Ֆիլմեր, որ նկարահանվել են Հունաստանում - VNews

Ֆիլմեր, որ նկարահանվել են Հունաստանում

Ձեզ ենք ներկայացնում մի քանի գեղեցիկ ֆիլմ, որոնք նկարահանվել են տաք Հունաստանում:
Վայելե՛ք:

1. Տղան դելֆինի վրա/Мальчик на дельфине/Boy on a Dolphin, 1957

Ռեժ.՝ Ժան Նեգուլեսկո
Դերերում՝ Սոֆի Լորեն, Ալան Լեդ, Քլիֆթոն Ուեբ ևն

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում գեղեցիկ Գիդրա կղզում: Գլխավոր հերոսուհի Ֆեդրան ծովի հատակից սպունգներ է հանում և դրանք վաճառում: Օրերից մի օր Գիդրան խորասուզվում է ծովի ընդհատակ և ի զարմանս իրեն վաղուց խորտակված նավ է հայտնաբերում, իսկ նավում մի տղայի քանդակ: Այդ քանդակը կարող  է հարստացնել Գիդրային և նա մեկնում է Հունաստան, որ հանդիպի մասնագետների հետ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

2.Երբեք կիրակի օրով/Никогда в воскресенье/Pote tin Kyriaki, 1960

Ռեժ.՝ Ժյուլ Դասեն
Դերերում՝ Մելինա Մերկուրի, Ժյուլ Դասեն, Յորղոս Ֆունդաս ևն

Գեղեցիկ ֆիլմ սիրո և նվիրվածության, մարդկային բարդ և միևնույն ժամանակ շատ պարզ փոխհարաբերությունների մասին: Գլխավոր հերոսը շատ ամաչկոտ մի տղամարդ է, որը սիրահարվում է Իլիա անունով մի մարմնավաճառուհու և ամեն բան անում է, որ «փրկի» սիրելիին:
1961 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն երգ»  (“Never on Sunday”) անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

3. 300 սպարտացիներ/300 спартанцев/The 300 Spartans, 1962

Ռեժ.՝ Ռուդոլֆ Մատե
Դերերում՝Ռիչարդ Իգան, Ռալֆ Ռիչարդսոն, Դայան Բեյքեր ևն

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում մ.թ.ա 480-րդ թ.: Սպարտացիները Լեոնիդ արքայի գլխավորությամբ դուրս են գալիս Հունաստանի սահմանների մոտ, որ երես առ երես հանդիպեն թշնամուն: Պարսկաստանի թագավորն առաջարկում է սպարտացիներին վայր դնել զենքերը և համերաշխության պայմանագիր կնքել նրանց հետ, սակայն սպարտացիները չեն հանձնվի, նրանք կամ կմեռնեն, կամ կհաղթեն այդ պայքարում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

1 2

Ինչպես կապիկը օգնեց թուրքերին՝ ջախջախել հույներին

5 ամենահմայիչ/ամենատպավորիչ Հռոմի պապերը կինոյում

10 ռոմանտիկ կատակերգություն՝ Netflix-ից

ֆիլմեր, որոնց գլխավոր դերում մառախուղն է

Netflix-ի 7 լավագույն ֆիլմերը (2020 թվական)

Հայտնիների սիրելի ֆիլմերը. 5 աստղ + 5 ֆիլմ

Հիշու՞մ ես «Տանը մենակ» ֆիլմը. հիմա կստուգենք

Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերը. [2020]

«Երբ որ քամին հանդարտվի» [2020-ի կարևորագույն ֆիլմերից մեկը]

2020-ի լավագույն 12 ֆիլմերը, ըստ Անտոն Դոլինի

Հասարակ քաղաքացուց՝ երկրի ղեկավար [3 ֆիլմ, սերիալ]

Վերաիմաստավորման, ոգեշնչման և իրար մասին հոգ տանելու 5 ֆիլմ

Ինչու՞ է Կիպրոսը մինչ օրս բաժանված երկու մասի

Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը՝ Netflix-ում

Quiz. Հայ կինոն ասում է…

5 կարևոր ֆիլմ