fbpx

Ֆրենկ Սինատրա և Ավա Գարդներ. մի սիրո պատմություն

Ամերիկայի թագավորը. այսպես էին անվանում լեգենդար Ֆրենկ Սինատրային: Հոլիվուդի ամենասեքսուալ կինը. այսպես էին որակավորում Ավա Գարդներին: 
Նրանց միությունը գունեղ էր ու գեղեցիկ, բաժանումը՝ ցավալի: Նույնիսկ ուրիշների գրկում նրանք միևնույն է իրար էին սիրում:

Գլուխս կորցրեցի, երբ նրան տեսա

Հազարավոր աղջիկներ խելագարվում էին Սինատրայի համար, նրան վերագրում էին սիրավեպեր Ամերիկայի ամենագեղեցիկ կանանց հետ: Սինատրան ամուսնացած էր, երբ հանդիպեց Ավային: «Բաժակիս մեջ հաստատ ինչ-որ բան է ավելացրել», – ասում էր Սինատրան Ավայի մասին: 
Նրանք ծանոթացել են 1950թ. «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» ֆիլմի նկարահանման ժամանակ: Ֆրենկը ասես կախարդված լիներ Ավայի գեղեցկությամբ ու կանացիությամբ: Ավան էլ գիտակցում էր, որ ինքնամոռաց սիրահարվելու է Ֆրենկին:

Հոգեկիցները

Նրանք շատ երջանիկ էին. հասկանում էին միմյանց կես բառից, սիրում էին վիսկին ու իտալական խոհանոցը, գիշերային զբոսանքներն ու ծանրամարտերը: Ավան շատ էր սիրում նաև ցլամարտը:
Սիրեկանները երկար ժամանակ էին միասին անցկացնում, բայց Ֆրենկը  ամուսնացած էր, իսկ կինը ոչ մի կերպ չէր համաձայնվում բաժանվել:

Տղաները չեն լացում

Վերջիվերջո Սինատրան բաժանվում է կնոջից ու իրեն ամբողջովին նվիրում Ավային: Այլևս ոչ մի խանգարող հանգամանք չկար, ու ոչ ոք չէր կանգնի նրանց միջև:
Սիրահար զույգը ամուսնացավ Ֆիլադելֆիայում: Նրանք հաճախ էին գնում հանգստանալու՝ հույս ունենալով թաքնվել լրագրողներից ու նրանց նյարդայնացնող հարցերից, բայց միշտ չէ, որ դա հաջողվում էր: Մի անգամ Սինատրան նույնիսկ ստիպված է լինում լրագրողներից մեկի վրա ձեռք բարձրացնել: Իրադարձությունների նման զարգացումն ու լարված վիճակը Ավային հիվանդանոց են հասցնում:
Օրերից մի օր Ավան հայտարարում է. «Ես երկու անգամ ամուսնացած եմ եղել, բայց այսքան երկար՝ երբեք»: Այս խոսքերը ցնցեցին Սինատրային. նա իրեն հազիվ էր զսպում, որ չարտասվի: Այս խոսքերը կարծես կանխորոշում էին միաության մոտալուտ ավարտը:

Անսպասելին

Ֆրենկի կարիերան վերելք էր ապրում: Նրան ճանաչում ու սիրում էին բոլորը: Ավան, հակառակը, ամբողջությամբ փակվել էր ինքն իր ու տան մեջ. նա երեխա էր ուզում: Հիղություն, երեխայի կորուստ… այս ամենը նրան գցում են խորը դեպրեսիայի մեջ:
Ֆրենկը զգում էր, որ իրենց գեղեցիկ պատմությունը մոտենում է ավարտին: Դերասանուհին մեկնում է Եվրոպա ու հաստատվում Մադրիդում: Կարծես թե «նոր» կյանքի սկիզբը խոստումնալից էր: Երբ Ավան դեռ Մադրիդում էր, Ֆրենկը ևայցելում է նրան՝ մասնակցելու նկարահանումներին: Ավան խնդրում է ընկերներից մեկին՝ թույլ տալ մասնակցելու ցլամարտի, բայց դժբախտություն է տեղի ունենում. ձին նրան գետնին է տապալում ու վնասում դեմքը…

Վերջը մոտ է

Նրանք բաժանվեցին: Սրտակեր Ֆրենկին ամուսնանում է Միա Ֆերրոուի հետ, բայց «ես դեռ քեզ եմ սիրում», – ասում էր Ավային: Ֆերրոուից էլ է բաժանվում և մեկ տարի անց նորից ամուսնանում:
Ավան հիվանդանում էր: Ֆրենկը թողնում է ամեն բան ու վազում է խնամելու կյանքի ամենակարևոր կնոջը՝ իր սիրելի Ավային: Նա սիրելիին գեղեցիկ ու քնքուշ բառեր էր ասում, մխիթարում էր, համբուրում՝ պարզ գիտակցելով որ սա վերջն է:
1990թ. Գարդները մահանում է: Սինատրան մահանում է 1998թ.՝ իր սիրելիին նվիրված «Իմ ուղին» երգի հնչյունների ներքո: