Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի ստեղծագործությունների 5 լավագույն էկրանավորումները - VNews

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի ստեղծագործությունների 5 լավագույն էկրանավորումները

w8RV2fu8eja5izgTnhaoL2uokqu - Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի ստեղծագործությունների 5 լավագույն էկրանավորումները

Այսօր հանճարեղ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի ծննդյան օրն է. նա կդառնար 122 տարեկան:

Գրողի ծննդյան կապակցությամբ առաջարկում ենք ծանոթանալ նրա գրքերի լավագույն 5 էկրանավորումներին…

1. Կանայք/Женщины/The Women, 1939

ռեժ.՝Ջորջ Քյուքոր

դերերում՝ Ջոան Քրոուֆորդ, Նորմա Շիրեր, Ռոզալինդ Ռասել ևն

«Սիդնին» հասարակ գեղեցկության սրահ չէ. նյույորքյան այս ժամանակակից սրահում սպասարկվում են քաղաքի ամենագեղեցիկ և հարուստ կանայք: Այստեղ փորձառու մասնագետները հոգ են տանում նրանց մազերի, դեմքի, մարմնի մասին, այստեղ նրանք կիսվում են վերջին նորություններով, բամբասում են և լիցքաթափվում:

Այսօր նրանք քննարկում են մի ընտանիքի պատմություն, որը ճգնաժամային փուլում է և ընտանիքի հայրը սպառնում է հեռանալ տնից: Ի՞նչ անել, ինչպե՞ս օգնել հուսահատ տան տիկնոջը: 18 տարբեր կանայք կգտնեն այս հարցի լուծումը…

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

2.Գիշերն անույշ է /Ночь нежна/Tender Is the Night, 1961

ռեժ.՝Հենրի Քինգ

դերերում՝Ջենիֆեր Ջոնս, Ջեյսոն Ռոբարդս ևն

Ֆիլմի կենտրոնում է տաղանդավոր հոգեթերապևտ Դիկ Դայվերը, որն աշխատում է Շվեյցարիայի հիվանդանոցներից մեկում, և թեպետ բժշկական էթիկայի կանոնները դա թույլ չեն տալիս, սիրահարվում է իր հիվանդներից մեկին: Օրեցօր հասունացող զգացմունքների արդյունքում Նիքոլը շաղկում և գեղեցկանում է: Դիկը նրան ամուսնության առաջարկություն է անում, սակայն պատկերացում էլ չունի, թե ինչ խնդրի առաջ է կանգնելու. նա դժվարությամբ է գլուխ հանում ամուսնու և բուժող բժշկի երկու տարբեր դերերից: Անցնում են տարիներ, Նիքոլն ու Դիկը նոր խնդիրների առաջ են կանգնում…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Կարդացեք նաև՝ «Մեծն Գեթսբին» ասում է…

1 2

5 գիրք + 5 ֆիլմ. Վիգեն Գալստյան

5 նախընտրական ֆիլմ՝ ինտրիգների, PR-ի զորության ու սկանդալների մասին

5 գիրք+5 ֆիլմ. Անուշ Քոչարյան

Ռուսական ո՞ր ֆիլմերն են ճանաչում ձեռք բերել արտերկրում

5 ֆիլմ + 5 գիրք [Վան Նեմրա]

5 ֆիլմ+5 գիրք [Սյունե Սևադա]

5 ֆիլմ + 5 փաստ + 5 միտք. Դարեն Արանոֆսկի

«Գարեջուր գնդակի փոխարեն». Բրեդ Փիթը գարեջուր է նետում Մեթյու Մակքոնահիին[տեսանյութ]

Անջելինա Ջոլին վաճառում է Բրեդ Փիթի յուրօրինակ նվերը

Ոգեկոչող ֆիլմեր՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին… [5 ֆիլմ]

Նոր էտապ՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաների խնամակալության համար պայքարում

Աստղ չեն ծնվում. Ինչ են աշխատել նախկինում հայտնի աստղերը

5 ֆիլմ՝ Սալմա Հայեկի մասնակցությամբ

5 ֆիլմ այն մասին, որ կյանքը հիասքանչ է

5 ֆիլմ բիզնես-մտածողության և հաջողության մասին

5 նոր, հայկական ֆիլմ հաղթանակների մասին