G-Dragon. Երաժշտական հանճար - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

G-Dragon. Երաժշտական հանճար

Օգոստոսի 18-ը հարավկորեական “Big Bang” խմբի ու նրանց երկրպագուների համար նշանակալից օր է: 29 տարի առաջ այդ օրը ծնվել է խմբի լիդեր, ռեփեր, երգահան, մոդել, պրոդյուսեր, ամենոճային կորեացի աստղ, «խելագար», կարելի է ասել` երաժշտական հանճար ու կորեական ժամանակակից փոփ երաժշտության ամենատաղանդավոր արքաներից մեկը՝ G-Dragon-ը: Նրա երաժշտական ուղին սկսել է դեռևս 8 տարեկան հասակում, բայց երաժիշտը ռեփով սկսել է հետաքրքրվել ավելի ուշ՝ 12 տարեկանում: Նրան դեռ փոքրուց նկատել է կորեացի տաղանդներ բացահայտող ամենամեծ  կազմակերպություններից մեկը՝ “YG Entertainment”-ը: Մի քանի տարի լինելով այս գործակալության սանը, G-Dragon-ը “Big Bang”-ի մյուս անդամների հետ միասին 2006թ.-ին վերջապես ունեցել է իր դեբյուտն ու միանգամից հայտնվել հանրության ուշադրության կենտրոնում: Խումբն արդեն որոշ ժամանակ անց համարվում էր աշխարհի բոլոր ժամանակների ամենաշատ ձայնասկավառակներ վաճառած ու սինգլների վաճառքի լավագույն  ցուցանիշներ ունեցող ասիական խումբը:

Բայց մի կողմ թողնելով “Big Bang”-ին, որը ևս երաժշտական ֆենոմեն է համարվում ոչ միայն Ասիայում, այլև ողջ աշխարհում` եկեք այսօր կենտրոնանանք նրանց լիդերի՝ G-Dragon-ի վրա ու խոսենք այն ամենից, ինչ գիտենք նրա մասին:

Վիշապ Քվոն Ջի Յոնը 

G-Dragon…այս անունով երաժշտական աշխարհը գրաված Քվոն Ջի Յոնն իր բեմական անունն ընտրել է հենց իր անվան անգլերեն թարգմանության շնորհիվ. Ջի Յոն նշանակում է վիշապ (անգլ.՝ dragon):  Նա նաև ըստ չինական օրացույցի ծնվել է վիշապի տարում, ուստի բնական է, որ այս բեմական անունը նրա համար շատ հարազատ է:

Ջի Յոնը, G-Dragon լինելուց զատ, ուղղակի մի երիտասարդ է, որը սիրում է կյանքը: Նա սիրում է ուտելիք պատրաստել, նկարել, գրքեր կարդալ, զվարճանալ, մասնակցել նորաձևության ցուցադրությունների, իսկ նրա սիրելի արտիստներն են Ջեյ Զին, Ռիհաննան,Maroon 5“-ը և Ֆարել Ուիլյամսը: Ջի Յոնը վերջին տվյալներով ունի 7 դաջվածք, բայց ով գիտե, գուցե նրա խելագար միտքը նրան ստիպել է նորերն անել: Նա պարզապես մի տղա է, որը  չի կարողանում իր հին երգերը լսել, քանի որ միշտ թերություններ է գտնում դրանց մեջ: Տղա, որը դժգոհ էր, երբ երգը, որ գրել էր ինքն իր համար, ստիպված էր խմբի հետ կատարել. “Lies”-ը հիմա “Big Bang”-ի ամենահայտնի երգերից մեկն է:  Վիշապ Ջի Յոնն իհարկե սիրում է նաև երգեր գրել ու տանել չի կարողանում, երբ մարդիկ սիրում են իրեն միայն տեսքի համար: Նա ցանկանում է, որ աշխարհն առաջին հերթին իրեն ճանաչի որպես երաժշտի, քանի որ երաժշտությունն է, որ նրան օգնել է իր ձայնը լսելի դարձնել: Մի առիթով, երբ Ջի Յոնին հարցրել են, թե ինչու է սկսել երաժշտութամբ զբաղվել, նա պատասխանել է՝ «Պատճառը ճակատագիրն էր»: Այո, պատճառն անշուշտ ճակատագիրն է, քանի որ դժվար է պատկերացնել աշխարհի ներկայիս երաժշտությունն առանց G-Dragon-ի: 

Վիշապը միայնակ 

Իր խմբի համար բազմաթիվ երգեր հեղինակելուց, նրանց հետ տարբեր չարթեր գրավելուց բացի Ջի Յոնը սկսում է մտածել առանձին հանդես գալու մասին: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ նա լքում է իր խումբը:

2009թ.-ին արդեն G-Dragon-ը հանդես եկավ որպես սոլո արտիստ ու թողարկեց իր  առաջին սոլո ձայնասկավառակը՝ “Heartbreaker”-ը, որի գլխավոր սինգլը հենց ձայնասկավառակի անունն էր կրում: Սոնի Մյուզիքը նրան մեղադրում էր այդ երգի պլագիատի մեջ, ասելով, որ այն շատ նմանություններ ուներ  Ֆլո Ռիդայի “Right Round” երգի հետ: Ամեն ինչ շտկվեց, սակայն, երբ երգիչները համագործակցեցին ու միասին ստեղծեցին երգի “Heartbreaker”-ի նոր ռեմիքս տարբերակը:

