Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը] - VNews

Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Գուցե այս հոդվածի վերնագիրը ոմանց թվա սադրիչ և ոչ պատշաճ, բայց խոստանում եմ՝ շուտով կբացատրեմ, թե ինչու հենց այսպիսին պիտի լինի վերնագիրը:

Մի քիչ համբերություն, և ամեն ինչ պարզ կլինի:

Մեր ժամանակներում ծխախոտի, ծխելու թեմաները դարձել են կրոնին կամ քաղաքականությանն հավասարազոր թեմաներ. յուրաքանչյուրը կունենա հստակ ձևավորված կարծիք՝ կախված միմիայն նրանից ծխո՞ւմ է նա իրական կյանքում,  թե՞ օրինակ է վերցնում  բոլոր մեր մարզպետներից, որոնք հրաժարվել են ծխախոտից:

Իսկ ֆիլմերն ու իրական կյանքը տարբեր հարթությունների վրա են, այդ իսկ պատճառով ֆիլմերում լա՜վ էլ ծխում են:

Եվ ծխում են այնքան վաղուց և հաճախ, որ ծխախոտն ու նրանից դուրս եկող ծխի քուլաները դարձել են ֆիլմին որոշակի փայլ հաղորդող ձևաչափ, իսկ ծխող դերասանի կերպարի մասին արդեն իսկ կարելի է որոշակի պատկերացումներ կազմել:

Իհարկե, ոմանք կարող են պնդել, և գուցե իրավացի լինեն, որ ֆիլմերում ծխում են, քանի որ ծխախոտի ընկերությունները դրա համար մեծ  գումարներ են վճարում, որպեսզի  իրենց խավար դաշտ ներքաշեն «սկսնակ ծխողներին» և պինդ պահեն արդեն իսկ «փորձառու ծխողներին»:

Գուցե:

Բայց դա իսկապես չի փոխում այն փաստը, որ ծխախոտը ֆիլմին տալիս է որոշակի տրամադրություն, դյութիչ երանգ ու պարզապես շքեղ կադր, որոնք կարող են հասկանալ և ընդունել նույնիսկ նրանք, ովքեր չեն ծխում և չեն էլ պատրաստվում:

Այլ կերպ ասած՝ ծխախոտը դարձել է կերպար ստեղծելու որոշակի գործիք – խորհարդանիշ և շատ սահուն դուրս է եկել վատ սովորություն խորհրդանշող հասկացությունից:

Մեկ անգամ էլ եմ ուզում հիշեցնել, սիրելի ընթերցող, որ  սույն հոդվածով մենք չենք քննարկում  ծխելու վնասակար կամ օգտակար լինելն: Չենք խրախուսում ծխել, օ՜, ոչ… Ուղղակի ցանկանում ենք հիշել ֆիլմերի պատմության մեջ, մեր կարծիքով, ամենաթույն կադրերը, կերպարները, որոնք կապված են ծխախոտի հետ… Որովհետև ծխել այնպես ու մի ամբողջ կադր գեղեցկացնել, ավելին՝ դրա համար էլ Օսկար կամ Էմմի ստանալ, հավատացեք, բոլորը չէ, որ կարող են…

Գնացինք:

Անվերջ կարելի է նայել ջրին, կրակին և թե ինչպես է  Մեթյու Մակքոնահին ծխում  Իրական դետեկտիվ (True detective)  սերիալում: Կատակ է: Հո՞ լուրջ չընդունեցիք:

  • Առաջին տեղում, հոդվածի հեղինակի իրավունքով դնում եմ իմ սիրելի Մեթյու Մակքոնահիին (գիտեմ՝ հայերեն նրա անունը լավ չի հնչում, բաւց ձևաչափ և լեզվի տեսչություն գոյություն ունեն):

Նրա կերպարը  Իրական դետեկտիվ  (True detective) սերիալում պարզապես անմոռանալի է: Գուցե հենց նրա անհավատալի խաղի շնորհիվ է, (որով երբեք չեմ դադարի հիանալ) որ այդքան բարձր վարկանիշ է ձեռք բերել: Այստեղ անհնար է պատկերացնել նրա հերոսին առանց ծխախոտի:

Նա ծխում է ամենուր՝ տանը, մեքենայում, աշխատելիս ու թվում է, թե ծխելու շնորհիվ է բացահայտում սպանությունների շարքը: Ու դա անում է այնպես փորձառու, որ մի պահ սկսում եմ կասկածել այն փաստին, որ նա իրական կյանքում չի ծխում:

  • Երկրորդ տեղում են Թայլեր Դյորդենը և Մարլա Զինգերը  (Բրեդ Փիթն ու Հելենա Բոնեմ Կարթերը) Մարտական ակումբ  (Fight Club) ֆիլմից:

