Ֆրանսիայի ամենահայտնի հայերը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ֆրանսիայի ամենահայտնի հայերը

Հայերն ամենուրեք են: Այս առիթով Շառլ Ազնավուրն ասել է. «Յուրաքանչյուր երկրորդ մարդ հայ է և յուրաքանչյուր երկրորդ հայ՝ արտիստ»: 

Ահա աշխարհի ամենահայտնի հայերից մի քանիսը:

Միսաք Մանուշյան

Բանաստեղծ, հեղափոխական, մարտիկ, հակաֆաշիստ և ֆրանսիայի ազգային հերոսի կոչմանն արժանացած Միսաք Մանուշյանը ծնվել է 1906 թ. սեպտեմբերի 1-ին Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում համեստ հայ գյուղացիների ընանիքում: 9-ամյա Միսաքը կորցնում է հորը 1915 թ., իսկ մայրը մահանում է գաղթի ճանապարհին: Հրաշքով փրկված Միսաքը եղբոր հետ տեղափոխվում է Սիրիա, և մի քանի տարի անց են կացնում սիրիական մի մանկատանը, իսկ ավելի ուշ՝ 1925 թ. տղաները տեղափոխվում են Ֆրանսիա և հաստատվում են Մարսելում, այնուհետև՝ Փարիզում: Կեցության ծանր պայմանները ստիպում են Միսաքին համաձայնվել ցանկացած տեսակի գործի: Նա անգամ քանդակագործների համար բնորդ է աշխատել: Միսաքը կորցնում է եղբորը, իսկ 1930 թ. Մեծ Դեպրեսիան զրկում է նրան աշխատանքից: Ի՞նչ անել…

Միսաքը գործի է անցնում: Խորապես վստահ լինելով իր ուժերի և գաղափարների վրա՝ նա ընկերներից մեկի հետ հիմնադրում է երկու ամսագիր, որոնք նպատակաուղղված էին երիտասարդության մեջ տարածել ազատության գաղափարները, ինչպես նաև պահել և պահպանել հայկական մշակույթը ֆրանսահայության շրջանում: 1934 թ. Միսաքը դառնում է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ, զբաղվում է «Զանգու» շաբաթաթերթի խմբագրությամբ և խրախուսում է  խորհրդային գաղափոարները:

Եվ սկսվեց պատերազմը…

Մանուշյանը պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցում էր բոլոր գործողություններին, պայքարում ֆաշիզմի դեմ, անգամ ստորգետնյա կազմակերպություն է հիմնում: 1943 թ. Մանուշյանը միացել է «Ստալինգրադի» ջոկատին, իսկ ավելի ուշ իսպանացիների, իտալացիների, հրեաների, լեհերի, հունգարացիների և մի քանի հայերի հետ միավորվել է և ստեղծել հակաֆաշիստական մարտական ջոկատ: Նրա հետ էր նաև կինը՝ Մելինեն: Ջակատը ակտիվ գործունեություն է ծավալում մինչև 1943 թ. նոյեմբեր, երբ ոստիկանները ձերբակալում են ջոկատի 23 անդամներին և մի քանի ամիս տանջելուց հետո, սպանում են:

Ֆրանսիացիներին հանգստացնելու համար գերմանացիները փողոցներում իբրև հանցագործների նկարներով պաստառներ էին փակցնում և նրանց անվանում «Հանցագործների բանակ»: Պաստառի կենտրոնական մասում Մանուշյանի նկարն էր, իսկ նկարի տակ գրված. «Մանուշյան, հայ, խմբավորման ղեկավար, որի թեթև ձեռքով մահացել է 150, վիրավորվել՝ 600 մարդ»:

Ավելի ուշ՝ 1946 թ. Շառլ դը Գոլի նախաձեռնությամբ բացվեց «Պայքարող Ֆրանսիայի հուշարձանը», ինչպես նաև հետմահու Մանուշյանն արժանացավ «Պատվո լեգիոնի շքանշանի»: Փարիզում, Մարսելում, Վալանսում, Երևանում նրա անունով փողոցներ կոչվեցին, իսկ նրա ու նրա ջոկատի մասին գրքեր և հազարավոր հոդվածներ տպագրվեցին: Մանուշյանի և նրա ջոկատի անդամների մասին նաև ֆիլմեր են նկարահանվել:

