Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
911-ն առաջին հերթին Արտակարգ իրավիճակների ծառայության համարն է՝ աշխարհի մի շարք երկրներում: Բացի այդ, 9/11 անվամբ է նաև հայտնի Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների շարքը, որը տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից (ահաբեկիչների մատը խառն էր նաև մերօրյա Հայ-Ադրբեջանական պատերազմում. ինչպես կասեր Դմիտրիյ Կիսիլյովը՝ «Совпадение? Не думаю ») Ինչ վերաբերվում է հայաստանյան իրականությանը. Արցախ-Ադրբեջանական պատերազմը ավարտվեց նոյմբերի 9-ին լույս 10-ի գիշերը. ստացվում է «9.11»:
Այս բոլոր տեսություններին ի օգնություն, ի հայտ եկավ ևս մեկ վարկած. գոյություն ունի մի ուսմունք, որը կոչվում է Օկուլտականություն, այն մարդու մեջ և տիեզերքում թաքնված, միայն հատուկ հոգեկան մարզումներ անցած «ընտրյալներին» հասանելի «ուժերի» գոյությունն ընդունող ուսմունքների ընդհանուր անվանումն է։ Փիլիսոփայական առումով ավելի մոտ է հիլոզոիզմին և պանթեիզմին։ Գիտությունը մերժում է, այսպես կոչված, օկուլտական երևույթների մեծ մասը՝ որպես աշխարհի արդի գիտական պատկերին չհամապատասխանող պատկերացումներ։ Այսպիսով, 911-ը վերոնշյալ օկուլտիստների հավատքում նշանակում է «շրջանցել Աստծուն»: Օկուլտիստ-գլոբալիստների հավատքը նաև պարտադրում է վերջիններիս նախազգուշացնել իրենց ծրագրերի մասին, որպեսզի օկուլտիստների ծրագրերը զերծ մնան Աստծո ուղիղ ներգործությունից, կարճ ասած, որպեսզի վերջիններս «շրջանցեն Աստծուն»:
Արդյո՞ք Գագան, կամ նրա «հոգևոր հայրերը» ցանկանում էին զգուշացնել իրենց ծրագրերի մասին՝ տեսահոլովակում ներառելով «Զգուշություն» գրությունը, որն էլ անգլերենում նշանակում է «WARning». մենք չգիտենք, իսկ դու՞ք…
Գագան, տեղափոխվելով մեկ այլ՝ իր պատկերացումների աշխարհ, հանդիպում է բազմաթիվ կերպարների, որոնց նա տեսել էր ավտովթարի վերջին պահել և հասցրել էր մտապահել: Իհարկե, այդ կերպարները լրիվ այլ կերպ են ներկայանում երգչուհու պատրանքների մեջ: Փորձենք իդենտիֆիկացնել նրանց…
Առաջինն, ինչ մենք տեսնում ենք սպիտակ ավազն է ու վառ կապույտ երկինքը, կադրում է հայտնվում առաջին կերպարը, պայմանականորեն անվանենք նրան «Սև ձիավոր». վերջինս նայում է Գագային, որը պառկած է ավազի վրա՝ ջարդված հեծանիվի ու նռների ընկերակցությամբ: Հետաքրքիր է, որ իրականության մեջ առկա խնձորները, պատրանքի մեջ վերածվել են նռների, սա իհարկե, հղում է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմին, որի ազդեցությունն այս տեսահոլովակի վրա ահռելի է:
Հարկ է նաև նկատել, որ Գագայի ոտքին առկա է կարմիր քարերով շղթա, որը հղում է տալիս նրա ոտքի վնասվածքին՝ իրական կյանքում:
Իսկ գլխի կարմիր կտորը՝ ճակատի վնասվածքին, ինչի հետևանքով էլ Գագան կորցրել է գիտակցությունը:
Այսպիսով, Գագան սկսում է հետևել «Սև ձիավորին», որը հավանաբար մահվան խորհրդանիշն ունի և եկել է Գագայի ետևից:
(Հիշեցնենք, որ հայ օգտատերերից մի քանիսը այս կերպարը նմանեցնում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի նկարներից մեկին, որտեղ վերջինս ձիավարում է)…
Ի դեպ, տեսահոլովակի վերջում մենք տեսնում ենք հետևյալ կադրը, որտեղ պատկերվում է Նյու Մեքսիկոյի ազգային «Սպիտակ այգու» գովազդը. նմանությունն ակնհայտ է:
Այդպիսով Գագան հայտնվում է մի լոկացիայում, որը հիշեցնում է արաբական աշխարհի ճարտարապետությունը ( ինչպես նաև կրկին «Նռան գույնը» ֆիլմը). հենց այստեղ էլ սկսվում են տեղի ունենալ «աննորմալ բաներ»:
Առաջինն, ինչ տեսնում է Գագան այստեղ, գլուխը բարձին խփող երիտասարդն է. իրականում վերջինս տուժել է վթարից, բայց փրկվել է՝ անվտանգության բարձիկի շնորհիվ: Մինչդեռ երգչուհու երևակայության մեջ նրան հենց նոր են ծածկում, իրական կյանքում նրա վրա արդեն իսկ ծածկոց կա: Նույնպիսի կադրերն առկա են նաև «Նռան գույնը» ֆիլմում:
