fbpx

Forbes-ի անդրադարձը Երևանին և հայկական գինոգործությանը

Ամսական 900.000 տպաքանակ ունեցող ամերիկյան Forbes-ը 2 հոդված է հրապարակել Հայաստանի մայրաքաղաքի և հայկական գինիների տնտեսության մասին:

Մեր մայրաքաղաքը ներկայացնելով որպես Հայաստանի զարդ՝ ապահովության տեսանկյունից այն  համեմատել է  Հելսինկիի և Ռեյկյավիկի հետ և վիճակագրական տվյալներ է մեջբերել: Հոդվածագիրը Երևանը բնութագրել  է որպես  կենսուրախ քաղաք՝ գրավիչ ճարտարապետությամբ և հարուստ պատմությամբ: Հոդվածը վերնագրել է՝ «Երևանը ճանապարհորդության, սննդի և գինու զարդն է»: Հետո անդրադարձել է  Կասկադին ու պատմել, թե ինչպես կարելի է բարձրանալ 500 աստիճանով և բարձունքից հիանալ վարդագույն քաղաքի տեսարանով:

Նաև նշել, թե որտեղ կարելի է սնվել. «Դոլմամա ռեստորանի ներսում հինավուրց խաղողի որթ կա: Այն մինչ այսօր շարունակում է աճել: Այստեղ հյուընկալվել են Բորիս Ելցինը, Հիլարի Քլինթոնը, Ժերար Դեպարդյոն, Խուլիո Իգլեսիասը և այլ հայտնիներ»:

Պատմել է նաև Երևանում  գինու փողոցի մասին՝ հավելելով, որ այստեղ է անցկացվում ամենամյա գինու փառատոնը:

Զրուցել է Երևանի առաջին գինու բար-խանութի հիմնադրի, նաև Կարասի, Զօրահի, Ոսկենիի, Մառանիի և մի շարք այլ գինենգործների հետ՝ ներկայացնելով նրանց հաջողության պատմությունները: Ընդգծել է, որ Թավշյա իշխանափոխությանը զուգահեռ՝ Հայաստանում տեղի է ունեցել նաև գինու հեղափողություն, քանի որ առնվազն 10 տարի առաջ Հայաստանում խմում էին միայն օղի և գարեջուր, իսկ հիմա գինու բարերի թիվը 10 անգամ աճել է:

Այս տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում շտապել է փոխանցել նաև վարչապետ Փաշինյանը:

Հեղինակը խորհուրդ է տվել նաև համտեսել հայկական ճաշատեսակներ՝ ղափամա, լահմաջո, որն անվանել է հայկական պիցցա, նաև խորոված և գաթա: Նա խոսել է նաև Աղթալայում անցկացվող ամենամյա խորովածի փառատոնի մասին: Իսկ մշակութային միջոցառումներից առանձնացրել է Ոսկե Ծիրան կինոփառատոնը:

 


Արա Հարությունյանի Մայր Հայաստանը…

Թե ինչու ժամանակին ապամոնտաժվեց Բաբաջանյանի արձանը

Հին Երևան. 3 փողոց պատմության խորքերից

Ստորգետնյա հին քաղաք հրապարակում…

Ովքե՞ր են ամենաշատը վաստակում YouTube-ում

Երևանը Booking.com-ի 2020թ.-ի ամենաակտիվ տուրիստական քաղաքների ցանկում

2020թ. ճամփորդական ուղևորություններ Forbes-ից

Forbes-ը հրապարակել է ամենաթանկ վարձատրվող երաժիշտներին

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր. ինչպե՞ս կառուցվեց

Մի շինության պատմություն. Մարզահամերգային համալիր

«Լենինի վերջը». հայտնի հեքիաթի մոտիվներով

Ամենաշատ վարձատրվող մահացած աստղերն ըստ Forbes-ի

Շատ հասարակական տրանսպորտ. Երևան

10 փաստ Երևանի մասին, որ գուցե չգիտեք

«Էրեբունի-Երևան 2801»-ը լուսանկարներով

Սիրված երևանյան երգերը…