Ֆրանսիական «Նոր ալիքը». ըմբոստությո՞ւն, թե՞ հեղափոխություն: 6 ֆիլմ «Նոր ալիքի» ներկայացուցիչներից. մաս 2 - VNews

Ֆրանսիական «Նոր ալիքը». ըմբոստությո՞ւն, թե՞ հեղափոխություն: 6 ֆիլմ «Նոր ալիքի» ներկայացուցիչներից. մաս 2

Նախորդ դարի 60-70-ականներին ֆրանսիական կինոն նոր շունչ է ստանում: Այդ շրջանը համարվում է ֆրանսիական «Նոր ալիքի» սկիզբը: «Սա ըմբոստությո՞ւն էր, թե՞ հեղափոխություն». ոչ ոք չի կարող տալ հստակ պատասխան:
Վայելե՛ք այս 6 գործերը և որոշեք ինքներդ ըմբոստությո՞ւն էր դա, թե՞ հեղափոխություն:

1. Գեղեցիկ կանայք/Милашки/Les bonnes femmes, 1960

Ռեժ.՝Քլոդ Շաբրոլ
Դերերում՝ Բերնադեթ Լաֆոն, Քլոթիլդա Ժոանո,Ստեփան Օդրան ևն

Ֆիլմի գլխավոր հերոսուհիները գեղեցիկ կանայք են, որոնք աշխատում են խանութում որպես վաճառողուհի, իսկ աշխատանքից հետո հանգստանում են որևէ սրճարանում կամ ակումբում: Ամենօրյա այս միապաղաղ կյանքը հոգնեցրել է նրանց, սակայն աղջիկներն ընտրության հնարավորություն չունեն: Եվ հանկարծ, անսպասելիորեն հայտնվում է մի գրավիչ տղամարդ, որը սիրահարվում է աղջիկներից մեկին:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

2. Անցած տարի Մարիենբադում/В прошлом году в Мариенбаде/L’année dernière à Marienbad, 1961

Ռեժ.՝Ալեն Ռենե
Դերերում՝ Դելֆինա Սեյրիգ, Ջորջիո Ալբերտացի, Սաշա Պիտոեֆ ևն

Այս ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Մարիենբադում, հյուրանոցներից մեկում, որտեղ մի երիտասարդ և գրավիչ տղամարդ փորձում է համոզել մի աղջկա, որ մեկ տարի առաջ նրանք հանդիպել են այդ նույն վայրում: Աղջիկը ոչինչ չի հիշում, սակայն տղան հույսը չի կորցնում…
1961 թ. ֆիլմը Վենետիկի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե առյուծի»:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 

3.Կինը մնում է կին/Женщина есть женщина/Une femme est une femme, 1961

Ռեժ.՝Ժան Լյուկ Գոդար
Դերերում՝ Աննա Կարինա, Ժան-Կլոդ Բրիոլի, Ժան Պոլ Բելմոնդո ևն

Գոդարի ամենահայտնի ֆիլմերից մեկը Անժելա անունով մի երիտասարդ կնոջ մասին է, որը երազում է երեխա ունենալ, սակայն ամուսինը՝ Էմիլը դեմ է: Անժելան խարդախություն է անում. նա ամուսնուն ասում է, որ իրենց ընկեր Ալֆրեդը համաձայնվել է օգնել իրեն այդ հարցում: Բարկացած Էմիլը վերջիվերջո բավարարում է կնոջ ցանկությունը…
1961 թ. Բեռլինի կինոփառատոնում ֆիլմը և դերասանուհի Աննա Կարինան արժանացել են «Ոսկե արջի»՝ համապատասխանաբար «Հատուկ մրցանակ» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

1 2

5 ամենահմայիչ/ամենատպավորիչ Հռոմի պապերը կինոյում

Հիշու՞մ ես «Տանը մենակ» ֆիլմը. հիմա կստուգենք

«Երբ որ քամին հանդարտվի» [2020-ի կարևորագույն ֆիլմերից մեկը]

Վերաիմաստավորման, ոգեշնչման և իրար մասին հոգ տանելու 5 ֆիլմ

Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը՝ Netflix-ում

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Համացանցում հայտնվել է Թիմոթի Շալամեն «Դյունա» ֆիլմի առաջին պաշտոնական կադրում

Ինչ դիտել տանը. ֆրանսիական «Նոր ալիքի» դասական Անյես Վարդայի կարճամետրաժ ֆիլմը

Ինչ դիտել տանը. Հայաո Միյաձակիի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմը

Գարնանա-ամառային կինոզբոսանք կարանտինի օրերին

Կարևոր ռեժիսորների մասին. փաստեր Գոդարի մասին

Գայ Րիչիի «Ջենթլմենները»

10 փաստ Էնթոնի Բյորջեսի մասին, որ գուցե չգիտես

Մետաքսյա Սիմոնյան. 10+2 փաստ

ՁԻԱՀ. հիվանդություն, որից ՌԴ-ում օրական 100 մարդ է մահանում…

Հոակին Ֆինիքսի ելույթին արձագանքեցին…