fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ֆուտբոլի աշխարհի առաջնության գրաֆիտիները՝ Ռուսաստանում

Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ամառային մրցաշարի նախօրեին Ռուսաստանի տարբեր քաղաքներ գունազարդվել են մի շարք գրաֆիտիներով: Նույնիսկ որոշ տեղական իշխաություններ հովանավորել են աշխարհի ամենահայտնի փողոցային նկարիչներից ոմանց, որպեսզի իրենց գեղանկարների շնորհիվ ռուսական մի շարք քաղաքներ ու մարզադաշտեր լցվեն գույնզգույն կախարդանքով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռուսաստանի ամենայուրօրինակ փողոցային արվեստի նմուշները :

Թերևս ամենաքննարկվածներից մեկն էլ պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական դիմանկարն էր Թաթարստանի մայրաքաղաքում:  Գրաֆիտին հեղինակել է ռուս նկարիչ Dmitri Kudinov-ը իր խմբի հետ: 

Հաջորդը մեքսիկացի փողոցային նկարիչ Farid Rueda-ի 30 մետր բարձրություն ունեցող փսիխոդելիկ դիզայնով արջն է Մոսկվայի հարավ-արևմուտքում:

Իսկ Մոսկվայի կենտրոնում կարելի է հանդիպել «Վրիժառուները» ֆիլմի սուպեր հերոսներին, որոնց պատկերել է աշխարհի լավագույն սթրիրթ արտիստներից արգենտինացի Martin Ron-ը: Նկարի բարձրությունը հասնում է մոտ 8 մետրի:

Նույն հեղինակից մեկ այլ գրաֆիտի ևս՝ Մոսկվայի Zhukov պողոտայում:Նկարում 10-ամյա ֆուտբոլիստ Harry Lebrun-ը նետում է գնդակը: Ի դեպ ընդհանուր առմամբ նկարիչը հատուկ աշխարհի խաղերին նվիրված հեղինակել է 4 գրաֆիտիներ:

Բազմաթիվ փողոցային արվեստի նմուշներ կգտնեք նաև Լուժնիկի մարզադաշտի հարակից շրջաններում: Որոնցից մի քանիսը պատկանում են ավստրալացի Jamin-ի վրձնին:

 

Գրաֆիտի արտիստների աշխատանքները սփռված են Ռուսաստանով մեկ: Վերջինիս ապացույցն էլ Մորդովիայի հանրապետության մայրաքաղաք Սարանսկում արված այս նկարն է:

Նկարիչները չէին մոռացել նաև արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի երկրպագուներին: Գրաֆիտիի հեղինակը ռուս փողոցային նկարիչ՝ Sergey Erofeev-ն է:

 

 


Լեոնարդո դա Վինչիի նոր նկար է բացահայտվել նրա մեկ այլ հայտնի նկարի տակ

Նկարներ, որ ամենահայտնի ռեժիսորներին են ոգեշնչել

Եթե հայտնի բրենդները անիմե-կերպարներ լինեին

Արշիլ Գորկի. Լավագույն նկարները

3D դաջվածքներ, որ չափազանց իրական են թվում

Կարավաջոյի` ձեղնահարկից գտնված կտավն աճուրդի կհանվի

Տեսնել Ռեմբրանդի կտավները՝ նոր մահանալ

Նկարիչն իր կտավները Ֆրանսիայի փողոցներում է ցուցադրում

Արվեստի Եզրագծերը. Անդրե Ժիդ

Ռուբենս՝ «Ապստամբ հրեշտակների ընկնելը». Կտավ, որը փորձեցին ոչնչացնել

Թանգարան սելֆիի սիրահարների համար (լուսանկարներ)

Սելֆի, որի արդյունքում վնասվել են Դալիի և Գոյայի կտավները

Քարերը վերածվում են ափիդ մեջ տեղավորվող կենդանիների (լուսանկարներ)

Սալվադոր Դալիին «կյանքի կկոչեն» նոր ցուցադրության ժամանակ

Կյանքի գեղեցիկ պահերն ու սերն իլուստրացիաներում

Հարցազրույց. Կարպիս Փաշոյան