Ֆրունզիկ և Դոնարա Մկրտչյաններ... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ֆրունզիկ և Դոնարա Մկրտչյաններ…

Հայ մեծանուն դերասանը, ժողովրդի անգերազանցելի սիրելին էր Ֆրունզիկ Մկրտչյանը: Մեծ քթով տղան, որը երիտասարդ տարիներին ամաչում էր նայել կանանց աչքերի մեջ, շուտով ոչ միայն բեմեր գրավեց, այլև դարձավ ժամանակաշրջանի կանանց սիրելին: Այդուհանդերձ դերասանի անձնական կյանքը շատ ավելի ողբերգական ստացվեց, քան նրա թատերական դերերից որևէ մեկը:

Vnews-ն անդրադարձել է Ֆրունզիկ Մկրտչյանի ու նրա ճակատագրական կնոջ՝ Դոնարայի սիրո պատմությանը:

Մի ողբերգական սիրո պատմություն

Դոնարա և Ֆրունզիկ

Դոնարան 18 տարեկան էր՝ սիրունատես աղջիկ դերասանական ամբիցիաներով, նա Հայաստանում հայտնի թատերական դերասանուհի էր, սակայն Ֆիլմերում  հազվադեպ էր նկարահանվում, և Հայաստանի սահմաններից դուրս էլ առանձնապես հայտնի չէր: Աղջկա համար Ֆրունզիկ Մկրտչյանը կուռք էր, որի սերը հենց իրեն էր բաժին հասել:

Ֆրունզիկն իր հերթին տարված էր Դոնարայով: Դերասանն այնքան էր գերված ջահել կնոջ գեղեցկությամբ, այնքան էր ոգևորված նրա սիրով, որ անգամ չէր նկատում նրա պահվածքի ակնհայտ տարօրինակությունները, որոնք սակայն անհանգստացնում էին Ֆրունզիկի մտերիմ ընկերներին:

Դոնարան անկանխատեսելի էր, նրա տրամադրության տատանումներն այնքան հաճախակի էին, որ ծիծաղին կարող էր հետևել լացն ու հիստերիան: Շատերը նրան բացահայտ խելագար էին անվանում…Հաշվի չառնելով բոլոր հորդորներն ու մտավախությունները, ծանոթությունից մի քանի ամիս անց Ֆրունզիկը որոշեց ամուսնանալ:

Ընտանիք ունենալու երազանքը բոլոր մտավախություններից ավելի ուժեղ գտնվեց: Նա կնոջ հետ տեղափոխվում է Երևան, մեքենա գնում: Հարսանիքից ամիսներ անց Մկրտչյանների ընտանիքում ծնվեց նրանց առաջնեկը՝ Նունեն: Ֆրունզիկը երջանիկ էր, սիրում էր կնոջը, պաշտում՝ դստերը, տունը լցնում բազմատեսակ խաղալիքներով ու երեխայից ոչ պակաս հետաքրքրվածությամբ խաղում նրա հետ: Թվում էր՝ կյանքն իր բնականոն հունի մեջ է ընկել, իսկ այդքան երանելի ընտանեկան երջանկությունն այլևս իրողություն է:

Սակայն…

Դոնարայի բռնկումները գնալով ավելի հաճախակի էին դառնում, այդ ամենն ուղեկցվում էին հիվանդագին խանդի տեսարաններով ու հիստերիաներով. Դոնարան ցանկացած կնոջ մեջ մրցակից էր տեսնում, իսկ յուրաքանչյուրին, ով կհայտնվեր հայտնի ամուսնու շրջակայքում՝ համարում էր Ֆրունզիկի սիրուհին: «Կովկասի գերուհին» ֆիլմի նկարահանմանն ընդառաջ Դոնարան կրկին խանդի տեսարան սարքեց ու հայտարարեց, որ պիտի գնա ամուսնու հետ: Ֆրունզիկը ստիպված էր խնդրել Գայդարին, որ վերջինս մի փոքրիկ դեր հատկացնի Դոնարային:

