Ֆրեյդն ասել է [2] - VNews

Ֆրեյդն ասել է [2]

es ashxatum em 2 44 - Ֆրեյդն ասել է [2]
  • Առաջին մարդը, ով քարի փոխարեն մյուսի վրա հայհոյանք նետեց, հենց նա էլ քաղաքակրթության արարիչն էր:

 

  • Մարդուն բնորոշ է գնահատել և տենչալ այն, ինչին ինքը հասնել չի կարող:

 

  • Միակ մարդը, ում հետ պետք է համեմատեք ձեզ, դուք եք անցյալում: Եվ միակ մարդը, ումից լավը պետք է լինեք, այսօրվա դուք եք:

 

  • Մարդը երբեք էլ ոչ մի հաճույքից չի հրաժարվում. նա ուղղակի մի հաճույքը փոխարինում է մյուսով:

 

  • Ձեր մեծությունը որոշվում է այն խնդրի մեծությամբ, որն ունակ է ձեզ հունից հանել:

 

  • Եթե ձեր մոտ շիզոֆրենիա են հայտնաբերել, դա դեռ չի նշանակում, որ ձեզ ոչ ոք չի հետևում:

 

  • Դեպրեսիան թուլության նշան չէ, այն նշան է այն բանի, որ դուք շատ երկար ժամանակ փորձել եք ուժեղ լինել:

 

  • Մինչ ձեզ մոտ դեպրեսիա և թերարժեքության բարդույթ ախտորոշելը՝ փորձեք հասկանալ, արդյո՞ք դուք շրջապատված չեք տխմարներով:

 

  • Մենք երբեք այնքան անպաշտպան չենք լինում, որքան երբ սիրահարված ենք:

 

  • Երազը ենթագիտակցություն տանող արքայական ճանապարհն է:

 

  • Այն, ինչ դուք անում եք անկողնում, հրաշալի է ու բացարձակ ճիշտ քանի դեռ դա հաճելի է երկուսին էլ: Եթե փոխհամաձայնությունը կա, ուրեմն դուք ու միմիայն դուք եք ճիշտ, իսկ ձեզ քննադատողները՝ շեղված:

 

  • Մարդիկ շատ ավելի բարոյական են, քան կարծում են և շատ ավելի անբարոյական, քան կարող են պատկերացնել:

 

  • Կինը պետք է փափկեցնի տղամարդուն, ոչ թե թուլացնի նրան:

 

  • Սիրո մեջ պետք չէ խղճալ և խնայել միմյանց, քանի որ դա կարող է օտարացնել: Եթե դժվարություններ կան, դրանք պետք է հաղթահարվեն:

 

  • Ինչ-որ իմաստով, այն, ինչ մենք երջանկություն ենք անվանում, պատահում է երկար զսպված կարիքների բավարարման արդյունքում:

 

  • Եթե զույգը դադարել է կռվել, ուրեմն սերը մահացել է:

 

  • Եթե ներշնչանքը չի գալիս ինձ մոտ, ես եմ ընդառաջ գնում նրան:

 

  • Հենց գործը հասնում է ինքնարդարացմանը, մենք բոլորս հանճարներ ենք դառնում:

 

  • Մարդկային ցանկացած գործունեության նպատակը խաղաղության հասնելն է:

 

  • Ցանկացած նորմալ մարդ նորմալ է միայն մասամբ:

 

Կարդացեք նաև՝

Ֆրեյդն ասում է…

Զիգմունդ Ֆրեյդ. 10 բան, որ չգիտեք նրա մասին


Էդիպ արքայի դժբախտությունն ու Էդիպյան բարդույթը

Անտոն Չեխովի մտքերը ցավի, կարոտի և ողբերգության մասին։

Ժողովուրդների և ամբոխների մասին. Գյուստավ Լե Բոնի եզրակացությունները

Մայր Թերեզայի աղոթքը

Գեղեցկության բանաձևեր Կոկո Շանելից

Սիլվա Կապուտիկյանն ասել է․․․

Պաուլու Կոելիու «Տասնմեկ րոպե» [մտքեր, մեջբերումներ]

Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ»-ը ասում է…

Աննա Ախմատովա․ Приходи на меня посмотреть. Приходи. Я живая. Мне больно.

Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

Ալֆոնս Դոդեն ասել է…

Բրոդսկին ասել է…

Փոքրիկ իշխանի մտքերը [աշխարհի ամենաբարի փիլիսոփան]

Ֆրեյդը ՍԻՐՈ մասին ասել է․․․

Ակսել Բակունցն ասել է․․․

«Ուրախ ավտոբուսն» ասում է…