Ֆրիդա Կալո՝ «Երկու Ֆրիդաները». Իրական ու երևակայական Ֆրիդաները - VNews

Ֆրիդա Կալո՝ «Երկու Ֆրիդաները». Իրական ու երևակայական Ֆրիդաները

frida kahlo 1050x700 - Ֆրիդա Կալո՝ «Երկու Ֆրիդաները». Իրական ու երևակայական Ֆրիդաները

Մռալ, փոթորկալից ու մթագնած ֆոնի վրա նստած են երկու Ֆրիդաները՝ ձեռք ձեռքի տված: Սա մի յուրօրինակ ստեղծագործություն է. կրկնակի ինքնադիմանկարը հազվադեպ է հանդիպում նկարչության մեջ:

Ֆրիդան ստեղծել է այս կտավը 1939 թվականին՝ որմնանկարիչ Դիեգո Ռիվերայից բաժանվելուց անմիջապես հետո: Բաժանումից խորապես խոցված՝ նկարչուհին իր տանջանքները արտահայտում է կտավում:

Ի՞նչ ենք տեսնում

Ձախ կողմի Ֆրիդան

Հարսանեկան զգեստ հագած Ֆրիդայի սիրտը մորթազերծված է և տեսանելի զգեստի վրայից: Նա աքցանի միջոցով փորձում է դադարեցնել իր սրտից դուրս եկած երակի արյան հոսքը: Սակայն արյունն արդեն իսկ թափվել է մինչ այդ անբիծ, սպիտակ զգեստի վրա: Աղջիկը գունատ է և խոցելի: Նա խորհրդանշում է ամուսնացած և կոտրված սրտով Ֆրիդային: Դիեգո Ռիվերան նրան լքել է և ապահարզան է պահանջում, ինչն ընդունել նկարչուհին դեռ պատրաստ չէ:

Աջ կողմի Ֆրիդան

Ֆրիդան՝ հագած ավանդական մեքսիկական տեհուանա զգեստը, որն այնքան խելահեղորեն սիրում էր իր ամուսինը, իր ձեռքում պահում է Դիեգոյի փոքրիկ դիմանկարը: Նրա սիրտը նույնպես տեսանելի է, բայց այս անգամ՝ անվնաս: Սրտից եկող զարկերակը չի արնահոսում, բայց այն ծառայում է որպես ամուսնու դիմանկարի հիմք: Սա այն Ֆրիդային է խորհրդանշում, որին սիրում է Դիեգոն, այն Ֆրիդային, որի սիրտը չի արնահոսում ամուսնու բացակայության պատճառով: Նա կարծես ավելի ուժեղ է: Նրա տղամարդկային բեղերը ավելի արտահայտիչ են, և ոտքերի՝ իրարից հեռու դիրքը նրան հավելյալ առնական ուժ է հաղորդում, ինչը ձախ կողմի՝ ավելի փխրուն Ֆրիդայի հակապատկերն է:

Ֆրիդայի բացատրությունը

Իր անձնական հուշատետրում՝ «Երկու Ֆրիդաների ծագումը» բաժնում, նա բացատրում է, որ իր համար միշտ մի երևակայական ընկեր է հորինել, որն ուղեկցում էր իրեն և օգնում դիմակայել խնդիրներին: Սպիտակազգեստ աղջիկը իրական Ֆրիդան է, մինչդեռ տեհուանա զգեստովը գալիս էր երևակայությունից ՝ աջակցելու բաժանման ծանր փորձության ժամանակ:

Խորհրդանշական գույներ

Աջ կողմում նստած Ֆրիդայի զգեստը դարչնագույն է, կապույտ և կանաչ: Եթե հավատանք Ֆրիդայի անձնական հուշատետրին, որում նկարչուհին բացատրում է իր կտավներում օգտագործված գույների նշանակությունը, ապա կնկատենք, որ երևակայական Ֆրիդան կրում է սիրո, բայց նաև խելագարության, տարածության, վախի և տեսիլքի գույները: Հակասական այս զգացողությունները Ֆրիդան ապրել է բաժանման օրերին, և իր՝ ավելի ուժեղ կրկնօրինակն էր, որ կրում էր այդ զգացմունքները, որոնցից իրական Ֆրիդան ցանկանում էր ձերբազատվել:

frida kahlo the two fridas pg reproductions - Ֆրիդա Կալո՝ «Երկու Ֆրիդաները». Իրական ու երևակայական Ֆրիդաները

Նյութը պատրաստեց՝ Տաթև Մանուկյան

Աղբյուրը՝ arts-in-the-city.com

«Մի նկարի պատմություն» ամբողջ շարքը՝ այստեղ

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

 


7 առեղծված, նշան ու լեգենդ «Սիքստինյան Տիրամոր» մասին

Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]

Մի նկարի պատմություն. «Հենրի Ֆորդի հիվանդանոց». Ֆրիդա Կալո

Հայ զինվորը ադրբեջանցի տատիկի գրկում… մի լուսանկարի պատմություն

Սարյանն ու Հրաչյա Ներսիսյանը. մի դիմանկարի պատմություն

ֆրիդա Կալոյի առցանց ցուցահանդեսի մասին

Մի նկարի պատմություն

«Թայմ Սքուերի համբույր» կամ «Անվերապահ կապիտուլյացիա»

«Կնոջ դիմանկարը». մի կտավի պատմություն

Լորենի հայացքն ու Մենսֆիլդի կրծքերը

Մի գլուխգործոցի պատմություն. The Madonna of Port Lligat

Նյու Յորքում անհավանական գնով վաճառվել է Ֆրիդայի կտավներից մեկը

Ամրիտա Շեր-Գիլ կամ հնդկուհի Ֆրիդա Կալոն

Նկարներ, որ ամենահայտնի ռեժիսորներին են ոգեշնչել

Ֆրիդա Կալոյի՝ կյանքի վերջին տարիներին արված բացառիկ լուսանկարները

Գտնվել է Ֆրիդա Կալոյի առաջին հնարավոր ձայնագրությունը