Ծնվեց Ֆրունզիկի ժառանգը՝ Վազգենը

Շուտով 1972 թվականին ծնվեց նրանց  որդին՝ Վազգենը: Ֆրունզիկը հույս ուներ, որ որդու ծնունդը կփոխի Դոնարային, կմեղմի նրա բնավորությունն ու վարքը, սակայն իրավիճակն էլ ավելի է սրվում: Ֆրունզիկը չէր կարողանում գլուխ հանել իրավիճակից, իսկ ընկերներից մեկը նրան խորհուրդ տվեց կնոջը տանել հոգեբանի մոտ:

Ախտորոշումն առավել քան սփոփիչ չէր. խնդիրը ո՛չ խանդն էր, ո՛չ էլ բնավորությունը. Դոնարան հիվանդ էր, անբուժելի հիվանդ:

Դերասանուհու վերջին դերը թատրոնում ու անհամար դերերը հոգեբուժարանում

1982 թվականին Դոնարան խաղում է իր վերջին դերը ծննդավայրի թատրոնում, դա Մարիա Իոն Դրուցեի «Սրբություն սրբոց» ներկայացումն էր: Հետագա տարիները Դոնարան անցկացրերց հոգեբուժարանում: Պատմում են, որ մտքի պայծառության  հազվադեպ պահերին նա զարմանքով էր նկատում, որ իրեն փակել են ու թույլ չեն տալիս գնալ ամուսնու ու երեխաների մոտ: Նա երբեմն իր դերերից հատվածներ էր խաղում մյուս հիվանդների համար, կամ դրամատիկական խմբակներ կազմակերպում հենց հոգեբուժարանում: Դոնարան քսան տարուց ավելի անց կացրեց Սևանի հոգեբուժարանում ու այդպես էլ չիմացավ զավակների մահվան մասին:

Միայնակ հայրը, ալկոհոլն ու հիվանդ որդին

Այդ ընթացքում բարդ է դասավորվում նաև Ֆրունզիկի կյանքը: Ընկերները պատմում են, որ դերասանը չափազանց շատ էր սիրում որդուն, ամեն հարմար առիթով՝ գովում ու պնդում էր, որ նա մեծ մարդ է դառնալու, մեծ նկարիչ: Սակայն հոգատար հորն անհանգստացնում է որդու էմոցիոնալ անկայունությունը. փոքրիկ Վազգենը սկսում է չճանաչել հարազատներին, հաճախ լաց լինել ու կորցնել գիտակցությունը: Երեխան ժառանգել էր մոր հիվանդությունը:

Ֆրունզիկը հիմա էլ սկսում է կռիվ տալ որդու առողջության համար, սակայն կրկին ապարդյուն… Որդուն խնամելու հետ մեկտեղ Ֆրունզիկը շարունակում է նկարահանվել և հենց այդ ընթացքում էլ հաճախ հայտնվում նկարահանման հրապարակում ալկոհոլի ազդեցության տակ: Իսկ ավելի ուշ հրաժարվում է ֆիլմերից ու կյանքը նվիրում թատրոնին, որտեղ իր նախընտրությամբ կերտում էր իր կյանքի պես տխուր ու դրամատիկ դերեր:


Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ

Գևորգ Էմինն ու Տերյանի դուստրը՝ Նվարդը

3 սիրո պատմություն հայ դասականներից

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի

Հայ գրողների սիրո պատմությունները

Գյումրին, մանկությունը, պատերազմն ու հեծանիվը [պատմում է Մհեր Մկրտչյանը]

Աստղիկ և Վահագն. մի հեթանոսական սիրո պատմություն

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Օսիպ և Նադեժդա Մանդելշտամ. սեր կյանքի տևողությամբ

Ծաղրածուի սերերը. Լեոնիդ Ենգիբարյան

Մի սիրո պատմություն. Նաիրա Զոհրաբյան և Սամվել Մկրտչյան

Մի սիրո պատմություն. Գրիբոյեդով և Նինա  Ճավճավաձե

Գոհար Գասպարանի սերերը…