել մեղավորին և վրեժխնդիր լինել նրանցից:

Ասում են ընդհանուր ցավը միավորում է, այնպես չէ՞:

Վայրի կյանքը/Wildlife

ռեժ.՝ Փոլ Դանո

Երիտասարդ և շատ տաղանդավոր Փոլ Դանոն հանդիսատեսի դատին է հանձնում իր «Վայրի կյանք» ֆիլմը, որի հիմքում է Ռիչարդ Ֆորդի համանուն ստեղծագործությունը:
Ֆիլմը մի ընտանիքի մասին է, որի համար շատ դժվար ժամանակներ են: Ընտանիքի մայրը սիրահարվել է ուրիշ տղամարդու, իսկ որդին հետևում է, թե ինչպես է կործանվում ծնողների ամուսնությունը:

Ինչպես նաև՝

22 հուլիսի/22 July, ռեժ.՝ Փոլ Գրինգրաս
Բասթեր Սքրագսի բալլադը/The Ballad of Buster Scruggs, ռեժ.՝ Կոեն եղբայրներ
Գլխավոր թեկնածուն/The Front Runner, ռեժ.՝ Ջեյսոն Ռայթման
Ատելությունը, որը դու շնորհեցիր/The Hate U Give, ռեժ.՝ Ջորջ Թիլման կրտսեր
Ոչ ոք չգիտի հեղինակին/Werk ohne Autor, ռեժ.՝ Ֆլորիան Հենկել ֆոն Դոներսմարկ
Ծերուկը և ատրճանակը/The Old Man & the Gun, ռեժ.՝Դեյվիդ Լոուրի
Քամու հակառակ կողմը/The Other Side of the Wind, ռեժ.՝ Օրսոն Ուելս
Պատերլո/Peterlo, ռեժ.՝ Մայք Լի
Հռոմ/Roma, ռեժ.՝ Ալֆոնսո Կուարոն
Սիսթերս եղբայրները/The Sisters Brothers, ռեժ.՝ Ժակ Օդիար
Այրվողը/Burning, ռեժ.՝ Լի Չխանշ-դոն
Երբևէ կկարողանա՞ք ներել ինձ/Can You Ever Forgive Me?, ռեժ.՝ Մարիել Հելլեր
Կափերնաում/Capharnaüm, ռեժ.՝ Նադին Լաբակի
Անհետացած տղան/Boy Erased, ռեժ.՝Ջոել Էդգերթոն
90-ականների կեսերը/Mid90s, ռեժ.՝ Ջոնա Հիլ
Հավերժության դարպասը/At Eternity’s Gate, ռեժ.՝ Ջուլիան Շնաբել
Ամերիկյան կայսրության անկումը/La chute de l’empire américain, ռեժ.՝ Դենի Արկին
Սիրելին/The Favourite, ռեժ.՝ Յորղոս Լանտիմոս
Մայրամուտ/Napszállta, ռեժ.՝ Լասլո Նեմեշ
Սուսպիրիա/Suspiria, ռեժ.՝ Լուկա Գուադանյինո
Vox Lux, ռեժ.՝ Բրեյդի Կորբեթ

 

 

 

 

 

 

 

 


5 ֆիլմ նկարիչների մասին. մաս 3

Քվենտին Տարանտինոն, Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը՝ “Esquire”-ի հարցազրույցում

Այն, ինչ պետք է իմանալ Քիթ Հարինգթոնի, նույն ինքը՝ Ջոն Սնոուի մասին

Ինյարիտու, Ռորվախեր, Լանտիմոս և այլ հայտնիներ՝ Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում

Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 2]

Կաննի 72-րդ կինոփառատոն. լայն-ափ

“La La Land” ֆիլմի ռեժիսոր Դեմիեն Շազելը նոր մինի-սերիալ է նկարահանում

21-րդ դարի լավագույն եվրոպական ֆիլմերը [մաս 1]

Հայտնի դերասանուհիները Մայքլ Յանսոնի օբյեկտիվում

Նոր հեռուստասերիալ “Call me by your name” ֆիլմի ռեժիսոր Լուկա Գուադանյինոյից

«Օսկարի» բյութի կերպարները՝ ժամանակի օբյեկտիվում

Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Մահերշալա Ալիի մասին

Օսկար 2019 ետնաբեմում (Լուսանկարներ)

Դիտել մարտին կինոթատրոնում [մաս 2]

Օսկար 2019-ի 5 լավագույն պահերը

Օսկար 2019-ի լավագույն լուքերը