Մի պահ մենք նայում ենք տեսահոլովակը՝ հենց վերոնշյալ երիտասարդի տեսանկյունից. կադրում են հայտնվում երկու տղամարդ՝ դեղին հանդերձանքով ու գլխարկներով, որոնց վրա գրված է «IXII» (911): Իրական կյանքում այդ երկուսը հրշեջներն են:
Այնուհետև մենք տեսնում ենք մի կնոջ, որը օրորում է մումիայի. իրական կյանքում նույն կինը գրկել է իր մտերիմին, որը նույնպես տուժել էր վթարի արդյունքում:
Կադրում են հայտնվում երեք կերպար՝ կապույտ հագուստով, որոնցից մեկի ձեռքերում ինչ-որ ձող կա. իրական կյանքում նրանք ուղղակի անցորդներ են, որոնք ցանկանում են նկարահանել կատարվելիքը:
(Կապույտն, իհարկե, կարելի է նաև կապել Եվրոմիության դրոշի հետ և վերոնշյալ կազմակերպության անտարբերության հետ՝ Արցախում տիրող իրավիճակի հանդեպ. սա արդեն՝ ինչպես կկամենաք):
Հենց այստեղ են հայտվում են տեսահոլովակի երկու գլխավոր կերպարները՝ արևելյան արտաքինով տղամարդն, ում ձեռքին անձրևանոց կա և սպիտակ հագուստով կին, որի ձեռքում հայելի է, իսկ կրծքին՝ կարմիր խաչ: Իրական կյանքում նրանք բուժ. անձնակազմի անդամներն են, որոնք փորձում են կյանքի բերել Գագային:
Հետևյալ կադրում մենք տեսնում ենք մի տղամարդու՝ թանկ հանդերձանքով, որն ամենաքիչն է տուժել, բայց որին առավելագույն օգնություն են ցուցաբերում բուժ. աշխատողները:
Սկսվում է ամենասիմվոլիկը. Գագան վեր է խոյանում, ասել է թե՝ մահանում է, նրա ձեռքին ծաղկած վարդ է: Այնուհետև մենք տեսնում ենք մեզ ծանոթ բուժ. աշխատողներին: Կինը հայելու միջոցով լույսն ուղղում է Գագայի աչքերին, իսկ տղամարդը կապել է Գագայի ոտքը՝ հաստ պարանով և ցած է քաշում. այսպես բուժ աշխատողները չեն թողնում նրան մահանալ:
Երբ տղամարդը ցած է քաշում Գագային՝ պարանի օգնությամբ, մենք ականատես ենք լինում 25-րդ կադրի հիանալի կիրառության: Կադրում Գագան է, որը մի պահ ուշքի էր եկել…
Հետագա իրադարձությունները հասցնում են մեզ պատմության հանգուցալուծմանը. կադրում են պատմության բոլոր հերոսները, որոնք, դատավորների պես, որոշում են՝ արդյո՞ք պետք է թողնել հերոսուհուն մահանալ, թե՞ պետք է վերադարձնել նրան երկրային կյանք: Բոլորը սկսում են ցույց տալ Գագային՝ տարբեր շարժումներով, ինչից հետո բուժ. աշխատող տղամարդը երկու դանակ է խրում Գագայի սիրտը՝ վերադարձնելով նրան իրական կյանք:
Երբ Գագան մտնում է վանքի տարածք, մենք տեսնում ենք արևային սկավառակ, որը մասոնական խորհրդանիշներից մեկն է:
Տեսահոլովակի ընթացքում Գագան մի քանի անգամ փակում է բերանը՝ ձեռքերով, ինչը լռության ու գաղտնիության նշանն է, ինչպես նաև ցույց է տալիս մասոնական ժեստերից մեկը…
«Այս տեսահոլովակը շատ անձնական պատմություն է հոգեկան առողջության և այն մասին, որ երազանքները կարող են փոխգործել ու հերոսներ ստեղծել՝ մեր մեջ ու մեր շուրջը»։ Երգչուհին նաև նշել է, որ տեսահոլովակը նկարահանվել է պանդեմիայի շրջանում։ «911»-ը ներկայացնում է Լեդի Գագայի վերաբերմունքը հակափսիխոտիկ օլանզապին դեղորայքի հանդեպ։ Գագան պատմել է.
«Ես ընդունում եմ հակափսիխոտիկ միջոցներ, քանի որ ես միշտ չէ, որ կարողանում եմ կառավարել այն ամենն, ինչ անում է իմ ուղեղը։ Ես գիտեմ դա։ Ինձ պետք է դեղամիջոցներ ընդունել, որպեսզի կարողանամ կանգնեցնել այդ գործընթացը»։
«Այն ամենն, ինչ ժամանակին իմ ամենօրյա կյանքն էր, այժմ փոքրիկ ֆիլմ է դարձել. պատմություն, որն այլևս անցյալում է։ Սա ցավի պոեզիա է»…
Տեսահոլովակի ռեժիսորն է հնդիկ Թարսեմ Սինխը, որը երբեք չի թաքցրել իր ակնածանքը հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հանդեպ, ու այն փաստը, որ վերջինին ստեղծագործությունները իր ոգեշնչման աղբյուրն են։
Դե իսկ որքանով լուրջ վերաբերվել այս վերլուծություններին՝ թողնում ենք ձեր կամքին…
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո