fbpx

Ֆիննական դպրոցները կհրաժարվեն դասավանդվող առարկաներից

Եվ ահա թե ինչու:

Ֆիննական կրթական համակարգը համարվում է լավագույնն աշխարհում: Կրթական բարձր ցուցանիշներից ելնելով՝  այն մտնում է աշխարհում  լավագույն տասնյակի մեջ:

Եվ ունենալով այսպիսի բարձր վարկանիշ՝ տեղի իշխանությունները որոշել են չբավարարվել ունեցած ձեռքբերումներով և իրական հեղափոխություն անել կրթական համակարգում, որի վերջնական աշխատանքները կավարտվեն 2020 թվականին:

Եվ ի՞նչ են նրանք արել:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:

Մասնագետները հանում են կրթական ծրագրերից դասավանդվող առարկաները՝ ֆիզիկան, մաթեմատիկան, գրականությունը, պատմությունն ու աշխարհագրությունը:

Հուսամ՝ մեր աշակերտներից այս հոդվածը կարդացող չկա: Նախանձից հաստատ կվատանան:

Բայց մի շտապեք ուրախանալ. հանված առարկաների փոխարեն աշակերտները կուսումնասիրեն  երևույթներ և իրադարձություններ միջառարկայական ձևաչափով:

Բերենք օրինակ: Առաջին համաշխարհային պատերազմը կուսումնասիրվի պատմության, աշխարհագրության և մաթեմատիկայի առանցքից: Իսկ «Աշխատանք սրճարանում» պարտադիր ուսումնական դաընթացի ժամանակ աշակերտները կստանան  անգլերենի, տնտեսագիտության և հաղորդակցման ոլորտներում խորացված գիտելիքներ:

Այս հեղափոխական համակարգը նախատեսված է բարձր դասարանի աշակերտների համար՝ սկսած 16 տարեկանից: Աշակերտը պետք է  ընտրի, թե որ թեման կամ  երևույթն է ցանկանում ուսումնասիրել՝ հաշվի առնելով  հետագայում  դրա անհարժեշտությունը կունենա՞, թե՞ ոչ:

Ահա այս ծրագրի օգնությամբ աշակերտները ֆիզիկայի կամ քիմիայի ամբողջական դասընթաց չեն անցնի և չեն տանջի իրենց այնպիսի տարածված հարցերով ինչպիսիք են՝ «Իսկ սա ինձ պե՞տք է», կամ «Ինչո՞ւ եմ ես սա սովորում»:

Մինչ մեր աշակերտներն ու իրենց ծնողները այս հարցադրումներն են տալիս,  Հելսինկիի որոշ դպրոցներում հրաժարվել են գրականություն և ֆիզիկա առարկաներից, որոնց փոխարեն աշակերտներին դասավանդում են առարկաներին հարող երևույթներ և թեմաներ՝ այսպիսով ենթադրելով ստանալ հիմանվոր գիտելիքներ իրենց շրջապատող աշխարհի ու երևույթների մասին:

Օրինակ, «Եվրոպական Միություն»  դասընթացի  շրջանակներում դպրոցականների համար դասախոսություն կկարդան պատմության, քաղաքականության, աշխարհագրության և օտար լեզուների մասին:

Այս կրթական բարեփոխումներն ենթադրում են տարբեր առարկաների ուսուցիչների սերտ համագործակցություն:  Իսկ Հելսինկիում մանկավարժների մոտ 70%  արդեն  իսկ անցել է այս ձևաչափի դասավանդման նախնական դասընթացները՝ օգտվելով աշխատավարձի բարձրացման հնարավորությունից:

Իսկ դուք ինպե՞ս եք վերաբերում այս կրթական բարեփոխումներին: