Ֆրենսիս ՄաքԴորմանդ. օսկարակիր դերասանուհու 5 լավագույն ֆիլմերը - VNews

Ֆրենսիս ՄաքԴորմանդ. օսկարակիր դերասանուհու 5 լավագույն ֆիլմերը

.jpg - Ֆրենսիս ՄաքԴորմանդ. օսկարակիր դերասանուհու 5 լավագույն ֆիլմերը

Օսկարակիր դերասանուհի Ֆրենսիս ՄաքԴորմանդը ծնվել է 1957 թ. հուլիսի 23-ին, Չիկագոյում, ԱՄՆ:
Ֆրենսիսը դեռ մանկուց աչքի է ընկել դերասանական ունակություններով և բեմի հանդեպ մեծ սիրով:
Այսօր ՄաքԴորմանդը համարվում է Հոլիվուդի լավագույն դերասանուհիներից մեկը, իսկ Կոեն եղբայրները, կարելի է ասել, սեփականաշնորհել են նրան:
Ձեզ ենք ներկայացնում դերասանուհու մասնակցությամբ 5 լավագույն ֆիլմերը:

1.Միսիսիպին կրակի մեջ/Миссисипи в огне/Mississippi Burning, 1988

Ռեժ՝Ալան Փարքեր
Դերերում՝ Ուիլյեմ Դեֆո, Ջին Հեկմեն ևն

Նախորդ դարի 60-ականներ, Միսիսիպի, խառնաշփոթ. մարդկային իրավունքների համար պայքարող երեք ակտիվիստներ սպանված են, և ոստիկաններ Անդերսոնն ու Ուորդն անցնում են գործի: Նրանց այս հարցում օգնում է շերիֆի կինը, որը ոստիկաններին գաղտնիք է բացահայտում: Միայն հատելով թույլատրելիի սահմանը և խախտելով օրենքը՝ ոստիկանները կարող են գտնել սպանության մեղավորներին և պատժել նրանց:
1990 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն մոնտաժ», «Լավագույն օպերատորական աշխատանք» և «Լավագույն ձայն» անվանակարգերում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

2. Ֆարգո/Фарго/Fargo, 1995

Ռեժ՝ Կոեն եղբայրներ
Դերերում՝ Սթիվ Բուշեմի, Փիթեր Սթորմարե ևն


Ջերին շատ համեստ և ամաչկոտ տղամարդ է, որը զբաղվում է առքուվաճառքով: Մի գեղեցիկ օր նրա միտքը «փայլատակում» է. նա որոշում է վարձել մարդկանց, որոնք կառևանգեն իր կնոջը, իսկ Ջերին դրա դիմաց շատ մեծ գումար կպահանջի աներոջից: Սակայն գործն այլ ընթացք է ստանում…
1997 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն սցենար» անվանակարգում, իսկ դերասանուհի Ֆրենսիս ՄաքԴորմանդը հաղթել է Օսկարի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

1 2

«Գարեջուր գնդակի փոխարեն». Բրեդ Փիթը գարեջուր է նետում Մեթյու Մակքոնահիին[տեսանյութ]

Անջելինա Ջոլին վաճառում է Բրեդ Փիթի յուրօրինակ նվերը

Նոր էտապ՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաների խնամակալության համար պայքարում

Աստղ չեն ծնվում. Ինչ են աշխատել նախկինում հայտնի աստղերը

Ջորջ Քլունին տեսաուղերձով դիմել է հայ ժողովրդին

Ինչ դիտել մեկուսացման շրջանում, եթե սիրտդ ուզում է ճամփորդել. «Երկնքի քողի ներքո»

Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում

Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթն ու Մարգո Ռոբին պատմել են՝ այս հայտնի ֆիլմերը դեռ չեն դիտել

Բրեդ Փիթը ծաղրել է Լեոնարդո դի Կապրիոյին «Տիտանիկ»-ում չփրկվելու համար

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից

5 հայտնի մարդիկ, որոնց բարեգործությունները կզարմացնեն քեզ

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Հայտնիների՝ 90-ականներին արված լուսանկարները

Հրապարակվել է «Աստղերի մոտ» ֆիլմի առաջին թրեյլերը