GD-ի թվով երկրորդ սոլո ձայնասկավառակն է “Coup d’Etat”-ը , որն ընդգրկում է 14 երգ: Ձայնասկավառակը ներխուժել է “Billboard 200” չարթ ու նրան դարձրել առաջին կորեացի աստղը, որը մի քանի անգամ ընդգրկվել է այդ չարթում: Ալբոմը նաև 2014թ-ի «Համաշխարհային երաժշտության մրցանակաբաշխության» ժամանակ արժանացել է «Աշխարհի լավագույն ձայնասկավառակ» մրցանակին:

G-Dragon-ի հաջորդ ձայնասկավառակը՝ այս անգամ մինի ձայնասկավառակը, թողարկվել է այս տարվա հունիսի 8-ին ու կրում է նրա իրական անունը՝ “Kwon Ji Yong”: Իրականում այն ձայնասկավառակի տեսք ունենալու փոխարեն, USB ֆլեշ է ու ընդգրկում է 5 հեղինակային երգ՝ “Middle Fingers-Up”, “Bullshit”, “Super Star”, “Untitled, 2014” և “Divina Commedia”: Ձայնասկավառակը մուտք է գործել “Billboard”-ի մի շարք չարթեր, այդ թվում նաև «Աշխարհի ձայնասկավառակներ» չարթը, որտեղ գրավել է 1-ին հորիզոնականը, իսկ «Ռեփ ձայնասկավառակների» չարթում այն 3-րդ տեղում է եղել:

“Kwon Ki Yong” ալբոմը, ավելի շուտ ֆլեշը, տարածելու նպատակով, G-Dragon-ը սկսել է իր թվով երկրորդ շրջագայությունը՝  “Act III MOTTE”-ն, որը մեծ հաջողություններ է բերել երաժշտին: Այս շրջագայությունը կորեական երաժշտական պատմության մեջ ամենամեծ շրջագայությունն է ԱՄՆ-ով ու Եվրոպայով:

Ազդեցիկ G-Dragon

Կորեական “Times”-ի կողմից որպես հանճարեղ երգահան ու երգիչ նկարագրված  G-Dragon-ը ունի 2 «Համաշխարհային ձայնասկավառակ» մրցանակ,  «Կորեական երաժշտության մրցանակաբաշխության» 2 մրցանակ,  «Համաշխարհային երաժշտության մրցանակաբաշխության» 2 մրցանակ, «Մելոն երաժշտական մրցանակաբաշխության» 6 ու մի շարք այլ մրցանականեր: 2016թ.-ին  “Forbes”-ը նրան ճանաչել է որպես Ասիայի մինչև 30 տարեկան ամենաազդեցիկ երիտասարդը, հաշվի առնելով նաև այն, որ նա հեղինակել է ոչ միայն իր երգերը, այլև կորեացի այլ աստղերի երգեր: Նրա հեղինակած երգերից 22-ը տարբեր ժամանակներում համարվել են համար 1 երգեր ու գլխավորել բազմաթիվ չարթեր: Կորեան ևս սա գիտակցում է, քանի որ 2016թ.-ին Կորեայի մշակույթի, սպորտի ու տուրիզմի նախարարության նախաձեռնած «Փոփ մշակույթ ու արվեստ» մրցանակաբաշխության ժամանակ, GD-ին պատվի են արժանացրել՝ նրան անվանելով «մեծ ու յուրահատուկ ազդեցություն ներկայիս երաժշտական ու նորաձևության աշխարհում»: Նրան սիրում ու նրանից փորձում են սովորել նաև բազմաթիվ կորեացի արտիստներ, ինչպիսիք են “Got7′” խմբի Բամբամը, “BTS”-ի Չոնգուկը, Գրիմսը, ինչպես նաև Ջեյդեն Սմիթը և ուրիշներ: Նրա ազդեցությունը, հեղինակած երգերը, էնտուզիազմը, մոլի սերը երաժշտության հանդեպ, խելագար պահվածքն ու աշխատասիրությունը դեռ շատ տարիներ աշխարհին իմաց կտա G-Dragon երաժշտի մասին որպես տղա, որ եկել է գրավելու աշխարհն իր կրակով:

 

 


Մեգան Մարքլն ու արքայազն Հարին հանդիպել են Բեյոնսեին ու Ջեյ Զիին 

Ռիհաննան դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը

Big Bang-ի «Loser»-ը հայերեն թարգմանությամբ

Հայտնի երգեր, որոնք (չեք հավատա, բայց) 2019-ին դարձան 10 տարեկան

Սոֆի Թըրները չի նկարահանվի այն նահանգներում, որտեղ արգելվում է հղիության արհեստական ընդհատումը

Ռիհաննան ռեգգի ժանրի ալբոմ կթողարկի

Ռիհաննա լինելու արվեստը. Երգչուհու արվեստոտ ֆոտոշարքը BAZAAR-ի համար

TOP 10. Twitter-ում ամենաշատ հետևորդներ ունեցող հայտնի մարդիկ

Մի շարք հայտնի երգեր պոռնոգրաֆիկ են պիտակվել և արգելվել Ինդոնեզիայում

Հայտնի մարդիկ սգում են Կառլ Լագերֆելդի մահը

Beyoncé-ն կնվիրի համերգի անվճար տոմս. ի՞նչ պայմանով

Էմինեմի և Ռիհաննայի «Love the Way You Lie»-ը հայերեն թարգմանությամբ

Ծիծաղելի մեմ դարձած նորաձևության 15 աղետալի օրինակ

Ռիհաննան դատի է տվել հորը ազգանվան պատճառով

2018թ.-ի 30 ամենահայտնի երգերի փլեյլիստը

Բեյոնսեի և Ջեյ Զիի շնորհիվ Լուվրը ռեկորդ է սահմանել