Ֆրանսիական երկնքի «փոքրիկ ճնճղուկը». - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ֆրանսիական երկնքի «փոքրիկ ճնճղուկը».

 

Աղքատությունից ու Փարիզի փողոցներից մինչև համամարդկային սեր ու ելույթ Էյֆելի գագաթին:

Էդի՜թ… հակասական ու ինտրիգային. նրա կյանքում տեղ գտան շատերը՝  տղամարդիկ, ալկոհոլ, մորֆին, 3 կլինիկական մահ, 2 համաշխարհային պատերազմ, քաղցկեղ… և այս ամենի հետ զուգահեռ՝ կարդիոգրամայի պես վայրիվերումներով, բազմերանգությամբ ընթացող կենդանի երգ:

Դեռևս Էդիթ Գասյոն

Էդիթի ծնողները փողոցային կրկեսի արտիստներ էին. (և դեռ քանի անգամ եմ «փողոց» բառի վրա կանգ առնելու, ինչ-որ անհասկանալի նախախնամությամբ փողոցը ստվերի պես ուղեկցում էր Էդիթին, և միթե՞ այստեղ ինչ-որ միստիկ բան չկա, երբ խոսքը ամեն հաջորդ խաչմերուկին նոր, անսպասելի շրջադարձ ենթադրող կյանքի մասին է՝ Պիաֆի կյանքի): Ասում են՝ մայրը չհասցնելով մտնել ծննդատուն Էդիթին լույսաշխարհ է բերում հենց փողոցում…

Դրանք պատերազմական տարիներ էին. շուտով հայրը կմեկնի առաջնագիծ, թեթևամիտ մայրը դստերը կթողնի իր հարբեցող ծնողների «խնամակալության տակ», տատն էլ թոռան կաթի հետ գինի կխառնի, որ անհանգիստ երեխան չաղմկի, Էդիթը հազիվ կփրկվի սպառնացող կուրությունից: Մյուս՝ հորական տատի հարցում էլ Էդիթի բախտը չէր բերել. կինը հասարակաց տուն ուներ, ու արդեն դպրոցական Էդիթը դառնում էր հասակակիցների ծաղրի առարկան: Շուտով Էդիթը կհայտնվի Փարիզում՝ հոր մոտ, կուղեկցի նրան հյուրախաղերի ընթացքում, սակայն այս ամենը արտիստական շքեղ կյանքի մասին չէ. ելույթներից հետո նրանք գիշերում էին փողոցներին, լավագույն դեպքում՝ ամենաէժան հանրակացարաններում:

«Non, Je ne Regrette Rien»  ոչ, ոչինչի համար ես չեմ ափսոսում… այսպիսի արտացոլանք կգտնեն այդ տարիները արդեն Պիաֆի երգարվեստում:

«Առաջին բեմելը»՝ կրկին փողոցում

Երաժշտական երեխան շուտով կսկսի հոր փողոցային ելույթների ընդմիջումներին երգել, իսկ խղճահարված անցորդները կվճարեն նրան դրա համար. այսպես Էդիթը մի ամբողջ 5 տարի ոտնատակ կտա Փարիզի փողոցները: 14-ում կհեռանա հորից ու կսկսի երգել պանդոկներում. վառ շրթներկով ու անմիտ սանրվածքով, բայց սիրուն ձայնով երեխա՝ այսպիսին էր նա այդ տարիներին:

Սիրավեպ Լուի Դյուպանի հետ, մայրություն ու 2 ամյա դստեր մահ և ահա Էդիթը 20 տարեկան է (բայց թվում է՝ արդեն մի ամբողջ կյանք ապրած): Քթի տակ մի բան երգելով անցնում է Հաղթական կամարի կողքով, երբ նրա ձայնը գիշերային ակումբի սեփականատեր Լուի Լեպլեյի ականջով է ընկնում…

Արդեն Պիաֆ

Կարճահասակ ու փոքրամարմին Էդիթին «Պիաֆ» (թռչնակ) ազգանունն են տալիս: Հայտնությունն ու փառքը գալիս են՝ մեկը մյուսին հերթ չտալով. համերգներ, ռադիո, հիացած նամակների տեղատարափ, թվում է՝ ահա, ինքը՝ երջանկությունը… Շուտով Լուիին սպանում են, կասկածների կիզակետում Պիաֆն էր, և հավատացեք «մարդասպան»-ը վատագույնը չէր, ինչ նա ստիպված եղավ լսել իր հասցեին:

  • 1938թ. տեղական լրատվամիջոց՝ «Երերկ АВС-ի բեմին Ֆրանսիայում ծնվեց մեծ երգչուհի»

Պատերազմ, հետպատերզմյա գլխապտույտ փառք, համաշխարհային մեծության բեմեր, կրկին տղամարդիկ… 2 ավտոկատաստրոֆա, որոնց արդյունքում ձեռքի ու կողոսկրերի ցավը դիմադրելու համար Պիաֆին մոռֆին են նշանակում ու դա դառնում է թմրանյութային կախվածության ու 4 տարիների բուժման սկիզբը:

60-ակնների սկիզբ. հռչակավոր և անառողջ

Էդիթ Պիաֆը՝ հազարավորների հիացմունքը, բազմաթիվ տղամարդկանց «ճակատագրական կինը»… Փարիզյան երկնքի «ճնճղուկը». հանդիսատեսը նրան ներում էր ամեն բան՝ հիշողության վատթարացումից մինչև ալկոհոլից ճողճվող քայլվածք ու խզվող ձայն. ոչինչ այլևս չէր կարող խլել նրանից Ֆրանսիայի առաջին երգչուհու տիտղոսը… Լյարդի քաղցկեղն ու անտանելի ցավերը նրան այդպես էլ հեռու չպահեցին բեմից…Էդիթի երգերի կարդիոգրաման իր ընթացքը շարունակեց անգամ երգչուհու սրտի կանգ առնելուց հետո:

10.10.1963թ. Էդիթը մահացավ  47 տարեկան հասակում, Պրովանսում: Նրա դին գաղտնի տեղափոխեցին Փարիզ, քանի որ երգչուհու վերջին ցանկություններից էր, որ երկրպագուները կարծեն, թե նա ապրեց ու մահացավ Փարիզում…Վատիկանն արգելում է «մեղսավոր» երգչուհու պաշտոնական հոգեհանգիստը, սակայն վերջին անգամ Էդիթին ճանապարհելու է գալիս 40 հազար մարդ:

 

«La Vie en rose» ֆիլմից:

 

 

 

 

 

 


Ալֆոնս Դոդեն ասել է…

Օրվա մեղեդի

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Հերթը հասավ Լազուրե ափին…

Tango Nuevo. Աստոր Պիացոլա

Անտոնիո Լուչիո Վիվալդի

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Ստենդալ

Թե ինչպես «Ավե Մարիան» փրկվեց աղբանոցում հայտնվելուց

 Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան]

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Վահե Դավթյանն ու հայտնի չկոտրվող «Ճոճանակը»

5 փաստ Զեմֆիրայի հայտնի երգերից, որ գուցե չգիտեք

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”