Պատրիկ Ֆիորի

Ծագումով հայ Պատրիկ Ֆիորին ծնվել է 1969 թ. սեպտեմբերի 23-ին Մարսելում՝ հայի և կորսիկացու ընտանիքում: Ընտանիքը շատ շուտով տեղափոխվում է Կորսիկա ապրելու: Պարբերաբար ծնողները բախվում էին դժվարությունների, սակայն ոչ մի ջանք չէին խնայում, որ իրենց 5 երեխաներից և ոչ մեկը ոչ մի բանի կարիք չունենա, սակայն երբեմն Պատրիկի ծնողները մի կերպ էին ծայրը ծայրին հասցնում:

Որքան որ ես ինձ հիշում եմ, երաժշտությունը միշտ ինձ շրջապատել է: Հիշում եմ, որ փոքր ժամանակ քույրերս երգում էին ինձ համար և ես միայն նրանց ձայնի ներքո էի կարողանում քնել: Մեր ընտանիքում բոլորն են երգում, անգամ հայրս, որը չնայած իր սարսափելի ձայնին, շարունակում է երգել և ստեղծագործել:
Պատրիկ 

Պատրիկի դեբյուտը տեղի ունեցավ 12 տարեկանում. Մարսելի գեղեցիկ բեմերից մեկում Պատրիկը ելույթ է ունենում “La Legende des Santonniers ներկայացման մեջ: Ավելի ուշ նա մասնակցում է սկսնակ արտիստների Les habits du dimanche հաղորդաշարում, սակայն ամեն ինչ դեռ առջևում էր:

1993 թ. Պատրիկը “Mama Corsica” երգով մասնակցում է Եվրատեսիլին և գրավում է 4-րդ հորիզոնականը: Ավելի ուշ նա երկու ալբոմ է թողարկում:
Պատրիկի կարիերայում, սակայն, հատկանշական էր Լյուկ Պլամոնդոնի և Ռիկարդո Կոչանտեի հետ հանդիպումը, որոնք “Notre-Dame de Paris” մյուզիքլի համար դերասաններ էին փնտրում: Արդյունքում Ֆիորին ոչ միայն մասնակցում է ներկայացմանը, այլև՝ Գարուի և Դանիել Լավուայի հետ ձայնագրում է “Belle” երգը:

Այս ներկայացումը Պատրիկին համաշխարհային ճանաչում է բերում և նոր դռներ է բացում նրա առջև: Ավելի ուշ Պատրիկը մի քանի այլ ալբոմներ է թողարկում:

1 2

ամեն ինչ Ազնավուրի մասին

Գալուստ Գյուլբենկյան

Սարոյանի և Հրանտ Մաթևոսյանի հոր հանդիպումը…

Օֆելյա Համբարձումյան

Ազնավուր [ինքնակենսագրություն]

5 դրամատիկ ֆիլմ հայկական վշտի մասին

“The Swingles” վոկալ խումբը ելույթ կունենա Հայաստանում

Շառլ Ազնավուրին նվիրված ցուցահանդեսը բացահայտում է երգչին

Միշել Լեգրանն ասել է…

Հայազգի Լիանա Շահնազարյանը դատի է տվել Մրայա Քերիին ու իր մենեջերին

Իվետա Մուկուչյանը Շառլ Ազնավուրի հայտնի երգի նոր տարբերակն է հրապարակել

Հայտնի երգերի ամենագեղեցիկ արտահայտությունները (մաս 12)

Ազնավուրի որդին կթողարկի հոր հետմահու երաժշտական ալբոմը

ՀՀ մշակույթի նախարարությունը բացասական կարծիք ունի «Զվարթնոց» օդանավակայանն Ազնավուրի անունով վերանվանելու մասին

Հանրային քննարում. «Զվարթնոց» օդանավակայանը՝ Շառլ Ազնավուրի անունով

10-րդ ամենամյա Լումիե կինոփառատոնը Լիոնում. Այնտեղ է մեր թղթակիցը