Նրանք ֆիլմերի աշխարհում ամենաթունդ ծխող զույգն են թերևս: Դեվիդ Ֆինչերն, ինչ խոսք, ինքնակործանման ու ծայրահեղությունների գաղափարը հրաշալի էկրանավորել է: Տպավորություն է ստեղծվում, թե ծխելն անհրաժեշտություն է, հասարակության դեմ  բողոք և սեփական կյանքի նորմերի օրինաչափություն: Պետք է համաձայնել, որ պատմության մեջ մտած այս ֆիլմն ու նրա կերպարները իրոք ծխում են այնքան վառ, որ էսթետիկ հաճույք են պատճառում հանդիսատեսին:

  • Երրորդ տեղում է Ջոն Կոնստանտինը (Քիանու Ռիվզը)  Կոնստանտին  (Constantine)  ֆիլմից:

Այս ֆիլմը սիրվել է բոլորի կողմից: Իսկ դերասանն իր  հրաշալի խաղով էլ ավելի է ավելացրել երկրպագուների  քանակը: Նաև այն պատճառով, որ այստեղ ծխելը չի դիտարկվում որպես կադրի գեղեցկություն և էսթետիկ երանգ, այլ լուրջ խնդիր է բարձրացնում, որովհետև ֆիլմի գլխավոր հերոսը տառապում  է թոքերի քաղցկեղով:

Բայց եթե մի պահ  մոռանանք ծխախոտի թեման, ապա կհամոզվենք, որ Ռիվզը լավագույնս կարողացել է փոխանցել այս ամենից «զահլեն գնացած» մարդու կերպարի հոգեվիճակն ու անձնական ողբերգությունը: Ու հենց այդ պատճառով է, որ  ֆիլմում նրա հերոսը ծխում է  այդքան անհույս ու առանց որևէ իմաստ:

  • Չորորդ տեղում են Դոն Դրեյփերը (Ջոն Հեմ)  և բոլոր-բոլորը…

Պատմության մեջ եղել են ժամանակաշրջաններ, երբ ծխել են գրեթե բոլորն ու գրեթե ամենուր՝ տանը, աշխատավայրում, հիվանդանոցներում, վիրահատարաններում, կանգառներում, օդանավի մեջ և նույնիսկ մանկական սրճարաններում:

Եվ հենց այդ ժամանակաշրջանի մասին է Խենթերը  (Mad Men) ամերիկայն սերիալը, որը դիտելով  դուք ոչ միայն կտեսնեք 1950-70-ական թվակաների Ամերիկան, այլ նաև կարող եք որոշակի գիտելիքներ ձեռք բերել գովազդային շուկայի մասին:

Այդ տարիների մթնոլորտը ներկայացվում է ոչ միայն շքեղ  կերպարների ու հագուսների միջոցով, այլ նաև գրեթե յուրաքանչյուր կադրում բոլոր եթերաշրջանների բոլոր սերիաներում «անմար ծխով»: Իհարկե Խենթերում գլխավոր ծխողը հենց Դոն Դրեյփերն է, բայց մյուս դերասանական կազմն էլ հետ չի մնում նրանից:

  • Վերջին՝ հինգերորդ տեղում է Ջեսսի Փինքմանը (Աարոն Փոլ) Վատից էլ վատ  (Breaking Bad) սերիալից:

Այս հրաշալի, աննման սերիալում  Ջեսսի Փինքմանը մի այնպիսի անդունդում է հայտվել, որ նրա դեպքում ծխելն է գուցե միակ փրկությունը: Աարոն Փոլը հրաշալի փոխանցում է իր հերոսի տրամադրությունն ու նրա` դեպի ճիշտ ուղի բռնելու էվոլուցիան: Այս հարցում նրան օգնում է «հավատարիմ» ընկեր ծխախոտը և ոչ միայն… Որը ցույց է տալիս նրա հուսալքությունը, անելանելի վիճակը և այլ  հուզախառն ապրումները:

Սերիալում Փինքմանը գրեթե միշտ ծխում է ամբողջ կրծքով, մի շնչով՝ այդ իսկ պատճառով ծուխը միշտ կենտրոնական կադրում է:

Հ.Գ. Առողջ եղե՛ք:

Մի՛ ծխեք։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


«Քայլող մեռյալները» և «Տարօրինակ դեպքեր» սերիալների նկարահանումները հետաձգվում են

Էմիլիա Քլարքը հիասթափված է «Գահերի խաղի» վերջաբանից

Netflix-ի հետքերով…

Ծխախոտի արտադրություն. ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց

Հոլիվուդի ամենաբարի դերասանը կարծես նոր ընկերուհի ունի

5 նոր սերիալ Netflix-ից

Ծխախոտը ռետրո գովազդներում…

Կանայք սպանում են… որովհետև

Վերջին ուսուցիչը [հատված Վարդգես Պետրոսյանի վեպից]

Մարտակումբ [հայերեն թարգմանությամբ] հատվածներ

Թույն սերիալ. Animal Kingdom

Թույն սերիալ

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Young Pop-ից New Pop [2-րդ եթերաշրջանի թրեյլերը, փոփոխված կազմն ու անվանումը]

Russian doll. 2019-ի լավագույն սերիալներից մեկը

Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթն ու Մարգո Ռոբին պատմել են՝ այս հայտնի ֆիլմերը դեռ չեն դիտել