fbpx

Լրացուցիչ

Forbes-ը հրապարակել է 2017թ.-ի ամենաշատ վարձատրվող դերասանների ցանկը

Forbes-ը վերջերս հրապարակել էր աշխարհի ամենաշատ վաստակող դերասանուհիների ցանկը, որը գլխավորում էր Էմմա Սթոունը: Ժամեր առաջ էլ հրապարակվել է  ամենաշատ վաստակող դերասանների ցանկը, որտեղ 14 դերասան 2017թ.-ին վաստակել է ավելին քան Էմմա Սթոունը: Սա առիթ է տվել հոլիվուդյան աստղերին ու կինոյի աշխարհին հետևողներին ևս մեկ անգամ բարձրացնել գենդերային անհավասարության խնդիրը. Հոլիվուդում կանանց փաստորեն ավելի քիչ են վարձատրում քան տղամարդկանց: Եվս մեկ խնդիր է սկսել շոշափվել. ռասսայական անհավասարությունը: Հոլիվուդի ամենաշատ վաստակող դերասանուհիների ցանկում ընդգրկված էին միայն սպիտակամորթ դերասանուհիներ, ինչն էլ թույլ է տալիս մտածել, որ սևամորթներին ֆիլմերի գլխավոր դերերում գրեթե չես տեսնի:  Աշխարհի ամենաշատ վաստակող դերասանների ցանկը նույնպես բացառություն չէ: Այստեղ ևս գլխավորում են սպիտակամաշկ դերասանները, չնայած որ սևամորթներ ու այլ ազգության դերասաններ նույնպես կան: Իսկ թե ովքեր են ընդգրկված 2017թ.-ի ամենաշատ վաստակած 20 դերասանների ցանկում, կարող եք տեսնել ներքևում:

1. Մարկ Ուոլբերգը, 68մլն դոլար 

2. Դուեյն Ջոնսոն, 65մլն դոլար

3. Վին Դիզել, 54.5մլն դոլար 

4. Ադամ Սանդլեր, 50.5մլն դոլար 

5. Ջեկի Չան, 49մլն դոլար 

6. Ռոբերտ Դաունի կրտսեր, 48մլն դոլար 

7. Թոմ Քրուզ, 43մլն դոլար 

8. Շահրուխ Խան, 38մլն դոլար 

9. Սալման Խան, 37մլն դոլար 

10. Ակշայ Կումար, 35.5մլն դոլար

11. Քրիս Հեմսուորթ, 31.5մլն դոլար 

12. Թոմ Հենքս, 31.5 մլն դոլար 

13. Սեմուել Ջեքսոն, 35.5մլն դոլար 

14. Ռայան Գոսլինգ, 29մլն դոլար 

15. Ռայան Ռեյնոլդս, 21.5 մլն դոլար 

16. Մեթ Դեյմոն, 21մլն դոլար 

17. Ջերեմի Ռեներ, 19մլն դոլար 

18. Քրիս Էվանս, 18մլն դոլար 

19. Քրիս Փրեթ, 17մլն դոլար

20. Մարք Ռուֆալո, 13մլն դոլար 

 

 

 

 

 


Teen Choice Awards 2018. Լավագույն լուքերն ու մրցանակակիրները

Հայտնի գրքերի ամենալավ էկրանավորումները. մաս 4

Դասթին Հոֆմանի մասնակցությամբ 5 լավագույն ֆիլմերը

Բեն Աֆլեքը և Մեթ Դեյմոնը նոր նախագիծ են պատրաստում

Քելվին Հարիսը աշխարհի ամենաբարձր վարձատրվող դիջեյն է

Սթենլի Կուբրիկի լավագույն ֆիլմերից մի քանիսը

Վենետիկի 75-րդ կինոփառատոնի մասնակից ֆիլմերը

Դերասաններ, որոնք գրեթե մահացել են նկարահանումների ժամանակ

Աշնան ամենասպասված ֆիլմերից մի քանիսը

10 կինո-փաստ, որ գուցե չգիտեք (մաս 2)

Հայտնի աստղերի անսպասելի կամեոները ֆիլմերում

5 ֆիլմ, որ նկարահանվել է Սթիվեն Քինգի գրքերի հիման վրա

10 կինո-փաստ, որ գուցե չգիտեք

Աստղերի բացառիկ լուսանկարները հայտնվել են համացանցում

MTV 2018 կինոմրցանակաբաշխություն. հաղթողները, լավագույն լուքերը, հայլայթները

Հայտնիներ, որոնք ճանաչված աստղերի երեխաներ են