Ֆրիդա Կալոն ասում է... - VNews

Ֆրիդա Կալոն ասում է…

frida - Ֆրիդա Կալոն ասում է...

Պատմության ընթացքում բազմաթիվ հանճարներ են եկել ու գնացել, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանցից մի քանիսը մյուսներից ավելի շատ են հիշվել: Ֆրիդա Կալոն այդ հիշվող դեմքերից մեկն է, որի մասին կարող ենք անվերջ խոսել: Դե իսկ նրա գեղեցիկ մտքերը նրան հիշելու ու նրա մասին խոսելու համար ևս մի առիթ են:

1.  «Ոչինչ մնայուն չէ: Ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ շարժվում է, ամեն ինչ լուծվում է, ամեն ինչ ճախրում է ու ամեն ինչ անցնում է»:

2. «Դու արժանի ես այնպիսի մեկին, որը կընդունի քեզ նույնիսկ, երբ ինքդ շփոթված ես, որը կընդունի քեզ այնպիսին, ինչպիսին կաս ու այն բոլոր պատճառներով, որոնց վախից գիշերներն արթնանում ես ու այն հրեշներով, որոնք չեն թողնում, որ քնես… դու արժանի ես այնպիսի մեկին, որը կլսի քո երգելը, կաջակցի քեզ ամոթալի պահերիդ ու կհարգի քո ազատությունը, որը կթռչի քեզ հետ ու չի վախենա ընկնելուց: Արժանի ես մեկին, որը կցրի ստերդ, քեզ կբերի հույս, սուրճ ու պոեզիա»:

3. «Միայն սարը կարող է իմանալ մյուս սարի հիմքը»:

4. «Ես նկարում եմ ինքս ինձ, որովհետև ես շատ հաճախ եմ միայնակ լինում ու որովհետև ես միակ բանն եմ, որն ամենից լավ եմ ճանաչում:

frida kahlo expression self portraits lesson plan 4 3 - Ֆրիդա Կալոն ասում է...

5. «Անխոս, անեզր «դու»-ն…

Դու ամեն ինչ ավելի ես ուժգնացնում:

Դու կրակն ես, որն այրում է սրտիս մնացորդները»:

6. «Ի վերջո մենք կարողանում ենք դիմանալ այն բաներին, որոնք կարծում էինք չենք կարողանա հաղթահարել»:

10KAHLOSUB master1050 - Ֆրիդա Կալոն ասում է...

7. «Նախկինում կարծում էի, որ աշխարհի ամենատարօրինակ մարդն եմ, բայց հետո հասկացա, որ աշխարհում այնքա՜ն մարդ կա, ուրեմն ինձ պես մեկն էլ պիտի լինի: Նա, ով ինձ պես իրեն խեղաթյուրված է համարում: Պատկերացնում էի նրան ու մտածում, որ նա էլ ինչ-որ մի տեղ իմ մասին է մտածում: Ուրեմն հույս ունեմ, եթե դու հիմա կարդում ես սա ու հենց այդպես ես զգում, իմացիր, որ այո՛, ճիշտ է՝ ես այստեղ եմ ու ես քեզ պես տարօրինակ եմ»:

8. «Փորձեցի խորտակել տառապանքներս, բայց տխմարները սովորեցին լողալ…»

9. «Ոտքեր, ինչի՞ համար եք դուք պետք, եթե ես կարողանում եմ թռչել»:

10. «Կարծում եմ՝ աստիճանաբար կկարողանամ լուծել խնդիրներս ու գոյատևել»:

fk1 - Ֆրիդա Կալոն ասում է...

Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]

Մի նկարի պատմություն. «Հենրի Ֆորդի հիվանդանոց». Ֆրիդա Կալո

10 կարևոր մեջբերում Ջորջ Օրուելի «1984»-ից…

Մեջբերումներ Պեգովի գրքից. «С веком наравне»

Պաուլու Կոելիու «Տասնմեկ րոպե» [մտքեր, մեջբերումներ]

Մեջբերումներ և ճշմարտություններ երեխաների մասին [բոլորիս մասին]

Սարոյանական հայրենիք. մեջբերումներ

Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

Վանո Սիրադեղյանի կծուլեզու ներկայությունը. մեջբերումներ

Quiz. Հայ կինոն ասում է…

ֆրիդա Կալոյի առցանց ցուցահանդեսի մասին

Նյու Յորքում անհավանական գնով վաճառվել է Ֆրիդայի կտավներից մեկը

Ամրիտա Շեր-Գիլ կամ հնդկուհի Ֆրիդա Կալոն

Ջ.Ռ.Ռ Թոլքինն ասում է…

Նապոլեոն Բոնապարտն ասում է…

Նկարներ, որ ամենահայտնի ռեժիսորներին են ոգեշնչել