fbpx

Լրացուցիչ

Ֆուտբոլ կա, համերգ կա

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ

Հունիսի 14, 18:00-ին #ՖուտբոլԿա: Մեկնարկում է Աշխարհի առաջնությունը և առաջին խաղը՝ Ռուսաստան- Սաուդիան Արաբիա, դիտելու ենք  VivaroBet-ի հետ միասին՝  «Երևան» տանավաճառում, Dilijan գարեջրով: Ի դեպ, առաջին 200 հյուրերը կստանան անվճար գարեջուր: Նույն գարեջրից անվճար կստանա նաև VivaroBet կայքում տեղում գրանցվող ցանկացած հյուր:

Բայց սա դեռ ամենը չէ. լինելու են բազմաթիվ խաղարկություններ և՛ խաղից առաջ, և՛ խաղի ընդմիջման ժամանակ: Դե իսկ «Դուխով համերգն» էլ՝ անպակաս:

Խաղարկություննե՞ր: Խաղարկություններ: 

Այո՛, խաղարկություններ: VivaroBet-ը խաղարկելու է 10 հատ 10.000 դրամ և 50 #ՖուտբոլԿա շապիկ: Երևան տոնավաճառն իր հերթին պատրաստել է 10.000 դրամի նվեր քարտեր, իսկ Dilijan գարեջուրն էլ տոնավաճառի մուտքի մոտ բաժանելու է բաժակի տակդիրներ, որոնք կարող եք փոխանակել մեկ բաժակ լցնովի գարեջրով: Գարեջուր գնող հյուրերի համար նույնպես անակնկալ կա. դուք կստանաք մեկ բիրքոյին գնած յուրաքանչյուր գարեջրի համար: Իսկ եթե որոշեք տեղում գրանցվել  beercoin.am կայքում, ապա մեկ բաժակ լցնովի Դիլիջան գարեջրի հետ միասին կստանաք նաև մեկ beercoin: Այնպես, որ ցանկացած դեպքում էլ շահողը հենց դուք եք լինելու:

Համե՞րգ: Համերգ:

Եվ վերջապես, ԱԱ-ի մեկնարկային խաղը դիտելուց հետո կարող եք մասնակցել «Դուխով համերգին»: Այստեղ ձեզ համար լայնափում ընդգրկվել են Դեցլը, DJ Kan-ը (Black Star), Արման Փահլևանյանը, Բագրատ Բիթմեն Տերտերյանը և Հայկ Կարապետյանը: Նրանք էլ խոստանում են անել հնարավոր ամեն բան, որպեսզի երաժշտությունն էլ ավելի ոգևորի ֆուտբոլի մեծ երկրպագուներին:

Իսկ հիմա ամենակարևորը՝ մուտքն ԱԶԱՏ է: Կհանդիպենք: